Կեմերովցիների նախաձեռնող խմբին թույլատրել են այցելել քաղաքային դիարաններ

Կեմերովոյի բնակիչները, որոնք չեն հավատում «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի քվեի մասին պաշտոնական տվյալներին, կազմել են նախաձեռնող խումբ զոհերի ճշգրիտ թիվը պարզելու համար: Այդ խմբին թույլ են տվել մտնել քաղաքային դիարաններից մեկը:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, նման հայտարարությամբ հանդես է եկել Կեմերովոյի բնակիչ Իգոր Վոստրիկովը: Քաղաքային դիարանները ստուգել քաղաքացիներին առաջարկել է քաղաքապետ Իլյա Սերեդյուկը:

«Մարդկանց թույլ են տվել մտնել դիարան, ոչ ոք նրանց չի խանգարում»,- ասել է Վոստրիկովը՝ նախաձեռնող խմբի անդամի հետ հեռախոսով խոսելուց հետո: Նա նաեւ առաջարկել է զոհերի հարազատներին զոհվածների իրենց ցուցակը կազմել՝ նրանց ճշգրիտ թիվը անկախ կերպով պարզելու համար:

Հաղորդվում է, որ առեւտրի կենտրոնում հրդեհի ժամանակ զոհվել են Վոստրիկովի կինը, քույրը եւ նրա երեք զավակները:

Կեմերովոյում բնակիչները մարտի 27-ին դուրս են եկել փողոց, հավաքվել են մարզպետարանի մոտ եւ տարերային հանրահավաք կազմակերպել: Ինչպես հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, նշվում են հանրահավաքի մասնակիցների տարբեր թվեր՝ 300-ից մինչեւ 4 հազար: Տեսահեռարձակման կադրերից ակնհայտ է, որ հավաքված մարդկանց թիվն 300-ից շատ է:

Ցուցարարները հրդեհի մասին հավաստի տեղեկություններ են պահանջում եւ չեն հավատում պաշտոնական տվյալներին: Հավաքվածները պահանջում էին նաեւ, որպեսզի հանրահավաքին ներկա լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Քաղաքապետ Սերեդյուկը կեմերովցիներին առաջարկել է ստուգել դիարանները, կենտրոնի այրված շենքը ուսումնասիրել՝ 64 զոհի մասին պաշտոնական տվյալների հավաստիության մեջ համոզվելու համար: «Եթե դուք չեք հավատում պաշտոնական թվերին, եկեք խումբ հավաքենք եւ գնանք դիարան»,- ասաց Սերեդյուկը: Արդյունքում, նրա հետ միասին դիարան գնաց 5 մարդ:

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը գտնվում է Կեմերովոյում ու խորհրդակցություն է անցկացրել տեղական իշխանությունների հետ, մեկնաբանել էր «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառները, գրում է РИА Новости-ին։

Պուտինը հանցագործ անփութություն է որակել Կեմերովոյի ողբերգության պատճառը: «Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, չէ՞ որ սրանք մարտական գործողություններ չեն, հանքահորում մեթանի պատահական արտանետում չէ։ Մարդիկ հանգստանալու էին եկել, երեխաներ կային։ Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին եւ այդքան մարդ կորցնում ենք ի՞նչ պատճառով։ Հանցագործ անփութության, անբարեխղճության»,- ասել է Պուտինը։

Կեմերովոյում հրդեհի հետեւանքների վերացման թեմայով խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձել է ողբերգության առաջացման խնդիրներին։ Նա նշել է, որ որոշ տեղեկանքներ կարելի էր ստանալ պարզապես համապատասխան գումար վճարելով։ Պուտինը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել է իրավական գնահատական տալ ողբերգությունը չկանխած պաշտոնատար անձանց գործողություններին։

Բաստիրկինն իր հերթին հայտնել է, որ հրդեհի պատճառների հետաքննության ընթացքում մի շարք փաստաթղթեր են առգրավվել, որոնք այս պահին ուսումնասիրվում են։ Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու բարեկամներին` մեկ րոպե լռությամբ սկսելով խորհրդակցությունը։

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետեւանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։ Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։

Տպել
1606 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը