Խորիկյանի հետ սուրճ էլ կխմեմ, Համբարյանի հետ հանդիպելու ցանկություն չունեմ. ԿԳ նախարար

Լուսանկարում Լեւոն Մկրտչյանն ու Ֆելիքս Ցոլակյանն են աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանի հետ

Շիրակի պետական համալսարանում մարտի 18-ից սկսված դասադուլը դադարեցված է: Ուսանողները լսարան են վերադարձել: Բայց սա կարող է երկար չտեւել, եթե ուսանողների պահանջը չկատարվի, նրանք երկուշաբթի կրկին դասադուլ կհայտարարեն:

Դասադուլը դադարեցնելու որոշումն ընդունվել է մարտի 24-ին համալսարանում կայացած գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստից հետո, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը: Հիշեցնենք, որ մարտի 24-ի նիստն անցկացվել էր դռնփակ, ինչն էլ մինչ նիստի սկսվելը հարուցել էր ուսանողների զայրույթը: Մինչ մարտի 24-ի նիստը, դեռ մարտի 18-ին դասադուլ հայտարարած ուսանողները ՀՀ նախագահին նամակ էին ուղղել եւ պահանջել էին ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակից ուսանողների հատուկ խմբի եւ Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ:

Ուսանողների պահանջը չէր բավարարվել, նրանց մարտի 24-ին անգամ համալսարանի շենք մտնելու իրավունք չէր տրվել, ուժեղացվել էր համալսարանի շենքի պահպանությունն ու մեծաթիվ ոստիկաններ էին հրավիրվել տարածք: Նրանց հետ ծագած վիճաբանություններից եւ հրմշտոցից հետո ուսանողները համալսարանի բակում նստադուլ էին հայտարարել եւ շենք մտնելու հնարավորություն ունեցել միայն մոլեգնած ուժեղ քամու ժամանակ:

Նիստի ավարտից հետո ռեկտորը չէր հանդիպել ոչ ուսանողների, ոչ  ԶԼՄ ներկայացուցիչների հետ: ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկտչյանն ու Ֆելիքս Ցոլակյանն էին խոսել համալսարանում ծագած խնդիրների, դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատման մասին: «Թող դասախոսները դատարան գնան, ուսանողները՝ լսարան»,- այդ պահին առաջարկեց նախարարն ու ընդգծեց. եթե օրենքի խախտում է եղել, թող ռեկտորը պատասխան տա: Ուսանողներն էլ նախարարին առաջարկեցին հանդիպել դասախոսներ Գ. Համբարյանի եւ Հ.Խորիկյանի հետ եւս: «Հովհաննես Խորիկյանի հետ պատրաստ եմ անգամ սրճարանում սուրճ խմել եւ տարբեր հարցեր քննարկել, իսկ Գագիկ Համբարյանի հետ հանդիպելու ցանկություն անձնապես չունեմ, քանի որ վերջինս անհիմն հայտարարություններով փորձում է ինձ եւս ներքաշել համալսարանում ստեղծված խառը պատմությունների մեջ: Բայց, եթե կա հանդիպման անհրաժեշտությունը, ես կհանդիպեմ նաեւ Գագիկ Համբարյանի հետ»,- ուսանողների հետ զրույցում ասել էր նախարարը:

Խորիկյանի հետ հանդիպումը, սակայն կայացել էր ոչ թե սրճարանում, այլ  համալսարանում, հենց մարտի 24-ին, ուսանողների ներկայությամբ: «Մեր կարճ զրույցից հետո արդեն առանց լրատվամիջոցների ներկայության նախարարը հենց համալսարանում հանդիպեց նաեւ Գագիկ Համբարյանի հետ: Զանգեցինք՝ եկավ: Բայց թե ինչ են խոսել, չեմ կարող ասել, նպատակահարմար չէ հիմա: Մինչ երկուշաբթի ես էլ, Համբարյանն էլ կլռենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Խորիկյանը: Աշխատանքից ազատված դասախոսները նաեւ դատարան չեն դիմի մինչեւ երկուշաբթի: Ուսանողները եւս մինչ երկուշաբթի դասերից չեն բացակայի:

«Մենք նախարարին ենք սպասում, որ հանգիստ խոսենք բոլոր հարցերի մասին: Հիմա դասադուլ հայտարարած բոլոր ուսանողները վերադարձել են դասի: Բայց, մեր պահանջը նույնն է մնացել: Մենք պահանջում ենք համալսարան վերադարձնել անհիմն աշխատանքից ազատված դասախոսներին՝ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին: Եվ, եթե մեր պահանջը  չկատարվի, մենք երկուշաբթի նորից դասադուլ կհայտարարենք», -armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը:

Տպել
4563 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)