ՀՀ-ի ոչ ժողովրդավարական համակարգում լուրջ փոթորիկներ կարող են առաջանալ. Արմեն Վարդանյան

Արդեն երրորդ օրն է՝ մեկնարկել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը ակցիան՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու համար: Կգործի՞ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանափոխության հասնելու ճանապարհային քարտեզը, քաղաքացիները կմիանա՞ն, քաղաքական ի՞նչ խմորումեր կլինեն: Այս հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած ակցիան շատ լավ նախաձեռնություն է, եւ ողջունելի է, որ սկսել են հենց մարզերից.

«Ես կարծում եմ, որ կհաջողեն մեծ բազմություն հավաքել, շատ հնարավոր է: Քաղաքացիները միշտ պատրաստ են, եթե հրապարակում ուժ տեսնեն: Հիշեցնեմ, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Օպերայի հրապարակում քիչ մարդիկ էին հավաքվում, հետո, երբ տեսան՝ մեծ ուժ է, արդեն Խորենացու դեպքերի ժամանակ մինչև քսան-երեսուն հազար մարդ հավաքվում էր: Քաղաքացիական նախաձեռնությունները միանում են, քաղաքացիներն էլ կարող են միանալ, եթե լինի այդ ուժը: Շատ կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կարողանա մարզերից մոբլիլիզացնել մարդկանց բողոքավոր զանգվածին»,-ասաց Արմեն Վարդանյանը:

Վերջինս նշում է, որ եթե հիմա չհաջողեն, հետագայում ավելի դժվար կլինի: Բայց հնարավոր է անսպասելի զարգացումներ լինեն, քանի որ ոչ ժողովրդավարական համակարգում լուրջ փոթորիկներ կարող են առաջանալ:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ «Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում արած մի շարք հայտարարությունները, օրինակ, որ սա Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը չէ, երրորդ ժամկետ կլիներ, եթե առաջադրվեր նախագահի պաշտոնում, կամ որ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելն իրենց սահմանադրական իրավունքն է, ԵԼՔ-ն էլ հնարավորություն ուներ իր բողոքը Ազգային ժողովում արտահայտել, այնինչ դուրս են եկել փողոց, եւ վերջապես որ Քաղաքացիական պայմանագրի ակցիաները հանրապետականի վրա զրո ազդեցություն կունենան, Արմեն Վարդանյանը պատասխանեց.

«Սերժ Սարգսյանին առաջադրելն, այո, իրենց Սահմանադրական իրավունքն է, բայց կա հարցի մյուս կողմը՝ քաղաքական եւ բարոյական պատասխանատվության: Շատ ժողովրդավարական երկրներում հարցի այդ կողմը ավելի մեծ նշանակություն ունի, քան սահմանադրական կողմը: Եւ եթե որեւէ քաղաքական գործիչ հրապարակավ մի բան է խոստանում, ապա կատարում է այդ խոստումը, կամ հրաժարական է տալիս: Օրինակ՝  Ֆրանսուա Օլանդը, չնայած չէր խոստացել, որ երկրորդ ժամկետ չի գնա, բայց երբ պահը եկավ, ասաց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ չի կատարել իր նախընտրական որոշ խոստումներ: Իսկ Սերժ Սարգսյանը 2014 թվականին հրապարակավ ասել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, ավելին՝ ինքն ասել է, որ սխալ է համարում նույն քաղաքական գործչի՝ երկու անգամից ավելի պաշտոնավարելը: Ուրեմն հասարակությունը պետք է շատ կոշտ արձագանքի, պետք է ամեն ինչ անի, որ Սարգսյանը կատարի իր խոստումը»:

Քաղաքագետը նշում է, որ թեեւ Սահմանադրական կողմը ոչ ոք չի վիճարկում, բայց չպետք է մոռանալ քաղաքական պատասխանավության մասին:

Ինչ վերաբերում է Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե նա վարչապետ կդառնա մեկ հավելումով՝ երիտասարդ լիդերներ պատրաստելու, Վարդանյանն ասաց, որ կրկին պետք է անդրադառնալ միջազգային փորձին.

«Աշխարհի բազմաթիվ նախագահներ իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո որեւէ խոշոր համալսարանում դասախոսություններ են կարդում: Սարգսյանը կարող էր այդ երիտասարդ լիդերներին այլ կերպ պատրաստել: Ինչու՞ մինչեւ հիմա չէր պատրաստում, ի՞նչն է պատճառը: Դրանք ուղղակի պատճառներ են, որպեսզի նա երրորդ անգամ ղեկավարի»,-նշում է քաղաքագետը:

Էդուարդ Շարմազանովն իր հարցազրույցում նշում է նաեւ, որ սա անձերի դեմ պայքար է, այնինչ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ համակարգային փոփոխությունը հենց անձերից է սկսում: Արմեն Վարդանյանը համամիտ է Փաշինյանի հետ: Նրա խոսքով՝ միջազգային փորձում նման դեպքեր էլ կան, ինչպես, ասենք, Ռումինիայում.

«Օրինակ, Ռումինիայում Չաուշեսկուին մահապատժի ենթարկեցին, համակարգն անմիջապես սկսեց փոխվել: Տվյալ դեպքում ՀՀ-ում առկա համակարգը կախված է Սերժ Սարգսյանի անձից: Քանի դեռ ինքն այս համակարգի գլխին է, որեւէ փոփոխություն չի լինի»:

Քաղաքագետը հավելում է, որ այս քայլը կարող է լավ նախադեպ դառնալ.

«Նախ հետագայում քաղաքական գործիչները տեր կլինեն իրենց խոստմանը, մի բան կհայտարարեն, կանեն, եւ հետո, եթե անգամ Սարգսյանի հեռանալով համակարգը միանգամից ավելի լավը չի դառնալու, բայց սա առաջին քայլը կլինի, որին կհետեւեն հաջորդ քայլերը: Սա միայն առաջին եւ ամենակարեւոր քայլն է»,-եզրափակեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 3-ի համարում:

Տպել
3862 դիտում

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին