Ուշադրություն դարձնել կալանավորված անձանց բուժծառայության որակին. Սարգսյանը՝ ՔԿՎ պետին

Հանրապետության Նախագահի հետ այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, ՔԿՎ պետը զեկուցել է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված լրացումով սահմանվել են սննդի ընդունումից հրաժարված (հացադուլավորների) կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկությունները: Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխությամբ հստակեցվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովումը, անհրաժեշտ կալորիականության պահպանումը, ինչպես նաեւ սննդանյութերի եւ էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը: 

Հանրապետության Նախագահին Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է նաեւ 2017 թվականի ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, ըստ որոնց՝ 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար ձեռք են բերվել եւ ՔԿՀ-ի բուժմասերին տրամադրվել շուրջ 90 միավոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներ եւ պարագաներ, իսկ քրեակատարողական ծառայության 800 բժշկական եւ ոչ բժշկական ծառայողներ վերապատրաստվել են «Բժշկական էթիկա եւ մարդու իրավունքներ» ծրագրի շրջանակում: 

Քրեակատարողական վարչության պետի զեկույցը վերաբերել է նաեւ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգից բխող իրավական ակտերի նախագծերին, որոնց արդյունքում կհաստատվի ՔԿՀ-ների համար գնվող դեղերի եւ բժշկական նշանակության պարագաների պետական պատվերի ձեւավորման կարգը, կստեղծվի Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, կիրականացվեն մի շարք այլ միջոցառումներ եւս:

Օրենսդրական բարեփոխումների համատեքստում ՔԿՎ պետը ներկայացրել է նաեւ 2018 թվականի նոյեմբերի 1-ից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնող՝ տեսազանգից օգտվելու հնարավորությունը այն օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից:

Ներկայացվել է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակում քրեակատարողական բոլոր հիմնարկներն ապահովվել են անհրաժեշտ կենցաղային պայմաններով՝ ջեռուցում, տաք ջրի ապահովում: Իրականացվել է նաեւ հիմնարկների պատերի եւ ծածկի ջերմամեկուսացում, կառուցվել ու վերազինվել են գազատարները եւ կաթսայատները, ներքին եւ արտաքին ջերմային ցանցերը, արտաքին լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով, ներդրվել են արեւային էներգիայի եւ տաք ջրի ստացման համակարգեր:

ՔԿՎ պետը զեկուցել է նաեւ 2018 թվականին նախատեսած միջոցառումների մասին, որոնց թվում են «Աբովյան» ՔԿՀ-ում կարի արտադրության հիմնումը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայիս վիճակի բարելավումը, քրեակատարողական հաստատությունների օպտիմալացումը եւ արդիականացման ծրագիր մշակելու ուղղությամբ տարվող աշխատանքները,  անազատության մեջ պահվող անձանց պիլոտային եղանակով սննդի ապահովման ծառայության պատվիրակված իրականացումը, միջպետական համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության աշխատակիցների վերապատրաստումը: 

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ դեռեւս առկա խնդիրներին: Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ հետեւողականորեն շարունակել սկսված բարեփոխումները եւ առավել մեծ ուշադրություն հատկացնել դատապարտյալների, կալանավորված անձանց բուժծառայության, սննդի մատակարարման, անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաեւ աշխատանքներ տանել կոռուպցիոն ռիսկերի վերացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Տպել
2081 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա