Ովքեր էին պարգեւատրվում Մովսես Խորենացի մեդալով. ի՞նչ կապ ունի Ամիրյանը

Վերջին տարիներին Հայաստանում արվեստի բնագավառում որոշ անձանց տրվող վաստակավորի կոչումներն ու մրցանակները բուռն քննարկման եւ քննադատության ալիք բարձրացրեցին հանրության շրջանում:

Բողոքների մեկնարկը տրվեց 2015 թվականին, երբ Սերժ Սարգսյանի հրամանագրով, մի խումբ արվեստագետների, այդ թվում՝ երգիչ Արմենչիկին շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Դա բողոքի ալիք բարձրացրեց նաեւ երգարվեստի ոլորտում: Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանն ու էլի բազմաթիվ երգչուհիներ միաբերան հայտարարում էին, որ Արմենչիկն արժանի չէր վաստակավորի կոչմանը:

Սերժ Սարգսյանը շարունակում էր անխնա մեդալ ու կոչում բաժանել, մասնագիտական ու ոչ մասնագիտական շրջանակներն էլ՝ անխնա քննադատել: Որքան մեծանում էր մշակույթի ոլորտում «ներդրում ունեցող» անձանց մեդալների թիվը, ըստ այդմ՝ շատանում էին նաեւ քննադատությունները: Կարծիք էր ձեւավորվել, որ Սերժ Սարգսյանի կողմից տրվող «Մովսես Խորենացի» մեդալը դարձել է անարժաններին տրվող մի մրցանակ, որը միայն նպաստում է Հայաստանում ցածրակարգ արվեստի տարածմանն ու հանրահռչակմանը:

Պարգեւատրումների եւ կոչումների հանդեպ քամահրական վերաբերմունքն առավել ցայտուն դարձավ, երբ այս տարի Սերժ Սարգսյանի կողմից «Մովսես Խորենացի» մեդալ շնորհվեց սցենարիստ եւ դերասանուհի Դիանա Գրիգորյանին: Համացանցում մեծ աղմուկ բարձրացրած պարգեւատրումից հետո շատերն անգամ գրում էին, որ, եթե Մովսես Խորենացին կենդանի լիներ՝ վշտից երկրորդ «Ողբ»-ը կգրեր:

Ի՞նչ սկզբունքով էր «Մովսես Խորենացի» մեդալը շնորհվում նախկինում, եւ արդյո՞ք «Խորենացի»-ն բաժին էր հասնում միայն մշակույթի ոլորտի անձանց: Պարզվում է՝ ոչ:

President.am կայքում տեղ գտած տվյալների եւ 2015-ից մինչեւ 2018 թվականը Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվածների ցանկն ուսումնասիրելուց հետո կարելի է արձանագրել, որ «Մովսես Խորենացի» մեդալի շնորհումը մեծ թափ է առնել, հատկապես 2017 թվականից հետո: Հատկանշական է, որ սա համընկնում է 2017 թվականի այն ժամանակահատվածի հետ, երբ Արմեն Ամիրյանը նշանակվեց մշակույթի նախարար:  

Համաձայն ՀԺ-ի ուսումնասիրության՝ մինչ 2017-ը «Մովսես Խորենացի» մեդալին արժանացածներից գրեթե բոլորը կրթության ոլորտի ներկայացուցիչներ են՝ տարբեր դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, հատկապես հայոց լեզվի եւ գրականության ու պատմության ուսուցիչներ: Արմեն Ամիրյանի մշակույթի նախարար դառնալուց հետո պատկերն ակնհայտորեն փոխվեց:

«Մովսես Խորենացի» մեդալների շնորհումը մեծ թափ առավ երգիչների, դերասանների շրջանում: Մշակույթի արդեն նախկին նախարարը եւս այս փաստը չի ժխտում: «ՀԺ»-ի հարցին՝ վերջինիս մշակույթի նախարար դառնալուց հետո է «Մովսես Խորենացի» մեդալ ստացողների թիվը կրթության ոլորտից տեղափոխվել մշակույթի ոլորտ, արդյո՞ք սա կարող է պայմանավորված լինել իր անձով, թե՞ պարզապես զուգադիպել է, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Պարզապես, մշակույթի գործիչների աշխատանքը միշտ էլ ակնառու է՝ աչքի զարնող»։

Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքի համաձայն` «Մովսես Խորենացի» մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, կրթության ու գիտության նախարարությունների կողմից:

Մեր հարցին՝ հանրության շրջանում դժգոհություններ կան, որ մեդալներ են ստանում նաեւ անարժանները, իսկ արժանիներն անտեսվում են, եւ արդյո՞ք սա չի նպաստում Հայաստանում ռաբիսի եւ ցածր մշակույթի տարածմանը, Արմեն Ամիրյանը պատասխանեց, թե չի կարծում, որ դժգոհությունները տեղին են։

Տպել
4473 դիտում

Ամենօրյա պայքար հանուն անկախության. խմբագրական

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)