Խաղը ծառայեց իր նպատակին. Արթուր Պետրոսյանը՝ Էստոնիայի հետ ընկերական խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ընդհանուր առմամբ դժգոհ չէ Էստոնիայի հետ ընկերական խաղում իր թիմի ելույթից: Թեեւ չի հաջողվել հաղթել. 0:0 են խաղացել, սակայն իրենց հաջողվել է անել այն փորձարկումները, որոնք պլանավորել էին: Այսօր՝ մարտի 24-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումից հետո մասնագետը վերլուծեց խաղը:

-Ի՞նչ կասեք հանդիպման մասին:

-Բավականին քանակությամբ փորձարկումներ արեցինք: Այս խաղը ծառայեց իր նպատակին: Կային լավ կոմբինացիաներ, սակայն վերջին փոխանցումը տեղ չէր հասնում: Պաշտպանությունում ամբողջ թիմը լավ աշխատեց, ինչը շատ ուրախալի էր: Կարող էր ավելի լավ լինել, բայց, այսպես էլ վատ չէր:

- Ի՞նչ կասեք դարպասապահ Արամ Հայրապետյանի խաղի մասին: Հաջորդ խաղին նա կլինի՞ մեկնարկային կազմում:

- Ո՛չ: Հանդիպումից առաջ որոշել էինք, որ մի խաղում հանդես է գալու Արամ Հայրապետյանը, մյուսում՝ Գոռ Մանուկյանը: Բարձր կարգի հանդիպում անցկացրեց: Առաջին կեսում փրկեց թիմին:

-Մեկնաբանեք մեր նորեկի՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի խաղը:

- Առայժմ այդքան էլ մեծ սպասելիքներ չունեի նրանից: Երիտասարդ է: Վերջին 1 ամսում խաղային պրակտիկա չի ունեցել: 1-2 պահ ունեցավ, տեսանք, որ որակով է: Հետագայում կարող է օգուտ տալ: Շատ լավ անձնավորություն է եւ կարողացավ շատ արագ հարմարվել թիմին:

-Մյուս խաղում թիմը մարտական կազմով կլինի՞:

-Մենք դեռ մարտական կազմի փնտրտուքներ մեջ ենք: Հարձակողական ոճի բոլոր ֆուտբոլիստներն այսօր խաղացին:

-Հնարավո՞ր է՝ փոփոխություններ լինեն առջեւի գծում՝ հաշվի առնելով, որ այսօր թիմը չկարողացավ գոլ խփել:

-Մինչեւ վերջին փոխանցում շատ բան էր ստացվում: Շարժում կար, կոմբինացիաներ կային: Կվերլուծենք խաղը: Գուցե մարտավարական փոքր փոփոխություններ լինեն Ինձ այսօր չգոհացրեց վերջին փոխանցման ու գնդակն ընդունելու մակարդակը:

- Ի՞նչ կասեք Էստոնիայի ընտրանու մասին:

- Լավ թիմ էր: Շատ կոմպակտ թիմ էր, երկար փոխանցումներով վտանգավոր խաղ էին խաղում:

- Այս անգամ 2 նոր անուններ կային հրավիրվածների ցուցակում: Մյուս խաղերում հնարավո՞ր է՝ նոր ֆուտբոլիստներ լինեն:

- Դա անընդհատ գործընթաց է, որով զբաղվում ենք: Այս պահի դրությամբ նոր անուններ չկան, հուսով եմ՝ կլինեն:

- Եթե Յուրչենկոն, ի վերջո, չգա հավաքական, Հայրապետյանը կարո՞ղ է լինել առաջին համարը:

- Հուսով եմ՝ կստացվի հրավիրել Յուրչենկոյին, բայց, ամեն դեպքում, ունենք, Արսեն Բեգլարյան, Արամ Հայրապետյան, Գոռ Մանուկյան: Վերջին 2-ը հաճախ են խաղում իրենց թիմերում, Բեգլարյանն ավելի քիչ: Ժամանակը գա, կմտածենք այդ մասին:

- Թիմում կա ֆուտբոլիստ, ով անփոխարինելի է: Եթե նա հոգնի կամ լավ չկատարի առաջադրանքները, նախատեսու՞մ եք փոխարինել նրան:

- Իհարկե, Բելառուսի եւ Կիպրոսի դեմ խաղերում Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց: Բայց եկեք այդ անփոխարինելի բառը չօգատործենք: Ֆուտբոլը թիմաին խաղ է: 

- Լիտվայի՞ հավաքականն է ավեի ուժեղ, թե Էստոնիայի:

- Էստոնիայի հավաքականն ավելի բարձր մակարդակի է, բայց այս պահին մեզ համար թույլ եւ ուժեղ մրցակիցներ չկան:

Տպել
1728 դիտում

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ

Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Երիտասարդի ներքնազգեստի մեջից բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ է հայտնաբերվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Խնդիրն իր կարեւորությամբ եւ աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի եւ իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում

2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատակ ստացել

ՀՀ ՊՆ-ն ամփոփել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության 2019թ. ծրագիրը

Բացահայտվել են Աշտարակի դպրոցի տնօրենների ապօրինությունները

Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

Ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին. Գոռ Աբրահամյան

Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում․ ՀՀ արտգործնախարար

ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու պայմանավորվածություն ունեն. Զոհրաբ Մնացականյան

Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել. Արեն Մկրտչյան

Մխիթար Հայրապետյանը Բունդեսթագ նամակ է հղել հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը