Երևան
14 °C
Լուսանկարում՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը
Մարտի 6-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կայքում հրապարակվեց տեղեկատվություն, համաձայն որի ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «Վիզամետրիկ» ընկերությունը:
Մարտի 28-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է, որ «Վիզամետրիկ»-ը ռուս-թուրքական համընկերություն է, որի գլխամասը գտնվում է Թուրքիայում։ Դեսպանն ընդգծել է, որ մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի խաղացել, թե որ երկրում է գտնվում ընկերությունը: Մինչդեռ գտնվելու վայրը հաշվի առնելու պարագայում միգուցե հնարավոր լիներ մերժել ընկերությանը եւ խուսափել հանրության մոտ առաջացած անհանգստությունից:
Արձագանքելով այդ անհանգստությանը, Արմեն Աշոտյանը, ինչպես տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել է կառավարությանը։
«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը կապված ԵՄ մի շարք երկրների կողմից մուտքի արտոնագրման համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ՝ տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ Կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- մասնավորապես ասված է պատգամավորի էջում:
Հանրության մոտ առաջացած հիմնական մտավախությունը կապված է անձնական տվյալների գաղտնիության պահպանման հետ եւ դա միանգամայն տրամաբանական է: Շենգենյան վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը կարեւոր տեղեկատվություն են պարունակում եւ տրամադրել այդ տեղեկատվությունը թուրքական ընկերության, այն պարագայում, երբ մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն, առնվազն մտահոգիչ է: Գերմանիայի դեսպանը, անդրադառնալով այդ մտավախություններին, ասել է, որ անձնական տվյալների պահպանությունն իրենց համար բարձր արժեք է եւ երաշխավորել, որ որեւէ տվյալ արտաքին օգտագործողների չի հասնի։ Քիսլերը նաեւ նշել է, որ գրասենյակի աշխատակիցները հայեր են լինելու:
«Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,-ասել է դեսպանը։
Դեսպանի երաշխիքների հետ որոշակի հակասության մեջ է «Վիզամետրիկ»-ի կայքում տրված տեղեկատվությունը: Այնտեղից տեղեկանում ենք, թե «ո՞ւմ եւ ի՞նչ նպատակով կարող են փոխանցվել մշակված տվյալները».
«Ձեր տվյալները կարող են փոխանցվել մեր աշխատակիցներին, մատակարարներին, գործակալություններին, VisaMetric լիազորներին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, իրավական եւ տվյալների մշակմամբ զբաղվող կազմակերպություններին, որպեսզի մեր աշխատակիցներն անհրաժեշտ գործունեությունն իրականացնեն այնպես, որ Դուք օգտագործեք VisaMetric արտադրանքն ու ծառայությունները եւ դրանք Ձեր ճաշակին ու պահանջներին համապատասխան առաջարկվեն», - ասված է համընկերության կայքում:
Արդյո՞ք «իրավական եւ տվյալների մշակմամբ զբաղվող կազմակերպությունները» երրորդ կողմ չեն համարվում: Եվրոպական Միությունը, որի անդամ է հանդիսանում Գերմանիան, տվյալների պաշտպանության բավական լուրջ օրենսդրություն եւ մեխանիզմներ ունի:
2016 թ. ուժի մեջ է մտել Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորումը (General Data Protection Regulation - GDPR), որը կսկսի գործել 2018 թ. մայիսի 25-ին: Կոնկրետ ենթատեքստում հուսադրող է, որ GDPR-ը տարածվում է նաեւ ԵՄ-ից դուրս գտնվող այն կազմակերպությունների վրա, որոնց գործունեությունը անձնական տվյալների վերամշակման ընթացքում կապված է ԵՄ-ում տվյալների սուբյեկտներին ապրանքների կամ ծառայությունների տրամադրման կամ ԵՄ տարածքում իրենց վարքագծի մոնիտորինգի հետ: GDPR-ը ենթադրում է, որ տվյալների մշակմամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք ներկայացված չեն ԵՄ-ում, պետք է ԵՄ-ում ներկայացուցիչ նշանակեն: Ո՛չ գործող, ո՛չ էլ մայիսի 25-ից գործարկվող օրենսդրությամբ կորպորատիվ խմբի ներսում տվյալների փոխանցմանը՝ անգամ եթե այդ ընթացքում սահման է հատվում, որեւէ լուրջ խոչընդոտ չկա: Դրա համար բավարար է անձնական տվյալների փոխանցման համար իրավական հիմքեր ունենալը, ինչը օբյեկտիվորեն չի ապահովում անձնական տվյալների գաղտնիության պահպանումը: Սակայն GDPR-ը անձնական տվյալների անհիմն փոխանցման համար ենթադրում է 20 միլիոն եվրո տուգանք:
Լրացուցիչ մանրամասներ ի հայտ կգան կառավարության պարզաբանման արդյունքում:
Վլադիմիր Մարտիրոսյան
Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 30-ի համարում:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ