Երեկ Գյումրիում գողությունն ավարտվել է կրակոցով. ոստիկանը կրակ է բացել գողի ուղղությամբ

Այսօր լուսադեմին Գյումրիում գողության դեպքն ավարտվել է կրակոցով: Մեր տեղեկություններով, լուսադեմին ժամը 06:00-ի երկու անձ մտել է Աբովյան փողոցում գտնվող սեփական տներից մեկը եւ գողություն կատարել, ինչի մասին քաղաքացիներից մեկը տեղեկացրել է ոստիկաններին: Դեպքի վայր մեկնած ոստիկանները գողության պահին բռնել են նրանց եւ վնասազերծելու ժամանակ նրանցից մեկի ուղղությամբ կրակոց արձակել: Մեր տեղեկություններով, կրակոցի հետեւանքով գողություն կատարողներից մեկը թեթեւ վնասվածք է ստացել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ ասացին, որ մարտի 26-ին` ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Աբովյան փողոցի տներից մեկում գողություն է կատարվում: Մեկնած օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե, որտեղ մուտքի դուռը փակ լինելու հետեւանքով ոստիկաններից մեկը պարիսպի վրայից ցատկել է բակ: Ինչից հետո երկու անձ չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին, հարձակվել են ոստիկանի վրա, գցել գետնին: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցը իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել. երկու անձից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա` ձերբակալվել:

Տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողության փորձ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):

Տպել
2432 դիտում

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը