Հակասանիտարական խնդիրներ Փարաքարում. Մանե Թանդիլյանը դիմել է Վարդեւան Գրիգորյանին

ՀՀ ԱԺ ԱԵԼՔ խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը հրատապ գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանին՝ մատնանշելով Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգի խնդրը։ Գրությունը, որ տարածել է ԵԼՔ դաշինքի մամուլի ծառայությունը, ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ պարոն Գրիգորյան,

Քաջատեղյակ եք, որ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը, որը կառուցվել էր տարիներ առաջ, ներկայումս չի գործում եւ ջրահեռացման համակարգի փաստացի բացակայությունը համայնքի համար առաջացնում է կոմունալ եւ հակասանիտարական խնդիրներ:

26.03.2018թ. ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ի պատասխան իմ՝ 20.03.2018թ. N 095-Ե-51 գրության տեղեկացրեց, որ ձեզ հասցեագրված 06.03.2018թ. գրությամբ հայտնել է, որ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում կձեռնարկի համապատասխան քայլեր՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը՝ ներառյալ կեղտաջրերի մաքրման կայանը համայնքի հաշվեկշռին ետ հանձնելու ուղղությամբ:

Ծանոթանալով այդ գրությանը, հանգել եմ նրան, որ կոմիտեն նպատակադրված չէ համակարգը վերագործարկել եւ լուծել վերջինիս պատշաճ շահագորժման խնդիրը, այլ պարզապես ցանկանում է խնդիրը դուրս բերել իր պատասխանատվության դաշտից՝ առանց շտկելու կոմիտեի ենթակայության շրջանում համակարգի խափանման հարցը:

Սույնով առաջարկում եմ Ձեզ, հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 12-ի 1-ին մասի 5-րդ ենթակետը, իրականացնել խորհրդարանական լսումներ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգի խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ: Առաջարկում եմ նաեւ հրավիրել ջրային պետական կոմիտեի նախագահին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պատասխանատուներին, «Ջինջ» ՍՊԸ-ին, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Փարաքար համայնքի ղեկավարին եւ ավագանու անդամներին, ինչպես նաեւ համայնքի բնակիչներին: Լսումները հնարավորություն կընձեռեն լսել համայնքի բնակիչներին, մանրամասն ծանոթանալ կոմիտեի դիրքորոշմանը եւ քննարկել խնդրի լուծման ճանապարհները:

Հայտնում եմ նաեւ պատրաստակամությունս լսումների կազմակերպմանը ներգրավվելու եւ նպաստելու համայնքի կենսական խնդրի լուծմանը»:

Տպել
1988 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում