Առողջապահության փոխնախարարը երեկոյան ժամերին վազում է Երեւանի կենտրոնական փողոցներում

Լուսանկարում՝ Առողջապահության փոխնախարարը՝ առաջին շարքում՝ աջից երրորդը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին օրեր առաջ ուշ երեկոյան հանդիպեցինք Երեւանի Մաշտոցի պողատայում՝ սպորտային հագուստով, ականջակալները դրած՝ մարդաշատ մայթով վազելիս:

Այդ ժամանակ նրա հետ զրուցելու եւ լուսանկարելու հնարավորություն չեղավ: Ավելի ուշ փոխնախարարն ասաց, որ այդ տարածքում է ապրում եւ վազում է շաբաթական երեք-չորս օր: Սամվել Մարգարյանը, ի դեպ, հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ այդ պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո, երբ պարզվեց, որ նա աշխատանքի է գնում հեծանիվով:

«Փորձում եք նաեւ ձեր օրինակո՞վ առողջ ապրելակերպ քարոզել»,- հետաքրքրվեցինք: «Ճիշտն ասած՝ չէ, ուղղակի մարզվում եմ: Եթե օրինակս ինչ-որ մեկի համար վարակիչ լինի, միայն ուրախ կլինեմ, բայց որ ասեմ՝ միայն դա է նպատակս, չէ՛: Այն մի քիչ ավելի էգոիստական է: Մենք վազորդների բավականին մեծ ակումբ ունենք, ամեն կիրակի՝ ժամը 21-ին, «Մարիոթ» հյուրանոցի մոտ կարող եք տեսնել երեսունից ավելի մարդիկ՝ իրար հետ համերաշխ վազելիս: Իսկ մնացած օրերին մենակ եմ վազում»,- ասաց փոխնախարարը:

Քաղաքացիները վազելու ընթացքում նրան չեն ճանաչում (եթե իհարկե, մինչեւ այդ պաշտոնում նշանակվելը ծանոթ չեն եղել) եւ չեն փորձում մոտենալ ու ոլորտին առնչվող այս կամ այն խնդիրը բարձրաձայնել:

«Իսկ դեռ հեծանիվո՞վ եք գործի գնում»,- հարցրինք Սամվել Մարգարյանին: Պատասխանեց, որ աշխատավայր է հասնում տարբեր կերպ՝ հեծանիվով, ավտոմեքենայով, ոտքով, քանի որ մոտիկ է ապրում: Ծառայողական մեքենայից հրաժարվելու որոշումը փոխնախարարը չի վերանայել: «Չէ: Չեմ էլ պատրաստվում: Դա կարող եմ վստահ ասել»,- արձագանքեց նա:

Առողջապահության նախարարի տեղակալը վազելու է դուրս գալիս երեկոյան ժամը 22-ի սահմաններում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածն առողջության տեսանկյունից ամենաճիշտն է:  

«Չէ՜... Նշանակում է, որ ցավոք սրտի, երեկոյան եմ հասցնում գործերս վերջնացնել: 21:30-ին գործերս ավարտում եմ, հասնում տուն, փոխվում եւ դուրս գալիս վազելու: Ճիշտը երեկոյան վազքն է, բայց ոչ այդքան ուշ: Խորհուրդ է տրվում ժամը 17:00-ին, 16:00-ին: Առավոտյան էլ սխալ չէ: Ընդհանրապես օրզանիզմը պետք է արթնացած լինի: Առնվազն մեկ-երկու ժամ պետք է ոչ քնած ռեժիմում լինի, որ վազելը ավելի օգտակար լինի»,- տեղեկացրեց փոխնախարար Սամվել Մարգարյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 3-ի համարում:

Տպել
2552 դիտում

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել