Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցն անվանակոչվել է Կոնստանտին Օրբելյանի անունով

02/04/2018 schedule20:07

Երևանի շուրջ 25 երաժշտական և արվեստի դպրոցներից միայն մեկն էր, որ չէր կրում որևէ ականավոր արվեստի գործչի անուն. դա «Մալաթիա» արվեստի դպրոցն էր: Այս տարվա փետրվարի 13-ին գումարված Երևանի ավագանու նիստում ավագանու անդամները հավանության են արժանացրել Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցը ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ անվանափոխելու որոշման նախագծին: Պաշտոնական ցուցատախտակն արդեն փակցված է դպրոցի մուտքին, սակայն հանդիսավոր բացումը կլինի ավելի ուշ, հունիսին, Կամերային երաժշտության տանը կայանալիք հաշվետու համերգի հանդիսավոր միջոցառման ժամանակ, իսկ սեպտեմբերին դպրոցի շենքի պատին կտեղադրվի Օրբելյանի դիմաքանակը:

Մինչ այդ, մարտի 26-ին դպրոցում տեղի ունեցավ պաշտոնական անվանափոխությունից հետո առաջին միջոցառումը՝ նվիրված Թատրոնի համաշխարհային օրվան:

1972 թվականին հիմնադրված արվեստի այս կրթօջախը սկզբում գործել է իբրև երաժշտական դպրոց, 1999 թվականին դարձել է արվեստի դպրոց, քանի որ ոչ միայն երաժշտական գործիքների և վոկալի, այլ նաև պարի, կերպարվեստի, թատերական բաժինների մեծ պահանջարկ կար: Այսօր դպրոցն ունի շուրջ 300 աշակերտ և 53 հոգանոց համերաշխ կոլեկտիվ:

Արինա Մանուկյանն այստեղ է աշխատում 1990 թվականից: 1997-ից դպրոցի փոխտնօրենն է: Տիկին Արինան, կարելի է ասել, դպրոցի եռանդուն ոգին է՝ անսպառ էներգիայով: Պատմում է, որ դպրոցը Կոնստանտին Օրբելյանի անունով անվանակոչելու միտքը ծնվել է անվանի երաժշտի մահվան ժամանակ՝ 2014 թվականին: Տիկին Արինան չի համբերել և հենց նրա հոգեհանգստի օրը մոտեցել է նրա զարմիկին՝ Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին և հայտնել իրենց նախաձեռնության մասին: Օրբելյան կրտսերն ընդունել է առաջարկը և խոստացել, որ առաջիկա օրերին կայցելի դպրոց՝ քննարկելու այդ հարցը: «Ճիշտն ասած՝ մտավախություն ունեի, որ մաեստրոն միգուցե չգա կամ մոռանա մեր առաջարկի մասին: Բայց մի քանի օր անց նա զանգահարեց ու եկավ,-հիշում է տիկին Արինան,-մեր դպրոցն այդ ժամանակ վերանորոգված չէր, տեսքը շատ վատն էր: Մտածեցի՝ երևի թե կփոշմանի, որ դրական է արձագանքել: Բայց Օրբելյանը ոչ միայն համաձայնեց, այլև շատ ոգևորված էր մեր նախաձեռնությամբ և հուզված»: Դպրոցի տնօրեն Տաթևիկ Համբարձումյանը կարծում է, որ դպրոցի անվանափոխությունը շատ կարևոր էր ոչ միայն մեծ կոմպոզիտորին հարգանքի տուրք մատուցելու տեսանկյունից, այլև դպրոցին իրեն արժանի անվանումով հանդես գալու և իր անվամբ հպարտ լինելու առումով: Մեր դպրոցին «Մալաթիա» անվանումն ուղղակի համապատասխան չէր,-ասում է տնօրենը,-չէ՞ որ սա արվեստի դպրոց է: Մենք հիանալի սաներ ունենք, որոնք տարբեր տեղական ու միջազգային մրցույթների դափնեկիրներ են դառնում:

Մի տեսակ միշտ վատ էինք զգում, որ հարցնում էին՝ ո՞ր դպրոցն եք ներկայացնում, ասում էինք՝ «Մալաթիա»: Այդ անունը շատերի մոտ Մալաթիա տոնավաճառի հետ է ասոցացվում: Այնպես որ, մենք հիմա ավելի հպարտ ենք, որ կրում ենք մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանի անունը»:

 

Տպել
881 դիտում

Սպանություն Կոտայքի մարզում. Աբովյանի Թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդ տղայի դի

«Արմենիա» Բ/Կ տեղափոխված դանակահարված տղամարդը ժամեր անց մահացել է, հարուցվել է քրգործ

Մեր կրթաթոշակով սովորած ուսանողները պարտավորվում են վերադառնալ եւ աշխատել հայրենիքում. Աննա Հակոբյան

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ներքին շրջանառության փաստաթուղթ է, պիտի պարզենք՝ ինչպես է հրապարակվել․ Կարապետյան

Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացնում է հիմնադրամների աշխատանքը

Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Ո՞վ է 8 տարի Շիրակում ապրած հովիվ աղջիկը, ինչպես է հայտնվել եւ ապրել ֆերմեր Թորոսյանի տանը

ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ կրթության նախարարի հետ. խոսել են համատեղ կրթական-գիտական ծրագրերի մասին

6 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 250 հազար դոլար, 12 մլն դրամ. քաղաքաշինության կոմիտեի նախագահի ունեցվածքը

«Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով. ընկերությունը պատասխանում է քաղաքապետին

ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար

Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասին

Նախորդ տարի Սեւանում նույն պատկերն արձանագրվելուց հետո ինչ է արվել 1 տարում. պարզաբանում է նախարարը

Սահակյանցն ու մայրը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս են եկել «Ոսկե ծիրան»-ի մրցանակների պատճառով

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 15.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ

Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

25 տարի անց. «Առյուծ արքայի» նոր տարբերակի համաշխարհային պրեմիերան կայացել է. կլինի նաեւ ՀՀ-ում (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է իր հետ հանդիպելու ցանկություն հայտնած ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ)