Անօդաչու թռչող սարքեր, գնդացիրներ, հեռակառավարվող ռոբոտ. ՀՀ-ում արտադրվող զենքերը

Անօդաչու թռչող սարքեր, գնդացիրներ, թրթուռավոր հեռակառավարվող ռոբոտ՝ նորագույն ռազմական այս տեխնիկաներն այսօրվանից ցուցադրվում են Սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec 2018 միջազգային ցուցահանդեսում:

Ցուցահանդեսը «հասարակ մահկանուցների համար» հասնելի դարձավ միայն Սերժ Սարգսյանի գնալուց հետո. մինչ այդ՝ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը շրջափակված էր Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների կողմից: Սերժ Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, ՊՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ընդհանուր առմամբ ցուցահանդեսը բազմամարդ էր:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան ընկերությունն են: Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի եւ այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների նորարարական մշակումները: Նշենք, որ ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Այն բաց կլինի մինչեւ մարտի 31-ը:

Էջմիածնի սարքաշինական գործարանը ներկայացնող տաղավարում ցուցադրվում էին լուսատու սարքեր, ինքնաթիռի հակասառցակալման բլոկներ, որոնք հիմնականում վերաբերում էին ավիացիայի ոլորտին: «Հակասառեցման բլոկները ապահովում են ինքնաթիռում օդի մեջ չսառչելու հավանականությունը, այսինքն՝ թեւի, ապակիների չսառելը: Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ, այսինքն՝ արտադրում ենք Ռուսաստանի համար, Ռուսաստանն ունի սրա կարիքը մեր պետությունն էլ ունի, բայց քանակությունը շատ քիչ է՝ տարեկան 3,4 հատ»,- մեր զրույցում նշեց արտադրության պետ Արթուր Սիրունյանը: 

Լուսատու սարքերը

«Էլեկտրոն» գործարանը ներկայացնող մասնագետ Վարդան Դիլբարյանն էլ ցուցադրեց իրենց արտադրած ականաորսիչները: «Մենք ներկայացրել ենք ականորսիչների էվոլյուցիոն զարգացումը»,-ասաց Դիլբարյանը: Վերջինս մեր հարցին ի պատասխան ասաց, որ դրանք այժմ բավական քանակությամբ օգտագործվում են Հայաստանում եւ Արցախում եւ մինչ այժմ ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի զինվոր սրանից չի վնասվել ու իր չափանիշներով չի զիջում ռուսականին: «Ոչ մի զինվոր չի տուժել սրանից ու ինչ-որ թաղում են (նկատի ունի հակառակորդի տեղադրած ականները), մերոնք հայտնաբերում են»,- ներկայացրեց մասնագետը: Վերջինիս խոսքով՝ մյուս տարվանից նոր մոդել կլինի, շատ թեթեւ է, ամեն ինչ մեկ ձողի մեջ է հավաքված եւ ընդամենը 1,9 կգ է, ինչը նախատեսված է ջրի մեջ եւս օգտագործել: «Ի դեպ, ռուսներն այս տարի նոր են ներկայացնելու, մինչդեռ մենք իրենցից մեկ քայլ առաջ կանցնենք այդ առումով»,-ասաց պարոն Դիլբարյանը՝ հավելելով, որ սա շատ հարմար է նաեւ հատուկ նշանակության ջոկատի համար: «Զրահաբաճկոնի վրա կարելի է ամրացնել, ձեռքերին խանգարող բան չկա»,- ասաց նա: Դիբարյանը նաեւ ներկայացրեց հայկական հակահետեւակային ականները, որոնք բանակում բավական կիրառելի են. մեծ տոկոսը կազմում է իրենց արտադրությունը: Կան նաեւ չցուցադրված նոր մոդելներ, որոնք դեռ գաղտնի են: Մեր հարցին ի պատասխան մասնագետը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները ոչ թե արտադրում են նման սարքեր, այլ փորձում են գնել տարբեր երկրներից, չնայած խորհրդային տարիներին Ադրբեջանում եւս նման գործարան կար: 

Կողքի տաղավարում ցուցադրվում էին սահմանը վերահսկելու համար նախատեսված սարքավորումներն ու ռադարները, որոնք կարող են աշխատել ցանցով, իսկ ռադարի դեպքում տեղեկատվությունը միանգամից փոխանցվում է ինտերֆեյսին: Ռադիոֆիզիկայի ինստիտուտը ներկայացնող մասնագետ Գուրգեն Արաբաջյանը մեր զրույցում ասաց, որ տաղավարում ցուցադրված են իրենց մի քանի նախագծերը, այդ թվում՝ ինֆրակարմիր տվիչները:

Ցուցադրված էին նաեւ զրահաբաճկոններ, որոնք ավելի թեթեւ էին, ամուր՝ շնորհիվ կերամիկական կառուցվածքի ու ցելոֆանապատ ծածկույթի: Զրահաբաճկոնները կշռում են 2,6 եւ 2,3 կգ: «Դիպուկահար հրացանով կրակել ենք, 10 մետրից դիմացել է՝ շնորհիվ իր կերամիկական կառուցվածքի, որը փշրվելով հարվածը մարում է»: Մեկ այլ վահան էլ նախատեսված էր շարժվող զենքերի, տանկերի ԲՏՌ-ների համար:

«ELBAT» ընկերության ադմինստրատիվ տնօրեն Վիկտոր Պապյանն էլ ներկայացրեց կապարաթթվային մեկնարկային մարտկոցներ: «ELBAT»-ը հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն է, որը հիմնադրվել է 2007 թվականին, իսկ 2010 թվականին սկսել է արտադրել մարտկոցներ: «Նախատեսված է ավտոտրասնպորտի, զինտեխնիկայի համար, 220 Ամպեր/ժամ հզորությամբ մարտկոցներն են, որոնք դիրքերում շատ օգտագործվում են, զինուժում շատ գոհ են որակից: Արցախում օգտագործվում է վաղուց: Հարեւան երկրներում ունեն, բայց որակապես նույնը չէ, որովհետեւ մարտական գործողությունների ժամանակ ապացուցեց, որ շատ ավելի լավն է, ներկրվածները զիջում էին»,- ներկայացրեց նա:

Մեկ այլ տաղավարում էլ ներկայացված էին գիշերային տեսանելիության սարքեր՝ հեռադիտակներ, նշանոցներ եւ ջերմատեսիլ սարքեր: «Արտասահմանյան տեխնոլոգիայով հավաքվում է այստեղ՝ Հայաստանում, մոտ 3 տարի է՝ ընկերությունը շուկայում է»,- ասաց Արմեն Դալլաքյանը:

17-ամյա Վահագն Զարգարյանը

Ցուցահանդեսում այսօր հատկապես առանձնանում էին Հայաստանի տարբեր վայրերի դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները: 17-ամյա Վահագն Զարգարյանը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից է: Նա անձամբ պատրաստել է անօդաչու թռչող սարք, ինչպես նաեւ ռոբոտ: «Անօդաչու թռչող սարքը կատարում է որոշակի կոնկրետ գործողություններ, նաեւ բարձրացնում է որոշակի բեռ, կոորդինատներ է շարժում եւ դրված խնդիրը կատարում: Այն կարող է զինամթերք տեղափոխել, պայթուցիկ նյութ տանել ինչ-որ տեղ գցել, վերադառանլ: 10 օր առաջ եմ վերջացրել, փորձարկել եմ, նորմալ աշխատում է»,- ասաց 17-ամյա պատանին: Դրոնի գինը չասաց՝ նշելով, որ գինը կախված է նրանից, թե նայած ինչ բեռ պետք է բարձրացնի, ինչ տվյալներ ունենա:

Ինչ վերաբերում է իր պատրաստած ռոբոտին, ապա Վահագն Զարգարյանն ասաց, որ նրա գործողությունները դեռ հստակեցված չեն, սակայն նախատեսված է ականներ գտնելու եւ ոչնչացնելու համար. «Սա նմուշ է, որը պետք է կատարելագործվի: Շատ կատարած աշխատանքներ կան, բայց այս ցուցահանդեսի համար սա էր հարմար»,- ասաց 17-ամյա տղան:

Ցուցահանդեսում ներկայացված էր նաեւ թրթուռավոր հեռակառավարվող ռոբոտ՝ «Kamikaze» անունով: Locator ընկերության ինժեներ Արգիշտի Ավետիքյանը մեր զրույցում ասաց, որ այս ռոբոտը կարող է տարբեր նշանակության բեռներ կրել եւ դրանք տեղափոխել դժվար հասանելի վայրեր։ «Սա հնարավոր է օգտագործել հարձակողական նպատակներով: Առաջին գծում կարող է հակառակորդի տանկ ոչնչացնել հակատանկային ականով կամ կարող է գնդացիր տեղադրվի վրան եւ առաջին գծում զինվորի փոխարեն կռվի: Հնարավոր է նաեւ դեղորայք տեղափոխի առաջին գծում կռվողներին: Հիմնական նպատակը զինվորին աջակցություն տալն է եւ նվազեցնել մարդկային կորուստները: Սա կոնցեպտուալ մոդել է, որը մեկ շաբաթ առաջ ենք վերջացրել, դեռ դաշտային փորձարկումներ չենք արել: Քաշը 150 կգ է, բեռնատարողությունը՝ 300 կգ, մինչեւ 30 կմ/ժ արագություն երկարացնում է»,- ներկայացրեց ինժեները:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են նաեւ բազմաֆունկցիոնալ հայկական նոր անօդաչու թռչող սարքեր։ PRO MAQ ընկերության ինժեներ Սարգիս Հայրապետյանն ասաց, որ ներկայացված են հետախուզական եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ կապի համակարգ: «Գերպաշտպանված համակարգեր են՝ հակառակորդի հնարավոր ազդեցության տակ լիարժեք աշխատելու համար: Ըստ էության՝ ոչ խոցելի: Փորձարարական փուլերը անցել են եւ շուտով կսկսվի իրենց կիրառությունը:

Մեկ այլ տաղավորւմ էլ ներկայացված էր Ռադիոլակացիոն հետախուզման համակարգ:

«Երբ որ անզեն աչքով կամ օպտիկական սարքերով տեսանելիություն չկա, ինքը մինչեւ 8 կմ տարածության վրա հատնաբերում է մարդ, զրահատեխնիկա, տարբերում է մարդը, իրենց հեռավորությունը, շարժման ուղղությունը: Դիվեսիայի խումբ եթե անցնի՝ ինքը արդեն կնկատի, կոնկերտ ցույց կտա՝ քանի հոգի է, որ կողմ է շարժվում: Մեր զինված ուժերում նոր է մտել, արդեն կիրառվում է»,- ասաց զինվորականը: Վերջինիս խոսքով՝ այս համակարգը հնարավորություն ունի անգամ մի քանի թիրախներ հետապնդելու, տեսնի՝ ուր են գնում:

Ցուցադրված էր Ռադիոտեխնիկական հետախուզության համար նախատեսված կայան (Автобаза М), որը մինչեւ 250 կմ շառավղով հետախուզություն է կատարում: «Տեղորոշում է կատարում հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների, որոշում է տեխնիկական բնութագրերը: Սա զինված ուժերում կիրառվում է, արտադրվել է 2017 թվականին», - մեր զրույցում ասաց կայանի պետ Հարությունյանը:

Հակառակորդի ռադիոկապը խզող կայան

Գնդացիր՝ նախատեսված է թեթեւ զրահապատ նշանակետերի եւ կրակային միջոցներով թշնամու կենդանի ուժի ոչնչացման համար, մինչեւ 1500 2000 մետր բարձրության վրա օդային նշանակետեր խոցելու համար:

Տպել
6961 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին