Կրակոցներ Երեւանի կենտրոնում. 24-ամյա երիտասարդը կրակել է «ՍԱՍ գրուպ»-ի մենեջերի վրա

Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի եւ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Պողոսյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն այնուհետեւ կենտրոնական բաժին են հրավիրել Երեւանի բնակիչներ՝ 27-ամյա Մարգարիտա Ղազարյանին եւ 23-ամյա Մարգարիտա Պողոսյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում, Թումանյան եւ Կողբացու փողոցների խաչմերուկում ուսով միմյանց դիտավորյալ հարվածելու պատճառով վիրավորել են, որի ժամանակ Վ. Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ եւ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ նա իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել Մ. Ղազարյանի եւ Մ. Պողոսյանի ուղղությամբ։

Կրակոցների հետեւանքով Մ. Ղազարյանը ստացել է մարմնական վնասվածք։ Ոստիկանները հայտնաբերել են նաեւ նշված ատրճանակը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մ. Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Ղազարյանն աշխատում է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Մ. Պողոսյանը որպես թարգմանիչ աշխատում է «Բեթ Կոնտրակտ» ՍՊԸ-ում։

Տպել
2960 դիտում

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի