Պատերազմի կեսից հրամանատար չեն փոխում, վերջ. Կոստանյանը՝ Ս. Սարգսյանի վարչապետության մասին

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի հետ

- Պարոն Կոստանյան, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ կապված խորհրդարանական ընդդիմությունը հղում է անում նրա այն խոսքերին, որ նա 2014-ի ապրիլի 10-ին հայտարարել է, որ չի հավակնում նախագահի եւ վարչապետի պաշտոններին: Ընդդիմության կարծիքով՝ վերջին փոփոխությունները կառավարության կառուցվածքում արվել են հենց նրա վարչապետության համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի եւ ընդդիմության խոսքերը:

Ես՝ ինքնս, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ եմ եղել եւ ներկա եմ եղել այդ նիստին, երբ երկրի նախագահն այդ հայտարարությունն արեց: Հիմա ձեր հարցն այնպիսին է, որ եթե ինքը նման հայտարարություն արեց՝ հնարավո՞ր է, որ ինքը դառնա վարչապետ: Իհարկե, որովհետեւ չեմ հավակնել եւ չեմ հավակնում դառնալ ինչ-որ պաշտոնյա եւ դառնալ այդ պաշտոնյան, մեկը մյուսին բացարձակ չի հակասում: Ավելին՝ այս դեպքում լրացնում են միմյանց: Ինչու՞: Նախագահը շատ պարզ հայտարարեց, որ չի հավակնում վարչապետ դառնալուն, միանշանակ ինքը հիմա էլ չի հավակնում, բայց կարո՞ղ է դառնալ վարչապետ, այո՛ կարող է եւ պետք է դառնա: Իմ անձնական կարծիքով՝ դա նաեւ անհրաժեշտություն է: Հավակնել ենթադրում է, որ ցանկանաս եւ այդ ցանկությունը իրագործելուն ուղղված գործողություններ կատարես, եւ նախագահն ասաց, որ ինքը չի հավակնում: Ես միանշանակ եմ ասում, որ չեմ հավակնել դառնալ գլխավոր դատախազ եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ: Հավակնելը դա ցանկության իրականացմանն ուղղված գործողություն է եւ ես երբեւէ որեւէ բան չեմ արել, որ դառնամ պետաիրավական հանձնաժողովի նախագահ: Ես վստահ եմ, որ նույնն էլ Սերժ Սարգսյանի դեպքում է, ինքը չի հավակնել լինել վարչապետ եւ վստահեցնում եմ, որ հիմա էլ չի հավակնում դառնալ վարչապետ: Նա կարո՞ղ է դառնալ վարչապետ: Իմ խորին համոզմամբ՝ դա անխուսափելի է տվյալ իրադրության պայմաններում: Բնականաբար, անփոխարինելի մարդիկ չեն լինում եւ չկան, բայց կա հստակ իրավիճակ, երբ որ այդ մարդու փոխարեն լինի այլ մարդ, իրավիճակը տրամագծորեն շատ վատ կարող է լինել: Մենք չենք խոսում ընդհանրապես անփոխարինելի մարդ լինել-չլինելու մասին, բայց կարող է լինել մարդ, որ տվյալ իրավիճակում անփոխարինելի է: Ես անձնական կոնցեպցիա ունեմ այդ առումով, որ պատերազմի ժամանակ հրամանատար չեն փոխում: Դա բացասական առումով ճակատագրական հետեւանքներ կարող է ունենալ: Կա ինստիտուցիոնալ հիշողության խնդիր, տվյալ իրավիճակը տիրապետելու եւ տվյալ իրավիճակից դուրս գալու հնարավորության խնդիր: Մենք չենք խոսում, որ որեւէ մեկը չի կարող այդ պաշտոնը երբեւէ զբաղեցնել, շատ մարդիկ կան, բայց այս պահի դրությամբ կա իրավիճակի այնպիսի դասավորվածություն, թե՛ աշխարհաքաղաքական տեսակետից, թե՛ միջազգային ու ներքաղաքական տեսակետներից, որ կա անխուսափելի իրավիճակ: Չափազանց արհեստածին է քննարկման առարկա դարձնել, որ նախագահն ասաց՝ չեմ հավակնում եւ կարող է դառնալ վարչապետ: Չեմ կարծում, որ դրա վրա կարելի էր այսքան մեծ ռեսուրսներ ծախսել, որովհետեւ լեզվատրամաբանական տեսակետից, եթե վերլուծեին, թե ինչ է ասել նախագահը, որ ես չեմ հավակնում, ես Ձեզ վստահեցնում եմ, որ այս խոսակցության թեման ընդհանրապես էլ չէր լինի:

-Ասում եք՝ չի հավակնել ու չի հավակնում, իսկ ի՞նչ անուն տալ նրան, որ դառնում է վարչապետ:

Շատ դեպքերում պաշտոնն ընկալում են հնարավորությունների լայնացման հիմք, բայց պաշտոնը լրջագույն պատասխանատվություն է: Մեր երկրում շատերը կարող են լինել վարչապետ, բայց նրանք պետք է խորը մտածեն՝ կարո՞ղ են վարչապետ լինել, թե՞ ոչ: Այսօր մեր երկրում վարչապետ լինելը ծանրագույն պատասխանատվություն է, շատերը մեկ-երկու հոգու համար չեն կարողանում պատասխանատվություն ստանձնել, իսկ գիտակցո՞ւմ եք, որ վարչապետ են դառնում պատասխանատվություն են կրում ամբողջ պետության համար: Նախագահը չի հավակնում, որովհետեւ սա սարսափելի ծանր բեռ է, բայց կարող է դառնա եւ վերջին հարցազրույցում էլ ասաց, որ եթե դառնա, պայմաններ է դնելու: Ինքը գիտակցում է, թե հիմա ինչ ծանր բեռի տակ է գտնվում եւ ապրիլի 9-ից հետո տասնապատկվելու է այդ բեռը: Դրա համար ինքը հիմա մտածելու բան ունի՝ մտնի՞ այդ բեռի տակ, թե՝ ոչ: Ես այսքան ժամանակ չէի խոսում, որովհետեւ աբսուրդ էի համարում այս հարցը քննարկման առարկա դարձնել, ես աբսուրդ եմ համարում, որ այդ հարցն այդքան մեծ հնչեղություն ստացավ եւ այդ քննարկումների ժամանակ ոչ մեկ չէր ասում՝ բերեք տեսնենք՝ այդ հավակնելն ի՞նչ է նշանակում: Խնդիրը մասնագիտությունների մեջ է: Հավակնել բառին այլ նշանակություն տալը դիտավորություն է, չկա որեւէ հիմք:

- Սերժ Սարգսյանի պայմանը երիտասարդ լիդերներ պատրաստելն է: Նա չէ՞ր կարող այս 10 տարիների ընթացքում այդ գործընթացն իրականացնել եւ այսօր կանգնած չլիներ ծանր բեռի տակ մտնելու՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու խնդիրի առջեւ:

Իսկ ո՞վ է ասում, որ այս 10 տարվա քաղաքականությունը դրան ուղղված չէր: ՀՀԿ խմբակցության անդամներին, որ նայեք կտեսնենք, թե ինչքան երիտասարդացում է գնացել: Օրինակը բերեմ ինձ վրա՝ ես 33 տարեկանում զինվորական դատախազ էի, 36 տարեկանում՝ գլխավոր դատախազ: Նա նաեւ խոսեց անկախ քաղաքական կողմնորոշումներից այդ երիտասարդներին լիդեր դարձնելու մասին: Նա մի կարեւոր հանգամանք ել նշեց, որ ինքը բոլորի նախագահն է, ոչ թե միայն ՀՀԿ-ի: Ինքը մեր ընդդիմադիր գործընկերների համար է նախագահ, եւ Նիկոլ Փաշինյանի, եւ Էդմոն Մարուքյանի եւ մյուս գործիչների համար: Նա բոլորի առաջնորդն է, տղե՛ք եկեք իրար հետ երկիրն առաջ տանենք: Նախագահը մարտահրավեր նետեց բոլոր քաղաքական գործիչներին:

- Պարոն Կոստանյան, անդրադառնանք հավակնություններին: Ասում եք՝ Սերժ Սարգսյանն ասել է ու ասում է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնը զբաղեցնել, բայց անգամ մանրուքներն են նախապես պլանավորված եղել: Մասնավորապես, որ վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը, վարչապետն ապրելու է այն տանը, որտեղ հիմա ապրում է Սերժ Սարգսյանը: Նախագահի փոխարեն վարչապետն է ներում շնորհելու, պարգեւներ հանձնելու եւ ի վերջո Սերժ Սարգսյանի համար կառավարության նիստերը դռնփակ դարձրեցին: Այստեղ հաշվարկված քայլեր չկա՞ն, ինչպե՞ս կմեկնաբանեք:

Ես այստեղ չեմ տեսնում հաշվարկ մեկ պարզ պատճառով. ընդունենք, որ վարչապետը լինելու է այլ մարդ, ոչ Սերժ Սարգսյանը: Այս կարգավորումները նաեւ իրեն են չէ՞ վերաբերվում: Դրանք կենցաղային հարցեր են...

- Կենցաղային են, բայց նրա կողմից ուշադրություն է դարձվել դրանց:

Դրա վրա ուշադրություն սեւեռելը, ես կարծում եմ, սխալ է քաղաքական տեսակետից, որովհետեւ քաղաքացու համար ոչ մի տարբերություն չկա՝ վարչապետը որտեղ է նստելու՝ Բաղրամյան 26-ում, թե Հանրապետության Հրապարակում: Սրա վրա ուշադրություն դարձնելն այս թեմային ոչ հարիր է, չափազանց կենցաղային է:

- Պարոն Կոստանյան, այս ընթացքում ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելը ծայրահեղության են հասցրել: Եթե Սերժ Սարգսյանի հետ դժբախտ դեպք պատահի, ի՞նչ է լինելու երկրի վիճակը:

Անփոխարինելիությունը միայն խոսքով չէ: Ինստիտուցիոնալ հիշողության մասին է խոսքը, որը չափազանց կարեւոր է այս փուլում: Չկա 2-րդ մարդը, որը կկարողանա ինստիտուցիոնալ հիշողություն իր մեջ պարունակել: Վարչապետն ապրիլից հետո բանակ, անվտանգություն եւ ներքին քաղաքականություն, այսինքն այս ամենի շարունակականության ապահովման երաշխիք է հանդիսանում եւ ամենակարեւորը ինձ համար, որ պատերազմի կեսից հրամանատար չեն փոխում, վերջ: Հրամանատարին ուժեղացնում են, որպեսզի պատերազմը հաղթի, եթե մենք չունենայինք պատերազմական վիճակ, ապա ես վստահ եմ, որ մոտեցումները տարբեր կլինեին: Իսկ ինչ մնում է՝ բա, որ հանկարծ բանի լինի, ապա շատ ընդգծված վատատեսություն ունեք: Սերժ Սարգսյանի նկատմամբ իմ հարգանքի հինգ տոկոսն է պայմանավորված նրանով, որ նա նախագահ է, մնացած 95 տոկոսը պայմանավորված է նրա մարդկային եւ տղամարդկային բացարձակ կարողություններով, իսկ ինձ համար դա ամենակարեւոր հատկանիշն է:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:

Տպել
6655 դիտում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան