ՄԻԵԴ-ը քննում է ՀԷՑ-ում կոռուպցիայի մասին ազդարարած եւ դատված ՀՀ քաղաքացու հայցը

23/03/2018 schedule17:35

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին աշխատակից Հրաչյա Հարությունյանի հայցը․ վերջինս տարիներ առաջ ՀԷՑ-ի սեփականտեր՝ ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ»-ի թեժ գծին անանուն նամակ էր ուղարկել, որում տեղեկացրել էր իր բացահայտած՝ կազմակերպված հանցավոր շղթայի մասին, ինչի հետեւանքով ընկերությունը ֆինանսական հսկայական վնասներ է կրել։

Հարությունյանին, սակայն դատի էին տվել զրպարտության հոդվածով։ «Այսինքն՝ մարդն ազդարարում է կոռուպցիայի մասին, եւ փոխանակ նրան պատվեն, փոխանակ հասարակությունը կամ տվյալ հիմնարկը շնորհակալ լինի, նրան պատժում են, պատժում են քաղաքացիական ակտիվիզմի համար: Սա տիպիկ ազդարարներին վերաբերող գործ է, եւ հենց այդ հիմքով է․ 10-րդ հոդված՝ արտահայտվելու ազատություն կամ տեղեկություն տարածելու ազատություն: Եվ ես գանգատը տարել էի Եվրոպական դատարան»,- ասել է Հարությունյանի փաստաբան Արա Ղազարյանը, հայտնում է «Ազատությանը»:

Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանում Հրաչյա Հարությունյանը կարողացել է ապացուցել, որ անանուն նամակ ուղարկելով՝ ինքը որեւէ մեկին չի զրպարտել, քանի որ, ըստ Հայաստանի Քաղաքացիական օրենսգրքի սահմանման, վիրավորանքը կամ զրպարտությունը կարող է արտահայտվել միայն հրապարակային տեսքով: Վերաքննիչ դատարանը, սակայն զրպարտության հիմքեր է գտել եւ պարտավորեցրել Հարությույնյանին՝ վճարել 5 միլիոն դրամ ու ներողություն խնդրել։

«Ինքը համեստ միջոցներով ապրող մարդ է, նրա տունն արդեն քանի տարի է՝ արգելանքի տակ է, դրված է հարկադիր վաճառքի, մեքենան արդեն վաճառել են, այսինքն՝ ինքն իր քաղաքացիական ակտիվության պատճառով տուժում է»,- նկատում է Արա Ղազարյանը: Ըստ նրա՝ թեեւ հիմա վաղ է խոսել հաղթանակի մասին, բայց լուրջ օրենսդրական հիմքեր կան կարծելու, որ Հրաչյա Հարությունյանը Եվրոպական դատարանում կշահի: Եթե հայաստանյան իրավապահները հաշվի առնեին այդ հիմքերը, ապա պետք է ոչ թե դատապարտեին, այլ պաշտպանեին հանցագործության մասին ազդարարած քաղաքացուն, նկատում է փաստաբանը։

«Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը բավարար միջոցներ ունի, որպեսզի Հրաչը պաշտպանվեր, նույնիսկ եթե գաղտնիության պայմաններում ասված խոսքում ճշմարտացի ինֆորմացիա չկա, թեեւ նա ամեն ինչ ապացուցել էր: Ստացվում է, որ Հայաստանի դատարանները Հրաչին, որպես ազդարարի, բավարար երաշխիքներ չեն տվել, խախտվել է տեղեկություն տարածելու նրա իրավունքը»,- հավելում է Արա Ղազարյանը:

Տպել
1686 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը