ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակմանը. Վասիլեւա

ՌԴ ԿԳ նախարարի հրավերով  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի  գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում: Պատասխան այցի շրջանակում Լեւոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլեւայի հետ:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով միմյանց՝ երկու երկրների կրթության ոլորտի  պատասխանատուները կարեւորել են կրթության եւ գիտության ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել ավանդական կապերի ամրապնդման եւ հետագա զարգացման ուղղությամբ:  Լեւոն Մկրտչյանն ու Օլգա Վասիլեւան հանդիպման ընթացքում անդրադարձել են  ՌԴ նախարարի Երեւան կատարած այցի ընթացքում ձեռքբերված երկկողմ  պայմանավորվածություններին:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից՝ կարեւորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել  ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակման հարցում: Ռուսական կողմն ընդգծել է նաեւ, որ  հետաքրքրված է  Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման արդյունավետ փորձով:

Լեւոն Մկրտչյանն իր հերթին հետաքրքրություն է դրսեւորել թերհամալրված դպրոցներում կրթության կազմակերպման ռուսական փորձի նկատմամբ, ընդգծելով, որ  Հայաստանում փոքր համակազմ ունեցող դպրոցների զարգացումը ոլորտի առաջնահերթ խնդիրներից է:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում այժմ քննարկվում է Բարձրագույն կրթության մասին օրինագիծը, որի ընդունումից հետո զարգացման եւ համագործակցության նոր հեռանկարներ են բացվում համալսարանական  գիտության համար: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է գիտական համատեղ կլաստերների ստեղծման հնարավորությունը, որը մեխանիզմներ կստեղծի  գիտական ինստիտուտներում  կրեդիտների կուտակման, ուսանողների եւ հետազոտողների շարժունության համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթության եւ գիտության ոլորտում ընդլայնել համագործակցությունը՝ նոր ծրագրերի իրականացմամբ, փորձի եւ տեղեկատվության փոխանակմամբ:

Տպել
1712 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան