Մարուքյանի նկարագրած ճանապարհը մի քանի անգամ տրորված է ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի կողմից. Ն. Փաշինյան

Այսօր #ԻմՔայլը արշավի մասնակիցները կատարել են 11 հազար 473 քայլ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ ապրիլի 13-ին հրավիրված հանրահավաքը 13-ին չի ավարտվելու, եւ իրենք համոզված են, որ եթե հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացի օգտվի իր ընձեռված հնարավորությունից, ապա կհաջողվի կասեցնել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը: Հարցին, թե ինչ է սպասվում ապրիլի 13-ին եւ դրանից հետո, Փաշինյանը պատասխանեց.

«Ապրիլի 13-ին մենք կգանք Ազատության հրապարակ, եթե ստացվի, որ Երեւանի մատույցներում մեզ մարդիկ միանան, ապա միասին կիջնենք Ազատության հրապարակ: Մենք կգնահատենք իրավիճակը եւ համարժեք գործողություններ կիրագործենք: Մենք քաղաքացիական անհնազանդության բոլոր մեթոդներին կդիմենք այդ 4 օրվա ընթացքում եւ կախված քաղաքացիների թվից՝ կընտրենք տարբերակներից մեկը: Մենք ասել ենք, որ մեր գործողությունների մեջ մտնում է փողոցների, շենքերի շրջափակումը, որ կլինի բռնությունից զերծ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այս չորս օրերի ընթացքում իրենք շփվում են մարդկանց հետ եւ տեսնում են, որ նրանք հիասթափված են, բայց արշավի մասնակիցների հետ շփումները նրանց տրամադրությունը փոխում են:

Այսօր Էդմոն Մարուքյանն «Առավոտ»-ում հոդված էր հրապարակել, որտեղ նշում էր, թե Ծառուկյան դաշինքը հնարավոր է դառնա իշխանություն, իսկ ընդդիմության մենաշնորհը մնալու է ԵԼՔ-ին. այս դեպքում, ըստ Մարուքյանի՝ իշխանությունը ԵԼՔ-ին պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններ, ինչպես նաեւ ԿԸՀ-ում, ՍԴ-ում, ԲԽԴ-ում, ՏՄՊՊՀ-ում, Կենտրոնական բանկում եւ այլ կառույցներում ընդդիմությունը պետք է անդամներ ունենա, որն էլ իշխանությանը վերահսկող այլընտրանք է: Հարցին՝ ի՞նչ եք կարծում, նման լծակներ ունենալու դեպքում ընդդիմությունը հնարավորություն կունենա՞ վերահսկել իշխանություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Այս պահին ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ունենք ներկայացուցիչ՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի եւ ի հեճուկս սրա, Հանրապետական կուսակցությանը հաջողվում է այնպիսի օրենսդրական փոփոխություններ սղցնել, որ չենք էլ հասցնում հետեւել: Պարոն Մարուքյանն իր հոդվածում հիշել էր նաեւ ՍԴ-ի մասին օրենքը, Դատական օրենսգիրքը, եւ այդ փաստերի արձանագրումը պետք է ակնհայտ դարձնի, որ Հայաստանն ընթանում է այլ ճանապարհով եւ չի կարող իշխանությունը որեւէ քայլ անի, եթե կա հասարակական ճնշում: Եթե մենք իշխանություններից զիջումներ կորզելու տրամաբանության մեջ ենք աշխատում, ուրեմն դրա համար եւս պետք է հասարակական ճնշում, եթե մենք սա ասում ենք առանց հասարակական ճնշումների, ապա սա նշանակում է իշխանության հետ կուլիսներում պայմանավորվածության տրամաբանության մասին, ինչը չի կարող ԵԼՔ դաշինքի համար ընդունելի լինել: Ես, որպես ԵԼՔ խմբակցության ղեկավար, կոչ եմ անում իմ գործընկերներին՝ զերծ մնալ նման հայտարարություններից»,- ասաց Փաշինյանը եւ ավելացրեց, որ ինքը թույլ չի տա, որ ստեղծվի տպավորություն, թե դաշինքը իշխանությունների հետ պայմանավորվածությունների մեջ է:

Լրագրողները հիշեցրին, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել էր, թե ՔՊ-ի այս գործընթացը զրո արդյունք է տալու, Փաշինյանն անդրադառնալով այս խոսքերին՝ ասաց. «Եթե մեզ սպասվում է 0 արդյունք, ապա դա պետք է ուրախացնի նրան, բայց ես վերջին շրջանում նրա դեմքին ուրախության արտահայտություններ չեմ տեսնում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, որ Մարուքյանը իր վերոնշյալ հոդվածում ընդգծել էր, որ Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալու միայն մի տարբերակ կա, եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի, իսկ մյուս բոլոր տարբերակները մինչեւ 2022 թվականն անօգուտ են, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ խորհուրդը տվեց իր գործընկերներին.

«Ես խորհուրդ կտամ մեր գործընկերներին՝ ավելի քիչ կենտրոնանալ Սերժ Սարգսյանի վրա եւ ավելի շատ կենտրոնանալ հասարակությունից հնչող ակնկալիքների վրա»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ցրտից չեն վախենո՞ւմ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ազգային ժողովի հարմարավետ առանձնասենյակներից դուրս գալն ու նման եղանակին Ջաջուռում գործընթաց իրականացնելը հեշտ քայլ չի:

«Սա սովորական քայլ չի եւ մենք աշխատանքային որոշ կոմֆորտ պայմաններ ունենք, եթե որոշում ենք դուրս գալ այդ պայմաններից եւ անել այս քայլը, սա մեզ համար արդեն մեծ հաղթանակ է: Խնդիրը մեր հաղթելու մեջ չէ, մենք արդեն հաղթել ենք: Գործոնը, որ կարող է սպառնալ մեր շատ հարգելի շատ գործընկերների՝ դա հարմարվողականությունն է, որովհետեւ հարմարվողականության համար միշտ էլ պատճառ կգտնվի»,- ասաց Փաշինյանը եւ շարունակեց, որ 2017 թվականին, որպես ԵԼՔ խմբակցության ղեկավար, լիազորված է եղել հայտարարել՝ եթե ՀՀԿ-ն տա Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի մեկնարկը, ապա ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց եւ պահանջներ դնել, իսկ հիմա Փաշինյանի խոսքով՝ իր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը ոչ մի բան չի կարող անել:

«2017 թվականին նրանք կողմ են արտահայտվել, որ մեր դիրքորոշումն այն է, որ ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց ու փոխել իրավիճակը: Ես հիմա գործում եմ ԵԼՔ դաշինքի կայացրած որոշումների տրամաբանության մեջ: Էդմոն Մարուքյանի հոդվածում նաեւ կար տրորված ճանապարհների մասին, ես կարծում եմ, որ այս տրամաբանությամբ եթե գնանք, ապա այն ճանապարհը, որը նկարագրված էր նրա հոդվածում, տրորված է մի քանի անգամ: Այն տրորվել է ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի կողմից»,- ասաց Փաշինյանը եւ ավելացրեց, որ հույս ունի՝ Մարուքյանի այսօրվա հոդվածը հրաժարում չէ այն դիրքորոշումից, որ վերջինս դաշինքում ընթացող քննարկումների ժամանակ նշել է՝ եթե տասնյակ հազարավոր մարդիկ դուրս գան հրապարակ, ապա ինքը եւս պատրաստ է գալ եւ մասնակցել այդ գործընթացներին:

«Մենք փոփոխությունների համար մանդատ չենք ակնկալում Սերժ Սարգսյանից, մանդատ ակնկալում ենք ժողովրդից»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2966 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան