Գիշերը լուսացնում են առնետների հետ. Էդմոնը 15 օր դպրոց չի գնացել, շոր ու կոշիկ չուներ

Գյումրիում Մովսիսյանների վեց անձից բաղկացած ընտանիքը բնակվում է խիստ չքավորության և կենցաղային պայմաններից զուրկ տնակում: Տնակը 6 մետրանոց է: 61-ամյա տիկին Ժանետան այնտեղ բնակվում է իր ամուսնալուծված երկու դստրերի և երեք անչափահաս թոռների հետ:

Տիկին Շողիկը մեզ հետ զրույցի ընթացքում արցունքն աչքերին պատմում էր. «Եղավ 30 տարի՝ մենք բնակվում ենք էս տնակի մեջ, մենք արդեն մոռացել ենք նորմալ, մարդավարի ապրելու մասին: Մամաս քաղցկեղով հիվանդ է, էպիկրիզի թուղթը կա, բայց ի վիճակի չեմ, որ թոշակի գցեմ, բացի մամայիցս ես էլ զոբ ունեմ՝ դեղեր են նշանակել, գումար չունենք, որ դեղ խմեմ, կարգավորվեմ: Էս տնակի մեջ նույնիսկ երեխաները ցավի տեր են դարձել, իրենք էլ անընդհատ հոդերի ցավից են բողոքում: Տնակի ամբողջ հատակը փտած է, զգեստապահարանի մի մասը, որը ևս փտած է եղել, կոտրել և փակել եմ հատակի անցքերը: Էտ անցքերը էնքան մեծ են, որ առնետները տան մեջ ազատ ման են գալիս»:

Մեր այցելության ընթացքում ընտանիքի վեց անդամներից երկուսն էին տանը, և մեր այն հարցին, թե որտե՞ղ են մյուսները՝ տիկինը պատասխանեց. «Քույրս իր 3-ամյա որդու և իմ 17-ամյա Ռուզաննայի հետ մորաքրոջս տանն են, երեխաները թոքաբորբով հիվանդ են, գնացել են սրսկվելու, իսկ տղաս՝ Էդմոնը, դասի է»:

Տիկին Շողիկը պատմում է, որ ձմռանը իրենց վառելափայտ տրամադրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, բացի այդ, հագուստ և կոշիկ են տրամադրել, որ երեխան կարողանա դպրոց հաճախել. «Էդմոնս 15 օր դպրոց չի գնացել, շոր ու կոշիկ չուներ, գնացել, դիմել եմ Վահան Թումասյանին՝ օգնել է: Վերջերս քաղաքապետարանը օգնություն էր բաժանում անապահով ընտանիքներին, գնացի, ես էլ դիմեցի, բայց տիկին Թերեզան մերժեց, ասելով, որ մենք մի անգամ արդեն ստացել ենք: Մենք վերջին անգամ սնունդ ստացել ենք դեկտեմբեր ամսին»:

Հարևանները իրենց հին շոր ու կոշիկները տալիս են որպես վառելիք, բայց ընտանիքը չքավորությունից դրդված չի վառում, այլ հագնում է: Տիկին Շողիկը դժգոհում է նաև տնակի փոքր լինելուց. «Մենք նույնիսկ քնելու տեղ նորմալ չունենք, 15 տարեկան տղես իմ հետ նույն անկողնում է քնում, ես էլ արդեն ինձ վատ կզգամ»:

Ընտանիքում աշխատողներ չկան, միայն ամռան ամիսներին են քույրերը գնում ուրիշի մոտ հողագործությամբ զբաղվելու: Այլ աշխատանք չեն կարող գտնել, քանի որ, ըստ տիկին Շողիկի՝ բոլորը ավարտած, բարետես աշխատող են ուզում:

Մեր զրույցի ժամանակ Մովսիսյանների տանն էր նաև նրանց հարևանուհիներից մեկը, որը երբեք դատարկաձեռն չի այցելում իր վաղեմի հարևանուհուն, այս անգամ էլ իր հետ բերել էր եփված նրբերշիկ, մեզ այնտեղ տեսնելով չկարողացավ զսպել հուզմունքը, և դառնացած պատմեց ընտանիքի խնդիրները. «Իրանց ընտանիքը շատ վատ վիճակում կապրի, մեռնիմ ջանիդ, ես որպես իրանց հարևան շատ կուզենայի, որ իրանք դուրս գան էս տնակից, որը իմ եղբայրն է գնել իրանց համար: Ամբողջ գիշեր ահ ու դողով կմտնին անկողին, աչք չեն փակե, հատակի տակից մկներն ու առնետները տուն են լցվում: Էն օրն էլ երեխեն լաց կեղներ, դասի չէր գնում, դպրոցում մարտի 8 նշելու համար 3000 դրամ էին հավաքում, Շողիկը չուներ, որ տար, ես եմ տվել, որ տարել է»:

 Ռիմա Կարճիկյան

Շիրակի պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 29-ի համարում:

Տպել
2329 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա Լաուրա Հայրապետյանը հայտնաբերվել է. ոստիկանություն

18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին (տեսանյութ)

Նախարար Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Գեւորգ Սիմոնյանին

Հայկական շոու-բիզնեսի աստղային զույգերը

Անուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջը. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները ավելի լայն շրջանակ ունեն, քան Էթիկայի հանձնաժողովը․ Էդգար Շաթիրյան

Պատգամավորներն առաջարկում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը դադարեցնել

ԱԺ-ն քննարկում է կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների նախագծերը ինքնուրույն հանրային քննարկման դնելու հարցը

Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Մովսես Հակոբյանը հրավիրվելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

Հանդիպում-քննարկում ՊՆ-ում կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ

Աննա Հակոբյանը Վիլնյուսում աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ խոսնակ

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում