Ֆրանսիայում մահափորձի է ենթարկվել ադրբեջանցի վտարանդի լրագրողը, կրակոցից սպանվել է կինը

Ադրբեջանցի նախկին լրագրող Ռահիմ Նամազովը, որը որպես վտարանդի ապրում էր Թուլուզում, թիկունքի հրազենային վնասվածքներ ստանալուց հետո գտնվում է կրիտիկական վիճակում, նրա կինը սպանվել է գլխին ստացած կրակոցից:

Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովն ու նրա կինը, որոնք որպես փախստականներ ապրում էին Ֆրանսիայում, այսօր՝ մարտի 30-ի առավոտյան զինված հարձակման զոհ են դարձել Ֆրանսիայի Կոլոմյե շրջանում:

Deutsche Welle-ի փոխանցմամբ, համաձայն ոստիկանական աղբյուրների, Նամազովն ու կինը մեքենայով անցնելիս են եղել Կոլոմյեի փողոցներից մեկով, երբ իրենց ուղղությամբ արձակվել է 7 կրակոց, արդյունքում՝ թիկունքին ստացված 2 գնդակների պատճառով Նամազովը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Նամազովի կինը՝ Աիդան, նստած է եղել բաց պատուհանի մոտ ու կրակոցն արձակվել է մոտ տարածությունից՝ ուղիղ գլխին, որի հետևանքով տեղում մահացել է:

Կոլոմյեի քաղաքապետ Կարին Տրավալ-Միշելեն AFP գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ անհնար է չմտածել այն մասին, որ սա ընդամենը քաղաքական հաշվեհարդար է լրագրողի նկատմամբ, քանի որ  Նամազովն այն լրագրողներից է, որին իր հայացքների ու հոդվածների համար հայրենի երկրում՝ Ադրբեջանում կտտանքների են ենթարկել, բանտ նստեցրել, ինչի հետեւանքով էլ նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայից:

Տրավալ-Միշելեն բացառել է այս հարձակման կապը ահաբեկչության հետ, հավելելով, որ այս մութ պատմության վրա անպայման լույս է սփռելու հետաքննությունը:

Ռահիմ Նամազովը համարվում էր ադրբեջանական իշխանությունների ծայրահեղ քննադատը, իսկ 2017-ի դեկտեմբերին YouTube-ի իր ալիքում տեղադրված տեսանյութում նա պատմում է, որ վերջին անգամ բանտ է նստել միայն նրա համար, որ հոդված է գրել ադրբեջանական բանակի զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Նա ասել է, որ բանտարկության ուղիղ 6 ամիսը նա անցկացրել է մեկուսարանում, ինչի հետեւանքով առողջական խնդիրներ է ձեռք բերել: Բանտից դուրս գալուց հետո, 2010 թվականից նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայից ու տեղափոխվել Թուլուզ:լուսանկարում՝ Ռահիմ Նամազովը

Տպել
2769 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ