Ավո Խալաթյանը Սերժ Սարգսյանին որպես նախագահ հավանում եւ համակրում է

Մարտի 27-ին տեղի ունեցած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու դերասանի` Միքայել Վաթինյանին եւ Ավո Խալաթյանին՝ «Ռեւիզոր» ներկայացման համար: «ՀԺ»-ն զրուցել է Ավո Խալաթյանի հետ՝ ստացած մրցանակների, վերջինիս կողմից դրանց կարևորության, մասնագիտությամբ ապրուստի միջոց վաստակելու եւ Հայաստանում տիրող անցուդարձի շուրջ:

- Ավո, երեկ «Արտավազդ» մրցանակաբաշխությունում լավագույն դերասանի մրցանակի եք արժանացել, Հայաստանում մրցանակները սկսում են արժեզրկվել, վերջին տարիներին մրցանակներ հանձնելու բում է նկատվում: Շատերն ասում են, որ մրցանակ չստացած գործիչներն արդեն փոքրամասնություն են դառնում: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս բանավեճում:

- «Արտավազդ» մրցանակաբաշխությունը զուտ թատրոնի տոնին նվիրված, նեղ մասնագիտական մրցանակաբաշխություն է, այս ոլորտում այնքան քիչ են մարդիկ: Չնայած նրան, որ ինստիտուտները լեփլեցուն են, այնուամենայնիվ, այդ ինստիտուտներում քիչ մարդիկ են դառնում դերասան: Սա իմ առաջին մրցանակն է, որի համար ես շատ ուրախ եմ, մի քանի անգամ առաջադրվել էի եւ չէի ստացել: Իսկ ինչ վերաբերում է մյուս մրցանակներին եւ ստացողներին, ապա ասեմ, որ հպանցիկ եմ տեղյակ վերջին ժամանակներս անընդհատ քննարկվող թեմաներից: Հատկապես սոցիալական ցանցերում քննարկումները ինձ շատ քիչ են հետաքրքրում, ուստի այդ թոհուբոհին չեմ մասնակցում: Այո, գիտեմ, որ շռայլում են մրցանակներ, որոնց մեջ կան եւ՛ արժանիներ եւ՛ անարժաններ, բայց ինչպես Համո Սահյանը կասեր՝ չեմ մանրանում:

- Համենայնդեպս, դուք գտնում եք, որ մրցանակ ստացածների կողքին կան մարդիկ ովքեր արժանի՞ չեն:

Վստահ չեմ կարող ասել, կարծում եմ՝ իրենք այլ ոլորտների աշխատողներ էին, ես էլ գուցե չեմ իմացել, որ իրենք ինչ-որ աշխատանքներ են անում, կամ իմացել եմ մասամբ: Չեմ կարող դատել: Համենայնդեպս, եթե մրցանակի են արժանացել՝ թող ավելի ոգեշնչվեն եւ ավելի զարգանան:

- Ասացիք, որ սա Ձեր առաջին «Արտավազդ»-ն է, բայց դուք նաեւ վաստակավոր արտիստի կոչում եք ստացել, ինչպե՞ս եք վերաբերվում այս կոչմանը եւ մրցանակին:

- Երբևէ ոչ մի տեղ չեմ նշում եւ չեմ սիրում, որ բարձրաձայնեն մրցանակներս, ապա նոր՝ անուն ազգանունս: Մեդալների եւ մրցանակների մոլուցք չունեմ, բայց դրա հետ մեկտեղ շատ հաճելի է: Կոչումը իսկապես պարտավորեցնող է, զգաստացնող: Չնայած կարող եմ ասել, որ դրանից քո դերասանական որակը չի փոխվում, արտիստը տարիների հետ է հմտանում եւ վարպետանում:

- Այսօր Հայաստանում բոլոր ոլորտներում մարդիկ դժգոհում են ստեղծագործելու պայմաններից, ապրուստի միջոցներից, դուք ինչպե՞ս եք վաստակում ձեր ապրուստի միջոցը, մասնագիտական գործունեությամբ կարողանո՞ւմ եք տուն պահել:

- Զուգահեռ տիկնոջս (երգչուհի Նունե Եսայանի-հեղ.), որը գրեթե նույն մասնագիտությունով է զբաղվում ինչպես ես, կարողանում ենք բավարար միջոցներ ձեռք բերել: Կարծում եմ, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ պետական թատրոնը այն ոլորտը չէ, որի միջոցով կարողանաս լիարժեք ընտանիք պահել: Դրա համար կողքից կոմերցիոն հեռուստաալիքները, զուգահեռ համերգների եմ գնում որպես հաղորդավար, երգում եմ, այսինքն՝ անում եմ կողքից բաներ, որոնց միջոցով էլ ապրում եմ, եւ այո, բավարարում է: Իսկ թատրոնում աշխատելը ուղղակի իմ նվիրումն է, սերը թատրոնի նկատմամբ, դրա համար էլ ատամներով պահում ես եւ չես թողնում:

- Օրերս ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ արցախցի ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը մեծ իրարանցում է առաջացրել Հայաստանում: Ձեր կարծիքով կարելի՞ է մարդուն մազերի գույնի համար տանել ոստիկանություն:

- Սա շատ ծիծաղելի պատճառաբանություն է, սակայն լսելով, որ մազերի գույնի համար են տարել, արդեն ուզում ես ոստիկանին լսել, թե արդյո՞ք մազերի գույնի համար է տարել: Վիդեոները ընկերներս փորձեցին ցույց տալ, բայց հրաժարվեցի: Այնուամենայնիվ, մոտավոր ծանոթ լինելով ընդհանուր պատկերին, կարող եմ ասել, որ շատ պրիմիտիվ ու զարմանալի պատճառ է մազերի գույնի համար աղջկան տանել ոստիկանության բաժանմունք: Ինձ համար շատ կասկածելի է մազերի գույնի համար աղջկան տանել, դրա համար նախընտրում եմ մյուս կողմին էլ լսել: Գիտեմ, որ աղջկան տարել են, հետը վատ վարվել, սեռական հայհոյանքներ են տվել, իհարկե սա անընդունելի է: Եվ եթե այս ամենը հաստատվի, կարծում եմ, ոստիկանները կկրեն իրենց պատիժը:

- Հետեւո՞ւմ եք, ՀՀ քաղաքական զարգացումներին: Ինչպե՞ս եք վերաբերվում օրինակ այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանն ուզում է կրկին իշխանության ղեկին մնալ, ընդդիմությունն էլ պատրաստվում է թույլ չտալ դա:

- Քաղաքական իրադարձություններին շատ հպանցիկ եմ հետևում: Ընդդիմությունը նրա համար է, որ թույլ չտա, բայց ես չեմ կարող նման հարցին ճիշտ պատասխան տալ, որովհետև ինքս բացարձակ հեռու եմ եւ՛ բիզնեսից, ե՛ւ քաղաքական իրադարձություններից, եւ՛ բարձրագույն մաթեմատիկայից: Սերժ Սարգսյանին որպես նախագահ հավանում եմ, միշտ համակրել եմ, նաև Ռոբերտ Քոչարյանին եւ Լևոն-Տեր Պետրոսյանին: Ով էլ գալիս է նախագահ, ժողովուրդը բողոքում է, բայց վերջում մեր նախագահները ապացուցում են, որ իրենք իսկապես լավ նախագահներ էին:

- Դուք համարում եք, որ Սերժ Սարգսյանը լա՞վ նախագահ էր:

-Իհարկե: Չեմ ուզում համեմատվել եվրոպական ոչ մի զարգացած երկրի հետ, բայց պատերազմական երկրում ենք ապրել եւ նա լավ նախագահ է եղել:

- Իսկ ՞ինչ կասեք այն մասին, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դժգոհ են Սերժ Սարգսյանի նախագահական տարիներից, ասում են, որ երկրում տիրում է ծայրահեղ աղքատություն, սոցիալական վատ վիճակ, անարդարություն, կոռուպցիա:

- Ես դպրոցական երեխա էի, երբ Ղարաբաղյան շարժումը սկսվեց: Ես հիշում եմ այդ ժամանակները, իսկ ե՞րբ էր լավ, այն ժամանակ էլ լավ չէր: Ժամանակի հետ, քիչ-քիչ, քարը քարի վրա դնելով եղավ: Ի՞նչ էր առաջ Երևանը, գրեթե ոչինչ չկար, հիմա մարդիկ գալիս ապշում են մեր քաղաքի գեղեցկությունից, պատմամշակութային կոթողներից: Այստեղ մարդիկ չեն ուզում աշխատել, մենք ունենք այդ հայի խասյաթը, որ շատերը ամաչում են մի քիչ ոչ պատվաբեր գործ անել, բայց չկա ոչ պատվաբեր գործ: Իսկ մարդիկ այստեղ աշխատելու եւ արարելու փոխարեն գնում են դուրս, արտագաղթում են: Ինչպե՞ս է լինում, որ գնալու գումարը միշտ ունեն: Դրսում պատրաստ են ավելի վատ աշխատանք անել, հարազատ չունենալով, հայրենիք չունենալով, սկայպների ու վայբեռների հույսին ապրելով գնում են: Միասնական չեն: 

  Աղունիկ Հովհաննիսյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 29-ի համարում:

Տպել
8173 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել