Պայքարը միանշանակ պիտի շարունակվի. Արփի Վարդանյանը Էրդողանի թիկնապահների գործի մասին

22/03/2018 schedule22:05

Ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal պարբրականում մարտի 21-ին տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ անցած տարվա մայիսին Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ցուցարարների վրա հարձակում գործած նրա թիկնազորի 15 անդամներից 11-ի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները: Ընդ որում 4-ի գործը ԱՄՆ դատախազությունը կարճել է դեռ անցած տարվա նոյմբերին, ևս 7-ինը՝ այս տարի փետրվարի 14-ին՝ ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարեած այցի նախօրեին: Պաշտոնատար անձինք հայտնում են, որ դատախազության վրա ճնշումներ չեն եղել և թիկնազորի անդամների հետապնդումը կասեցվել է բավարար ապացույցներ չլինելու պատճառով:

Այս թեմայով զրուցեցինք Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Նա այս երևույթը հիասթափեցնող անվանեց: «Շատ գնահատելի էր, որ անցյալ տարի իսկույն բռնեցին, բայց հիմա, որ ազատ են արձակել, այն էլ սուսուփուս՝ շատ հիասթափեցնող  է, և անհասկանալի է, թե ինչու այդպես եղավ»,-ասաց նա:

- Տիկին Վարդանյան, Ձեր կարծիքով կատարվածն ինչ-որ կերպ կապվա՞ծ էր Թուրքիայի և ԱՄՆ մինչ այդ ավելի լարված հարաբերությունների հետ, կամ Սիրիայում որոշակի գործողությունների համաձայնեցման հետ:

- Բոլորս հիմա կարող ենք միայն ենթադրել, բայց ամեն ինչ էլ հնարավոր է:

- Ըստ Ձեզ, սա կարելի՞ է համարել ԱՄՆ-ի հայկական և հունական լոբբիի լոկալ առումով պարտություն:

- Ամեն տարի մի բան կարող է տեղի ունենալ, որ կբարդացնի մեր գործերը: Բայց, օրինակ մեր կազմակերպության հետ կապված, քանի որ մենք երկար ժամանակ ենք աշխատում ԱՄՆ-ում, աշխատել ենք և՛ դեմոկրատների հետ, և՛ հանրապետեկանների հետ, և՛ այլ մարդկանց ու կառույցների հետ՝ մեր համբավը ճանաչված է և հարգված: Մենք կկարողանանք մեր նպատակներին հասնել: Քանի որ այս լուրերը նոր են տարածվում, ես չեմ կասկածում, որ տարբեր կոնգրեսականներ, կամ կազմակերպություններ իրենք էլ նամակներ կգրեն, հայտարարություններ կտան այս ամենի հետ կապված: Պարտությունները միշտ կան, մեր համար միշտ դժվար է եղել, որովհետև Թուրքիան մեր հարևանն է և ԱՄՆ-ի համար կարևոր երկիր, նրա կարծիքը հաշվի են առնում:

- Փաստորեն պայքարը շարունակվելո՞ւ է թիկնապահներին օրենքով պատասխանատվության կանչելու համար:

- Իհարկե պիտի շարունակվի, միանշանակ: Ամեն ինչի հետ կապված, ոչ միայն այս դեպքի: Մենք պետք է աշխատենք գտնել նոր ձևեր: Էրդողանն իր երկրում իր ժողովրդին ճնշում է և ամբողջ աշխարհը տեսնում է և տեղյակ է, իսկ անցյալ տարի Էրդողանը թույլ տվեց, որ իր անվտանգության աշխատակիցները նման խայտառակությամբ զբաղվեն ԱՄՆ-ի մայրաքաղաքում: Ես չեմ կարող ասել (ազատ արձակելու) պատճառը որն է, հնարավոր է որևէ սխալմունք է տեղի ունեցել դատական պրոցեսում, թե մի այլ պատճառ է: Այս թեման նոր է բացվում, մենք կուսումնասիրենք՝ կտեսնենք:

2017 թ. մայիսի 16-ին Միացյալ Նահանգներում գտնվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում  կազմակերպված ցույցի հայ,  քուրդ եւ հույն մասնակիցները դարձել էին մի խումբ թուրք ազգայնականների և Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակման թիրախ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած անձանցից ոմանք ձերբակալվել են:

Տպել
2499 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ