Հին սովետական մեթոդներով. 21-րդ դարում ողբերգությունը փորձում էին թաքցնել

Կիրակի երեկոյան Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» անունը կրող առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը տասնյակ մարդկանց կյանք է խլել, որոնց մեծ մասը երեխաներ են: Ողբերգության մասշտաբը շատ մեծ է, եւ բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցություն էին հղում ՌԴ-ի իշխանություններին:

Հրդեհը եւ դրան հետեւած իրադարձությունները քննարկվում են մի քանի այլ տեսանկյուններից նաեւ: Նախ՝ այն, որ առեւտրի կենտրոնը տեխնիկապես բոլորովին չի համապատասխանել անվտանգության չափանիշներին, հրդեհը սկսվելուց հետո չի հնչել համապատասխան ազդանշան: Էվակուացիան պատշաճ ձեւով չի իրականացվել, կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն իմացել, թե ինչ պետք է անեն, մարդկանց ուր ուղղորդեն, կենտրոնի ներքին հարդարման նյութերը եղել են դյուրավառ ե՛ւ այլն, ե՛ւ այսպես շարունակ: Սա, իհարկե, ողբերգության, պատկերավոր ասած՝ տեխնիկական մասն է, եւ դրա համար մարդիկ են ձերբակալվել ու դեռ կձերբակալվեն:

Բայց սա դեռ ամենը չէ: Հրդեհից հետո ժամեր շարունակ ռուսական իշխանությունները փորձել են կոծկել ողբերգության մասշտաբները: Առաջին ժամերին հաղորդվում էր 5-6 զոհվածների մասին: Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքները բավական երկար ժամանակ ընդհանրապես տեղեկություններ չէին հաղորդում: Նրանցից որեւէ մեկն այդպես էլ ուղիղ եթեր չհեռարձակեց դեպի վայրից: Միայն ժամեր անց, երբ ինտերնետային կայքերը եւ բլոգերները ահազանգեցին իրական մասշտաբների մասին, կենտրոնական ԶԼՄ-ները սկսեցին զոհվածների թվի մասին ճշմարտությանն ավելի մոտ տեղեկություններ հայտնել:

Ռուսական «Էխո Մոսկվի» պարբերականը, ինչպես նաեւ բազմաթիվ ականատեսներ հրապարակայնորեն հայտարարեցին այն մասին, որ հրդեհից անմիջապես հետո տեղում աշխատող իրավապահները սկսել են հավաքել ականատեսների հեռախոսները, որպեսզի վերջիններս չկարողանան այդ սարսափելի կադրերը հեռարձակել համացանցում: «Էխո Մոսկվի»-ն հայտնում է նաեւ, որ ոստիկանությունն ականատեսներից պահանջել են ստորագրություն տալ տեղեկություններ չհրապարակելու մասին:

Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված էր նրանով, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինը մեծ խանդավառության մթնոլորտում կրկին դարձավ ՌԴ նախագահ: Բայց ողբերգության մասշտաբները թաքցնելու ակնհայտ փորձը թողեց հակառակ ազդեցությունը: Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ զոհերի թիվը ոչ թե 64 է, ինչպես պաշտոնապես հայտարարվել է, այլ հասնում է մինչեւ անգամ՝ 200-ի: Այդպիսի պնդումներ անողները հիմնվում են տեղում աշխատող փրկարարների, իրավապահների եւ բժիշկների շրջանում իրենց ծանոթների հաղորդած ոչ պաշտոնական լուրերի վրա: Հաշվի առնելով, թե ինչպես են իրենց դրսեւորել պաշտոնական մարմինները, կարելի է ենթադրել, որ նման պնդումները կարող են եւ համապատասխանել իրականությանը:

Տպել
6506 դիտում

Վրաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ որպես ընդդիմադիր

Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել