ԱՄՆ-ն հավելյալ ուժեր է ուղարկում Սիրիայի Մանբիջ քաղաք. թուրքական ԶԼՄ-ներ (տեսանյութ)

02/04/2018 schedule17:15

Թուրքական մի քանի աղբյուրներ տեղեկություններ են տարածել, որ ապրիլի 1-ին Միացյալ Նահանգները շարունակել է հավելյալ ուժեր տեղափոխել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ այնտեղ գտնվող քրդական ուժերին աջակցելու համար: 

Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգները շուրջ 300 զինծառայող և մեծ թվով զրահամեքենաներ է ուղարկել Եփրատ գետի արևմուտք՝ Մանբիջ քաղաք: «Անադոլուն», հղում անելով Սիրիայում իր աղբյուրներին, նշում է նաև, որ դրանք տեղակայվել են Մանբիջ քաղաքի արևելքում, գրում է Ռազմինֆոն:

Նման տեղեկություններ են նաև տարածվել սոցցանցերում:

Թուրքական «Սյոզջու» պարբերականը հայտնում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը զորքերի ու զինտեխնիկայի տեղափոխումը Մանբիջ շարունակվել է: Ըստ աղբյուրի՝ տեղափոխումներն արվում են Սիրիայի Ղամշլիի քաղաքից:

Օրեր առաջ՝ մարտի 30-ին, տեսագրություններ են տարածվել, որտեղ երևում է, որ ամերիկյան կողմերը նոր ուժեր է ուղարկում Մանբիջ: Թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը պնդում է, թե Ֆրանսիան ևս 4 ինքնաթիռով 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ քրդական ուժերին օգնելու նպատակով:

Մանբիջում ներկայում բացի քրդական ուժերից տեղակայված են նաև ԱՄՆ զինուժի զինծառայողներ: Միացյալ Նահանգները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցում է հիմնականում քրդական ուժերի հետ, ինչը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիան Նահագներին մեղադրում է «քուրդ ահաբեկիչներին աջակցելու համար»:

Վերջին շրջանում թուրքական կողմը պարբերաբար հայտարարում է, որ ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են հասել Մանբիջից քրդերի դուրս բերման հարցում: Մասնավորապես Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր (1, 2), որ YPG-ի դուրս գալուց հետո այնտեղ վերահսկողությունը իրականացնելու են թուրք և ամերիկացի զինծառայողները, սակայն ամերիկյան կողմը հերքում է որևէ համաձայնություն ձեռքբերվելու մասին լուրերը:

Նշենք, որ ներկայում Թուրքիայի զինուժը դեռ շարունակում է գործողությունները YPG-ի դեմ Սիրիայի Աֆրին շրջանում: «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը մեկնարկել է դեռևս հունվարի 20-ին: Մարտի 18-ին թուրքական կողմը հայտարարեց Աֆրին քաղաքի կենտրոնը գրավելու մասին:

 
Տպել
1288 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան