Վիգեն Սարգսյանը նախարար դարձավ Հայկազ Բաղմանյանի հաշվին. խմբագրական

Դուք կարծում էիք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը կկանգնի ինչ-որ պատասխանատվության առա՞ջ: Որեւէ մեկը մտածում էր, որ նրա անվան հետ կապվող բազմաթիվ չարաշահումներն ու հանցագործությունները կբացահայտվե՞ն... Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ: Եվ այս նշանակումով բոլոր հարցերը փակված են:

Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի ամենակոռումպացված ներկայացուցչի համբավ ուներ: Օդում կախված լուրերի համաձայն՝ նա ահռելի ունեցվածքի տեր է, որին հասել է բանակը թալանելով: Օդում կախված այդ լուրերն այդպես էլ կախված կմնան, որովհետեւ Հայաստանում, ինչպես արդեն բազմիցս ապացուցվել է, արդարադատությունն ընտրովի է իրականացվում եւ մեծ հաջողությամբ շրջանցում է բոլոր նրանց, ում անձամբ Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտնում ուղարկել արդարադատության դուռը:

Վերջին կես տարվա ընթացքում պաշտպանության նախարարության մոտ մեկ տասնյակ մանր ու միջին պաշտոնյաներ ձերբակալվեցին՝ մանր ու միջին ծանրության մեղադրանքներով: Սա կարող է թյուր տպավորություն ստեղծել, թե քաղաքական որոշում է կայացվել զինված ուժերից կոռուպցիան ու թալանն արմատախիլ անելու հարցում: «Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլեւ մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետեւողական եւ անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբեւէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի եւ պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ եւս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի եւ ընդհանրապես մեր բանակի եւ պետության հանդեպ առաջին հերթին դրսեւորվում է հենց կոռուպցիոն երեւույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երեւույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»,-ընդամենը երեք օր առաջ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ իր ելույթում ասել էր Սերժ Սարգսյանը:

Կարեւոր խոսք, որը արժեք կունենար միայն, եթե զուգորդվեր համապատասխան գործողություններով: Թերեւս հենց սրա համար են Պաշտպանության նախարարության պաշտոնյաները շարունակաբար ձերբակալվում եւ կալանավորվում: Թվում է, թե այդ ձերբակալություններն ու տարբեր ամբիոններից հնչած խոսքերը կհամադրվեն ու հանրությանը հավատ կներշնչեն, որ իսկապես բանակի կոռուպցիոն երեւույթները վերանալու են: Բայց երբ դրանց կողքին Հայկազ Բաղմանյանի նման ֆիգուրին ձեւական հարց անգամ չի տրվում, թե որքանով են նա ունեցվածքի եւ պաշտոնի անհամատեղելիության մասին ճիշտ օդում կախված լուրերը, ավելին, երբ նա առոք- փառոք ուղարկվում է ՀԱՊԿ բարձր պաշտոնի, նկատելի դիսբալանս է առաջանում բանակն արդիականացնելու եւ կոռուպցիայից մաքրելու մասին հայտարարությունների եւ իրականության միջեւ: ՀԱՊԿ-ն էլ, ստացվում է, հայկական բանակի վարկաբեկված եւ կոռուպցիոն հետագիծ ունեցող զինվորականներին գործի տեղավորելու լավ հնարավորություն է: Այս հատկանիշները թերեւս մեծ առավելություն են համարվում ՀԱՊԿ կենտրոնակայանում պաշտոն ստանալու ճանապարհին: Եվ դա զարմանալի չէ, հաշվի առնելով այդ կազմակերպության կազմում ընդգրկված երկրների արժեքային համակարգը, ժողովրդավարության, թափանցիկության, արդարադատության հետ նրանց կապը:

Հիշեցնենք, Հայկազ Բաղմանյանը ՀՀ Զինված ուժերում գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով: Համենայնդեպս զանգվածային լրատվամիջոցների առաջ այդպես ներկայացրեց տեղի ունեցածը Վիգեն Սարգսյանը: «Հայկազ Բաղմանյանը իմ հորդորով է աշխատանքից ազատման զեկուցագիր գրել, պատճառը իր աշխատանքային պարտականություններում թերանալն է»,-ասաց նա: Բաղմանյանը, որ երկար տարիների զինվորական պաշտոնյա  է, չի թերացել նախորդ  նախարարների հետ աշխատելիս, եւ թերացել է միայն Վիգեն Սարգսյանի՞ օրոք: Այդ դեպքում գուցե Վիգեն Սարգսյանը չի՞ կարողացել նրան ստիպել կատարել իր աշխատանքային պարտականությունները, այսինքն թույլ նախարար է եղել Բաղմանյանին ենթարկեցնելու համար:

Բաղմանյանի նոր նշանակումը հենց այս մասին է խոսում, որովհետեւ դժվար թե աշխատանքային պարտականությունները վատ կատարող կադրին Սերժ Սարգսյանն ուղարկեր ՀԱՊԿ աշխատելու: Հիմա արդեն պարզ է, թե ինչպես եղավ, որ Հայկազ Բաղմանյանը ազատման դիմում ներկայացրեց: Դա եղել է Սերժ Սարգսյանը գիտությամբ եւ համաձայնությամբ, եւ նպատակը եղել է այսպիսի մի ազատումով եւ Վիգեն Սարգսյանի հրապարկային հայտարարությամբ կարեւոր մեսիջ հղել Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմին, որ Վիգեն Սարգսյանին պետք է լուրջ ընդունել: Սա եղել է Սերժ Սարգսյանի մեծ օժանդակությունը իր հովանավորյալին՝ նախարարի պաշտոնում կայանալու հարցում: Ինչ վերաբերում է Բաղմանյանին, ապա  Սարգսյանը նրան խոստացել է անգործ չթողնել եւ ահա իրականացրեց իր խոստումը:

Խմբագրականը տպագրվե է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարում: 

Տպել
4734 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին