Շարքային Վլադիմիր Ալիխանյան. թիրախը խոցում էր առաջին իսկ փորձից

Մեր ժամանակների հերոս Վլադիմիր Ալիխանյան. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, շարքային Վլադիմիր Ալիխանյանը տանկի անձնակազմի հետ միասին մղած մարտերում ոչնչացրել է հակառակորդի 1 տանկ եւ բազմաթիվ գրոհայինների: Բայց Արցախի պաշտպանության համար մղվող այդ կռիվն անհավասար էր, եւ նա իր ընկերների հետ միասին նույնպես զոհվել է:

Ալիխանյանը տանկային անձնակազմի նշանառու օպերատոր էր: Նրա մասին պատմում են, որ զարմանալի ֆիզիկական ուժի տեր էր եւ նույնքան զարմանալի դիպուկ էր: Երիտասարդին շրջապատող մարդկանց հաճախ թվացել է, թե չկա մի ծանրություն, որը նա չկարողանա բարձրացնել եւ գոյություն չունի որեւէ նշանակետ, որը նա ի վիճակի չլինի խոցել:

«Վաշտում միակ մարդն է եղել, որ կարողացել է առաջին կրակոցով խոցել նշանակետը: Իրեն տրված խնդիրը միանգամից է կատարել»,- Վլադիմիրի մասին պատմել է ծառայակից ընկերներից մեկը:  

Բանակում նա դարձել է չեմպիոն ե՛ւ որպես տանկային նշանառու, ե՛ւ որպես ծանրաքարերի մարզաձեւի վարպետ: «Ֆիզիկապես շատ ուժեղ էր, բայց սպորտով չի զբաղվել»,- որդու մասին ասել է մայրը՝ Աննա Մուկուչյանը:

Վլադիմիր Ալիխանյանը ծնվել էր 1996 թվականին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Բնությանն այդքան մոտ երիտասարդն, ինչպես նկարագրել են նրան ճանաչողները, բնավորությամբ հանգիստ էր, բարի, կենսուրախ, արագորեն կարողանում էր շրջապատող մարդկանց դեպի իրեն տրամադրել: Սիրում էր աշխատել ու հաճույքով ընտանիքին օգնում էր անասնապահության գործում: «Ասաց՝ որ գամ, պիտի անասունները շատացնեմ, ֆերմա սարքեմ: Իմ ֆերմայի աշխատողն էլ դու ես լինելու»,- որդու խոսքերն է վերհիշել մայրը:

9-րդ դասարանից հետո Վլադիմիր Ալիխանյանն ընդունվել է Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտության բաժին, իսկ արդեն ծառայության ընթացքում սկսել է մտածել զինվորականի մասնագիտություն ընտրելու ուղղությամբ: Բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր որոշել:

Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով եւ Արցախի մարտական ծառայության մեդալով:

 

Տպել
4815 դիտում

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն