Աքորու մանկապարտեզի վարձը 2500-ից դարձել է 5000 դրամ. երեխաներին բանան են տալիս

Լոռու մարզի խոշորացված Ալավերդի համայնքի կազմի մեջ մտնող Աքորի եւ Հաղպատ գյուղերի մանկապարտեզների վարձավճարը կրկնակի թանկացել է՝ 2500 դրամից դառնալով 5000 դրամ: Armtimes.com-ի հետ զրույցում Աքորու մանկապարտեզի տնօրեն Ռոզետտա Սիմոնյանը հայտնեց, որ ծնողները վարձավճարները արդեն թանկացած վճարել են մարտ ամսից, քանի որ հունվար-փետրվար ամիսներին մանկապարտեզը փակ է եղել. «Նախկինում, երբ Աքորին գյուղ էր, գյուղի ավագանու որոշմամբ տարիներ շարունակ վարձավճարը եղել է 2500 դրամ, իսկ խոշորացումից հետո դարձել է 5000»,- ասաց նա:

Աքորու մանկապարտեզ է հաճախում 61 երեխա: Տնօրենի խոսքով՝ չնայած վարձավճարների կրկնակի թանկացումը որոշակի դժգոհություններ է առաջացրել ծնողների մոտ, սակայն թանկացման պատճառով մանկապարտեզից դուրս են եկել մի ընտանիքի զույգ երեխաները. «Ծնողները մեծ դժվարությունով են բերում վճարումներ անում, սակայն բոլորը վճարում են, միայն զույգ եղբայրներ են դուրս մնացել, հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:

Աքորու մանկապարտեզի տնօրենի խոսքով՝  Ալավերդի քաղաքի մանկապարտեզը քանի որ միշտ եղել է 5000 դրամ, ու իրենք քանի որ արդեն իսկ Ալավերդու կազմի մեջ մտնող թաղամաս են, հետեւաբար՝ վարձավճարը իրենց վրա էլ է տարածվել. «Քաղաքապետարանից պատճառաբանում են, որ պետք է Ալավերդի քաղաքի եւ նրա կազմի մեջ մտնող համայնքներում տարբերություն չլինի»:

Տնօրենը հայտնեց, որ վարձավճարների թանկացումներից հետո որոշ չափով փոխվել է երեխաների սննդակարգը. «Եթե մենք բանանը տալիս էինք տոներին, հիմա հաճախակի ենք տալիս, եթե տավարի միսը շատ քիչ էինք տալիս, ապա այսօր սկսել ենք նորմալ տալ»:

Վարձավճարների թանկացման պատճառով մանկապարտեզից դուրս մնացած զույգ երեխաները Մարգարիտա Կիրակոսյանի երեխաներն են, որոնց մանկապարտեզ հաճախելուն մնացել էր մի քանի ամիս՝ սեպտեմբերից դպրոց են գնալու:

Երեխաների մայրը, ով 3-րդ երեխային է սպասում, չնայած կարեւորում է մանկապարտեզի դերը, սակայն վարձավճարի թանկանալուց հետո ընտանիքը ի վիճակի չգտնվեց 5000-ի փոխարեն 10 հազար դրամ վճարել. «Մանկապարտեզում սովորում էին, շփվում էին, բայց էսօր ոչ ես, ոչ էլ ամուսինս աշխատանք չունենք, չենք կարող կրկնակի վճարել, դրա համար էլ հանեցինք»,- ասաց նա:

Տպել
2072 դիտում

Այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, ես կյանքում պարտքեր չեմ արել. Ռոբերտ Քոչարյան

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ .դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը