Այս տարի մուրացկանությամբ զբաղվելու համար ոստիկանություն են տեղափոխվել 16 անչափահասներ

23/03/2018 schedule21:21

Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերմամբ ու նրանց խնդիրների լուծմամբ զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության, տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետերը, առողջապահության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Այսօր խումբը նիստ էր հրավիրել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, աշխատանքային խմբի նիստին իր բացման խոսքում ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը խոսեց մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների հայտնաբերման ու արատավոր երևույթներից նրանց զերծ պահելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքի մասին, ներկայացվեց նաև վիճակագրություն։ Այս տարի մուրացկանությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տեղափոխվել 16 անչափահասներ։ 

Քննարկման առարկա դարձավ մուրացկանությամբ զբաղվող յուրաքանչյուր երեխա։ Խոսվեց նրանց կրթության, ընտանեկան դրության, սոցիալական պայմանների մասին։ Աշխատանքային խմբի նիստին բարձրաձայնվեց կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների և երեխաների խնդիրները։ Ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետերը մանրամասն ներկայացրին իրենց սպասարկման տարածքներում հայտնաբերված մուրացկանությամբ զբաղվող երեխաների, նրանց հետագա ճակատագրի, կրթության վերադարձնելու խնդիրները։ Այս ուղղությամբ իրենց առաջարկները ներկայացրին քաղաքապետարանների ու մարզպետարանների ներկայացուցիչները։

Մարտի 21-ին և 22-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության և տարածքային բաժինների անչափահասների գործերով տեսուչներն իրականացրել են ստուգայց-շրջագայություններ, որոնց ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվեցին անչափահասներ, որոնք զբաղվում էին մուրացկանությամբ։

Նման միջոցառումներ իրականացվում են հանրապետության ողջ տարածքում, իսկ մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների խնդիրը մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Այս երևույթին հակազդելու գործում ոստիկանության և մյուս գերատեսչությունների պայքարն ամենօրյա ու շարունակական է։

Տպել
2121 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)