Ես որեւէ մեղավորություն չունեմ, մեղադրանքն անհիմն է եւ անօրինական. Նորատուսցի Ալիկ

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով նիստին այսօր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց:

Բանդուրյանն այսպիսով օգտվեց իր սահմանադրական իրավունքից, ինչի պայմաններում էլ, դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց նրա նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Ընդհանուր առմամբ՝ պարզ դարձավ, որ Բանդուրյանի ցուցմունքները տեւել են մի քանի րոպե: Ավելին՝ պարզվեց, որ Ալիկ Բանդուրյանը որպես կասկածյալ հարցաքննվելիս չի ճանաչել այժմ իր հետ ամբաստանյալի աթոռին հայտնված մեկ այլ քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին:

Որպես կասկածյալ հարցաքննվելիս Բանդուրյանը չի ցանկացել, որպեսզի իր հարցաքննությունը տեսաձայնագրառվի, ինչի պատճառով էլ այն ընդհատվել է: Առաջադրված հարցերին ի պատասխան Նորատուսցի Ալիկն ասել է, որ կասկածանքն իր հետ որեւէ առնչություն չունի. «Կարծում եմ, համոզված եմ, որ այն երբեւէ չի հիմնավորվի, հետեւաբար որեւէ հայտնելու բան չունեմ»,- մասնավորապես, նշել է նա: Ինչ վերաբերում է դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին, ապա Ալիկ Բանդուրյանը հայտնել է, որ Մուշեղն իր շրջապատի մարդկանցից է եղել, սակայն երկու տարի նրա հետ շփում չի ունեցել: Իսկ նրա մահվան մասին իմացել է դեպքից մի քանի օր հետո:

Քննիչի հարցին, թե որտե՞ղ է եղել դեպքի օրը՝ նոյեմբերի 12-ին, Նորատուսցի Ալիկը պատասխանել է՝ Դիլիջան քաղաքում:

Որպես մեղադրյալ հարցաքննվելիս Նորատուսցի Ալիկը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու. «այն անհիմն եւ անօրինական, հրաժարվում եմ ցուցմունք տալուց»,- ասել է նա եւ առանց պատճառաբանության հրաժարվել ստորագրելուց: Ալիկ Բանդուրյանը հարցաքննվել է նաեւ 2017 թ. մայիսին եւ կրկին պնդել, որ որեւէ առնչություն չունի. «Ես որեւէ մեղավորություն չունեմ, այն անհիմն է, շինծու եւ դրանում նշված հանգամանքները իրական չեն»,- ասել է նա:

Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Տպել
2393 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա