10 դպրոցի, 12 ծանրաբեռնված ու 11 սովորական խաչմերուկի մոտ ՃՈ ուժեղացված ծառայություն է

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության բարելավման նպատակով իրականացվող միջոցառումները: 

Մասնավորապես, մայրաքաղաքում խցանումները նվազեցնելու նպատակով, հաշվարկելով մի շարք փողոցների տրանսպորտային միջոցների հոսքերի հաճախականությունը կիրառվում է ինչպես տեխնիկական, այնպես էլ ճանապարհապարեկային ծառայողների հնարավորությունները, փոխանցում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը: 

Այսպիսով, Երևան քաղաքում առավոտյան ժամը 08:00-ից մինչև 09:30 ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության 11 կարգախմբեր իրականացնում են 11 խաչմերուկների երթևեկության կարգավորում: Ժամը 08:00-ից մինչև 08:45 ընկած ժամանակահատվածում ՃՈ-ի 10 կարգախմբեր երթևեկությունը կարգավորում են 10 դպրոցների հարակից տարածքներում: 

Ժամը 17:00-ից մինչև 19:00 ՃՈ 12 կարգախմբեր ծառայություն են իրականացնում մայրաքաղաքի 12 առավել ծանրաբեռնված խաչմերուկներում: 

Ճանապարհային ոստիկանության կարգախմբերն ըստ իրավիճակի անհրաժեշության, օրվա ընթացքում խցանումները նվազեցնելու նպատակով, ծառայություն են իրականացնում քաղաքի տարբեր հատվածներում: 

Ինչպես նաև 2017թ-ի դեկտեմբերից մայրաքաղաքի 4 խաչմերուկների լուսացույցների աշխատանքները կարգավորվում են առցանց տարբերակով: Խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով հաշվարկվում է տվյալ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցների քանակը և անհրաժեշտությունից ելնելով մասնագետները միջամտում են լուսացույցների աշխատանքային ռեժիմին՝ ավելացնելով կարմիր, կամ կանաչ ազդանշանի տևողությունը: 

Օրեր առաջ Էջմիածնի խճուղու Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում տեղադրվեց ուլտրաձայնային սենսորների միջոցով ինքնակառավարվող լուսացույց, որը հնարավորություն է տալիս հաշվարկել խաչմերուկում առկա տրանսպորտային միջոցների քանակը և ըստ դրա կարգավորել լուսացույցի ազդանշանի տևողությունը: Այս նորարարության շնորհիվ տվյալ խաչմերուկում բացառվում է երթևեկության հապաղում կամ խցանում:

Տպել
1109 դիտում

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա. զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (տեսանյութ)

Առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչման

ԵԱՀԿ դիտարկումն Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

Սիրիայում ազգությամբ հայ հայրն ու դուստրը պայքարում են թուրքական ներխուժման դեմ

Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել իր ծննդյան տորթը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ համագործակցություն. փոխնախարար

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումները

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա