Աքորու մանկապարտեզի բուժքրոջ սենյակում ոչ գույք կա, ոչ էլ որեւէ սարքավորում

Ալավերդի խոշորացված համայնքի կազմի մեջ մտած Աքորու մանկապարտեզի բուժքրոջ սենյակում որեւէ գույք չկա: Մարգարիտա Ավետյանը պաշտոնապես արդեն 10 օր է՝ ստանձնել է բուժքրոջ պաշտոնը: Որպես աշխատասենյակ նրան հատկացվել է մանկապարտեզի պահեստներից մեկը, որը կոսմետիկ նորոգվել է ամուսնու ջանքերով ու սեփական միջոցներով: Բուժքույրը, սակայն, սենյակը չի օգտագործում, պատճառաբանում է, որ գույք չունեն: Եղած գույքն էլ մի փոքր սենյակ ու պահարան է, որը կծառայի թղթերը պահելու համար, սակայն մնացած գույքն ու սարքավորումները պետք է համայնքը տրամադրի, որից հետո նոր միայն բուժքույրը կկարողանա կատարել իր աշխատանքը: «Մեր աշխատանքը կապված է գույքի ու սարքավորման հետ»,- մեր զրույցում ասաց Մարգարիտա Ավետյանը:

Խոշորացված Ալավերդի համայնքի համայնքապետարանում խնդրին տեղյակ են, ասում են՝ առաջին հնարավորության դեպքում պատրաստվում են գույք տրամադրել մանկապարտեզին: Համայնքապետ Սասուն Խեչումյանի խոսքով՝ իրենք ունեն հաստատված բյուջե, որը պարտավոր են ծախսել միայն կոնկրետ նպատակների վրա: «Ինչքանով որ մեր բյուջեն հնարավորություն կտա, թեկուզ փոփոխություններ անելով, մենք իհարկե, կստանձնենք այդ պարտականությունը»,- վստահեցրեց համայնքի ղեկավարը, իսկ թե կոնկրետ երբ կլուծվի բարձրացված հարցը՝ դժվար է ասել:

Աքորու մանկապարտեզ հաճախում է 61 երեխա: Սա այն մանկապարտեզն է, որի վարձավճարը խոշորացված Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ 2500 դրամից դարձավ 5000 դրամ: Փաստորեն, անգամ թանկացումը չնպաստեց մանկապարտեզում ինչ-որ խնդիրների լուծմանը:

Տպել
1249 դիտում

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը կարող է պատժվել 100-500 հազար դրամ տուգանքով կամ մինչեւ 3 տարվա ազատազրկմամբ

Այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, ես կյանքում պարտքեր չեմ արել. Ռոբերտ Քոչարյան

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են