ԱՄՆ դեսպան vs Հայկական վերածնունդ․ ո՞վ եւ ինչո՞ւ է սատարում «Սասնա ծռերին»

02/04/2018 schedule16:15

Ի պատասխան Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսի՝ aysor.am-ում տպագրված հարցազրույցում տեղ գտած իրարամերժ պատասխանների, «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը, որը սատարում է «Սասնա ծռերի» և հայ ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու համար բարձրացրած ապստամբության իրավունքը, և կիսելով «Սասնա ծռերի»-ի արժեքներն ու ինքնիշխան հայրենիք կառուցելու տեսլականը, հայտարարում է․

  • Սահմանադրորեն իշխանությունը պատկանում է ժողովրդին:
  • Ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին բռնի ճանապարհով տապալելը հանցագործություն է։
  • Մարդու կյանքը մեզ համար բարձրագույն արժեք է ներկայացնում։
  • Մերժում ենք բռնատիրությունը և բռնատիրության բոլոր ձևերը։
  • Քաղաքական պլատֆորմի և քաղաքական պայքարի միջոցների բացակայության պարագայում, մենք ընդունում ենք ապստամբությունը ինչպես նաև ապստամբությանը օժանդակելն ու սատարելը որպես Մարդու անձի ազատության և ինքնիշխանության պաշտպանություն և ի վերուստ տրված աստվածային իրավունք։

«Այս հայտարարություններից առաջին չորսը պրն Միլսը իր հարցազրույցում ուղղակի կամ անուղղակի հաստատել է, որ դրանք նաև ԱՄՆ-ի որդեգրած արժեքներն են։ ՀՎՍԿ-ն ոչ միայն համակրում է այս արժեքները այլ նաև որդեգրել է այդ արժեքները ու հաստատակամ է իր գործընկերների և «Սասնա ծռերի» հետ միասին դրանք ներդնել և իրագործել Հայաստանի գալիք կառավարման համակարգում։

Մենք առավել քան վստահ ենք, որ ինչպես պրն Միլսը, այնպես էլ իրեն նախորդած գործընկերը քաջատեղյակ են բոլոր վերոհիշյալ արժեքների ոտնահարմանն ու անտեսմանը Հայաստանում։ Օր օրի սաստկացող ու թափ հավաքող բռնատիրությունը Հայաստանում սկսվել է քայլ առ քայլ, կեղծելով ընտրությունները, արյան մեջ խեղդելով ժողովրդի ձայնը, վերացնելով քաղաքական դաշտը։ Այս ամենի հետ միասին կեղծվում է Սահմանադրությունը, ոչնչացվում նոր ոտքի կանգնող անկախ դատական համակարգը ու արդարադատությունը։ Այս ամենին, առավել քան վստահ ենք, որ ԱՄՆ-ի դեսպանները քաջատեղյակ են։

Եթե նախկինում ԱՄՆ դեսպանատան լռությունը և աչքակապությունը այս երևույթների նկատմամբ մենք կապել ենք դիվանագիտական «լռության» հետ, ապա պրն Միլսի վերջին հարցազրույցը առնվազն տարակուսանք է առաջացնում։ Նույնիսկ չակնարկելով համամարդկային արժեքների բարբարոս ոտնահարումը Հայաստանում, չակնարկելով նաև մարդու ապստամբության իրավունքի մասին ԱՄՆ-ում և ՄԱԿ-ում առկա ընդունված դրույթները, պարոն Միլսը միտումնավոր կամ մեզ համար անհասկանալի ու անընդունելի ձևով եզր է գտնում «Սասնա ծռերի» և բռնի քաղաքական պայքարի միջև։ Մեծարգո դեսպանի իր իսկ երկրի արժեքները իրականում ոտնահարողների անտեսելը և տրամաբանությանը հակասող հայտարարությունը, կասկած է առաջացնում ԱՄՆ վարչակարգի կողմից ներկայիս իշխող կոռուպցիոն համակարգի հովանավորչության հնարավորության վերաբերյալ։

Մեզ մնում է միայն հնարավոր եզրակացություններ անել և սպասել թե երբ է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչը ցրելու մեր տարակուսանքները հաստատելով կամ ժխտելով թե արդյոք սա պրն․ դեսպանի անձնական նախաձեռնությունն է եղել թե՞ ԱՄՆ-ը պաշտոնապես որոշել է սատարել ժողովրդից իշխանությունը գողացողներին, բռնատիրությունը հիմնողներին, գաղութարար ռեժիմը պահողներին։

ՀՎՍԿ-ն մերժում է բոլոր այն ուժերին ովքեր ներսից կամ դրսից սատարում են այս հակաժողովրդական համակարգը Հայաստանում։ Մենք կոչ ենք անում բոլոր այն երկրներին, որոնք դավանում են մեր արժեքները հեռու մնալ ու չսատարել այս հակամարդկային համակարգը որն այսօր տիրացել է Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ մի գնով չհամագործակցել այս ռեժիմի հետ քանի դեռ Հայաստանում ոտնահարված է վերոհիշյալ արժեքներից գեթ մեկը»,- ասված է «Հայկական վերածնունդ» կազմակերպության հայտարարության մեջ։

Տպել
3287 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց