ԱՄՆ-ում այնպիսի բռնցքամարտիկների հետ մարզվեցինք, որ հեռուստացույցով էինք տեսել.Գոռ Երիցյան

Թիմակիցների հետ ԱՄՆ-ում անցկացրած ուսումնամարզական հավաքը մեծապես օգնել է պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակը տանելուն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը: Մարտի 17-ին նա իր 5-րդ մենամարտում 5-րդ հաղթանակը տոնեց: Նշում է, որ մինչեւ այդ շատ լավ նախապատրաստական փուլ է անցկացրել, եւ խոսքը, հատկապես ԱՄՆ-ի մարզումների մասին է:

«Մարզվել ենք աշխարհի չեմպիոնների, բարձր վարկանիշով տղաների հետ, որոնց հաստատ Ռուսաստանում կամ Եվրոպայում չէինք հանդիպի: Չեմպիոններ կային, որոնց միայն հեռուստացույցով էինք տեսել, բայց իրենց հետ մենամարտեր էինք անում ու ոչնչով չէինք զիջում: ԱՄՆ-ն մեզ միանշանակ շատ օգուտ տվեց, որովհետեւ այն բռնցքամարտի երկիր է, այնտեղ բոլորն ապրում են բռնցքամարտով: Ուժեղ բռնցքամարտիկները, չեմպիոնները, բոլորն այնտեղ են: Մեծ փորձ էր մեզ համար: Դրանից հետո եկանք այստեղ, եւ մեծ տարբերությունն արդեն նկատվում էր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վրացի Միկել Ավակյանի դեմ մենամարտին, այն բավական բարդ է դասավորվել: Մինչեւ այդ պրոֆեսիոնալ ռինգում Գոռին հաջողվել է հաղթանակներ տոնել 3-րդ ռաունդում: Այս անգամ մենամարտել է 8 ռաունդ: Ընդգծում է, որ մրցակիցն իր սպասածից ավելի դիմացկուն է եղել:

«Բոլոր մենամարտերից ամենաբարդը, երեւի, սա էր: Տեխնիկապես հարուստ բռնցքամարտիկ չէր, բայց շատ բարդ տրվեց հաղթանակը: Տարօրինակ բռնցքամարտիկ էր՝ չափից շատ դիմացկուն: Ոչ մեկս չէր սպասում, որ այդքան հարվածների կդիմանա: Այնպիսի հարվածներ էի հասցնում, որ ոչ մեկ չէր դիմանա: Նա ընկնում, կանգնում էր ու նորից շարունակում էր նույն կերպ մենամարտել: 3-րդ ռաունդում 2 անգամ նոքդաունի ենթարկեցի: 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի. 8 ռաունդ դիմացավ, 1 րոպե էր մնացել, նոկաուտի ենթարկեցի»,- պատմեց մարզիկը:

Իր հաջորդ մենամարտի մասին Գոռ Երիցյանը դեռ տեղեկություններ չունի: Նշում է, որ որոշ ժամանակ պատրաստվում է հանգստանալ: Ամենայն հավանականությամբ, հերթական անգամ ռինգ դուրս կգա մայիսին: 

Տպել
2619 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է