Ադրբեջանը քրգործ է հարուցել Արցախում աշխատող հանքարդյունաբերողների դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում գրանցված ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում ծավալած հանքարդյունաբերական գործունեության համար:

Այս մասին Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է շաբաթ` մարտի 31-ին, տեղեկացնելով, որ հետաքննության թիրախում են Vallex Group, Base Metals, ACP, «Թեղուտ» ընկերությունները, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը», ինչպես նաեւ մի շարք ֆիզիկական անձինք:

«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում եւ այլ երկրներում իրավաբանական գրանցում ունեցող այս ընկերությունները, ինչպես նաեւ մի շարք անհատներ Հայաստանի տարածքից բազմիցս անօրինականորեն հատել են Ադրբեջանի պետական սահմանը: Նրանք գրավյալ տարածքներում, առանց պատշաճ գրանցման, ձեռնարկություններ են ստեղծել եւ անօրինական շահույթ են ստացել մեծ քանակի ոսկու եւ այլ գունավոր մետաղների արդյունահանման շնորհիվ»,- պնդում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հայտնում է Ազատությունը:

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ խոսքը Քելբաջարի, Զանգելանի եւ Թարթառի շրջաններում գտնվող առնվազն վեց հանքավայրերի մասին է: Ադրբեջանական կողմը նաեւ պնդում է, որ հանքավայրերի արդյունահանման փաստերը հնարավոր է եղել ապացուցել նախեւառաջ Azersky արբանյակից արված նկարահանումների միջոցով:

«Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով` անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում եւ Ադրբեջանի սահմանի անօրինական հատում»,- գլխավոր դատախազությանը վկայակոչելով հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական կողմը նաեւ հայտարարում է, որ պատրաստվում է կարճ ժամանակահատվածում դիմել միջազգային աուդիտորական ընկերություններին` Azergold ընկերությանը հասցված վնասի չափը պարզելու նպատակով:

«Դրանից հետո դիմումներ կուղարկվեն միջազգային դատարան եւ այն պետությունների իրավապահ կառույցներին, որոնց տարածքում են գրանցված անօրինական գործունեությամբ զբաղվող այս ընկերությունները»,- հայտարարում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Ադրբեջանցիների հրապարակած ցանկում տեղ գտած ընկերություններից մի քանիսը, դատելով մամուլի հրապարակումներից, վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում իրոք ակտիվ տնտեսական գործունեություն էին ծավալել: Այսպես, Vallex Group-ը շահագործում էր Դրմբոնի հանքավայրը, իսկ 2012 թվականին էլ հայտարարել էր Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրում 80 միլիոն դոլարի ներդրում կատարելու պատրաստակամության մասին:

Մոտ մեկ ամիս առաջ էլ` փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընդունել էր Vallex Group-ի կազմում գործող եւ ադրբեջանական կողմի ուշադրությանն արժանացած Base Metals ընկերության ղեկավարությանը: Այդ հանդիպման ընթացքում Սահակյանը նշել էր, որ «հանքարդյունաբերության զարգացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում»:

Վերջին տասնամյակում հանքարդյունաբերությունը վերածվել է Լեռնային Ղարաբաղի տնտեսության առանցքային ճյուղերից մեկին: Այսպես, հանրապետության Վիճակագրական ծառայության կողմից նախորդ տարի ներկայացված տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականներին հանքարդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ծավալները Լեռնային Ղարաբաղում ավելացել էին 189 տոկոսով:

Տպել
1859 դիտում

Ոճրագործությունների չդադապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)