Դատարկվող գյուղերի խնդիր չկա՞. Լիլիթ Ավագյանի հոդվածը

28/03/2018 schedule14:35

Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղում 2015-ին էի եղել: Անձրեւոտ օր էր, եւ մեքենան մխրճվեց անանցանելի ցեխի մեջ. առաջ գնալ ուղղակի հնարավոր չէր: Ադրբեջանական դիրքի ու գյուղի միջեւ հեռավորությունն ուղիղ 2 կմ է:

Տավուշի մարզի սահմանամերձ այս գյուղերը ՝ Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Ջուջեւան, 21-րդ դար էին մտել՝ առանց գազիֆիկացման: Ջուջեւանն, օրինակ, միայն 2017-ին է գազիֆիկացվել: 

2018 թվականն է, սակայն պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում դեռեւս ակտուալ են այս վերնագրերը՝  «Իջեւանի համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում խմելու եւ ոռոգման ջրի խնդիր կա», «Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղը ոռոգման խնդիր ունի», «Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը ջրի խնդիր ունի»:

Ապրիլյան պատերազմից հետո բարձր մակարդակով սկսեցին խոսել ինչ-որ դասեր քաղելու մասին: Եվ երբ այս կիրակի մեկնում էի Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղ, հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինեն այս գյուղում «քաղած դասի» արդյունքները:

Չորաթան տանող ճանապարհը դժվարանցանելի ու քարքարոտ էր: Մեքենան դանդաղ պետք է տեղաշարժվի, որպեսզի տեղ հասնի: Երբ չորաթանցիներին հարցրի. «Եթե շտապ օգնություն է պետք կանչել, ի՞նչ եք անում, մեքենան ինչպե՞ս է տեղ հասնում» հարցս աշխույժ ծիծաղ բարձրացրեց. ո՞վ է այնքան միամիտ, որ շտապ օգնություն կանչի՝ իմանալով, որ դա լինող բան չի:

Առհասարակ, Չորաթանը մարզկենտրոն Բերդին կապող տրանսպորտային ոչ մի միջոց չկա: Միակ փոխադրամիջոցը տաքսին է. աշխատանք չունեցող գյուղացիների համար տաքսիով տեղաշարժվելը ֆինանսական լուրջ խնդիր է:

Շատ տների պատուհաններին ոչ թե ապակի է, այլ ցելոֆանե տոպրակներ, քանի որ յուրաքանչյուր ականի պայթյունից ապակիները ջարդվում են: Մանկապարտեզի տնօրեն տիկին Օֆելյան ուրախությամբ ցույց տվեց լավատես մեկի տունը, որը Ապրիլյան պատերազմից հետո իր տան ջարդված ապակիները ոչ թե մի քանի շերտ ցելոֆանե տոպրակով էր պատել, այլ իսկական ապակիներով: 

Ինչպես սահմանամերձ բոլոր գյուղերում, այս գյուղը եւս ունի ոռոգման եւ խմելու ջրի խնդիր: Հակառակորդի դիրքերն աչքիդ առաջ են, մանկապարտեզն էլ ուղիղ հակառակորդի թիրախում է: Անհարմար ես զգում մանկահասակ երեխաներին գրկած կանանց հարցնել. «Ինչպե՞ս եք»: Գյուղի տղամարդիկ՝ պատկառելի, ուժեղ, պատվախնդիր, ուղիղ նայում են աչքերիդ ու հանգիստ ասում. «Իսկ ի՞նչ է մեզ եղել»:  

Սահմանամերձ գյուղերը կանգնած են այս մարդկանց շնորհիվ: Սակայն պետության կողմից աննրբանկատ անտարբերությունը գյուղի կանանցից մեկին մտահոգել էր՝  կարո՞ղ է նպատակ ունեն Տավուշը հանձնել Ադրբեջանին, ու այդ պատճառով սահմանամերձ գյուղերին ուշադրություն չեն դարձնում:

Բարձրագույն իշխանության վերաբերմունքը սահմանամերձ շրջանների հանդեպ շատ հստակ ձեւակերպել է Սերժ Սարգսյանը՝ դեռեւս 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ. «Ես էդպիսի մեծ պրոբլեմ չեմ տեսնում, երբ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին: Չգիտեմ էդ պրոբլեմն ինչքա՞ն է ակտուալ, որովհետեւ մարդն էսօր ապրելիս լինի գյուղում, թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ: Եթե այսօր հարթավայրում կամ մոտիկությամբ կա մի գյուղ, որտեղ ապրում են 5000, 6000 մարդ, որն ապահովված է խմելու ջրով, ոռոգման ջրով, գազիֆիկացված է, ինտերնետը հասանելի է, դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 3, 5, 7 կմ վերեւ ապրող 10, 12 ընտանիքը իջներ էստեղ, էդ մի գյուղում ապրեր… Մինչեւ ձեռքերներս կհասնի եւ վերեւի գյուղում էլ գազ կքաշենք կամ դպրոց կկառուցենք»: 

«Եթե Երեւանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում էնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք, գնանք էնտեղ ապրենք»,- սահմանամերձ գյուղի բնակիչներին սփոփել էր երկրի նախագահը:

Գյուղերում բարեկարգում, ջրագծերի անցկացում, զանազան ծրագրեր էլ իրականացվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու այլեւայլ հիմնադրամների, ինչպես նաեւ բարեգործների միջոցներով:

Առհասարակ, պետության ղեկավարները՝  աղքատ ազգականի կարգավիճակում, վատ չեն զգում ձեռքը պարզել՝ ում ասես. միայն թե փող տան: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով էլ պարբերաբար դրամահավաքներ են կազմակերպվում՝ Արցախի, Հայաստանի սահմանամերձ գյուղերի տարրական կարիքները հոգալու նպատակով: Սակայն մինչ օրս սահմանամերձ գյուղերն ունեն նույն խնդիրները, ինչ 50 տարի առաջ: Գումարած՝ հակառակորդի նշանակետում գտնվելու ամենօրյա վտանգը:

Ամեն գործողություն ունի իր մշակույթը` մուրացկանությունից սկսած` վերջացրած համազգային դրամահավաքներով: Ագրեսիվ մուրացկանը, տհաճ է: Ի վերջո, սահմանամերձ գյուղերի ոռոգման կամ խմելու ջրի, գազիֆիկացման, ճանապարհների հարցը պետության համար ռազմավարական առաջնահերթություններից է: Այն այսպես ֆրագմենտալ, պատահականության սկզբունքով չի լուծվում: Այն ոչ մի կերպ չի կարող կախված լինել այս կամ այն բարերարի կամ սփյուռքահայի` հայրենիքի հանդեպ ունեցած սիրո զգացմունքից: Այն չի կարող կախված լինել սրա կամ նրա հեռախոսից փոխանցված 500 դրամից:

Երկրի նախագահը չի կարող ասել, թե՝ թողեք սահմանամերձ գյուղերի ձեր տները ու գնացեք հարթավայրեր, որտեղ պայմանները քիչ թե շատ տանելի են: Հասուն, մտածող ղեկավարը նախ եւ առաջ ամրապնդում է սահմանը, հետո մտածում Երեւանում եկեղեցու կամ մոլի բացմանը ներկա գտնվելու մասին: Սակայն մեկ բան է` ասել` գյուղը խմելու կամ ոռոգման ջրի, գազի, ճանապարհի խնդիր ունի, մեկ բան է` գիտակցել դրա հետեւանքները: Այդ  գյուղերում ամեն տարի չէ, որ առաջին դասարանցիներ են լինում, ինչպես Սյունիքի մարզի Ճակատեն, Շրվենանց գյուղերում: Կան գյուղեր, ուր անգամ դպրոցի անհրաժեշտություն չկա. գյուղի մի քանի աշակերտները ոտքով գնում են հարեւան գյուղի դպրոց: Ինչպես Սյունիքի մարզի սահմանամերձ Արավուս գյուղի երեխաները, որոնք դպրոց են գնում հարեւան Տեղ գյուղ: Երիտասարդների համար արդեն նախնիների գերեզմանը հիմնավորում չէ կյանքը գյուղում մաշեցնելու համար:

Բանն այնտեղ է հասել, որ շատ գյուղերում արդեն ջրագիծ անցկացնելու տրամաբանությունն էլ վաղուց կորել է. ջրագծերից օգտվողներ չկան:

Տպել
10835 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին