Նոր գնացք կունենանք, ճանապարհներն արդեն 5 տարվա երաշխիքով կլինեն. զեկուցում է ՏԿ նախարարը

Ս. Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ընթացքում Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2017թ. նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների և 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ըստ նախարար Մարտիրոսյանի՝ 2017 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 181,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ, որից շուրջ 70.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը մասնավոր ներդրումներ են՝ ուղղված էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինմանը և արդիականացմանը: Նախարար Մարտիրոսյանը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության հետ կնքվել է տրանսպորտի բնագավառը կանոնակարգող նոր համաձայնագիր, որը միտված է կանոնակարգելու ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացները: 
Երկաթուղու ոլորտում նախարարն առանձնացրել է համապատասխան թեստավորման և փորձարկման փուլերն անցած նոր էլեկտրագնացքի ներկրումը Հայաստան և նշել, որ 2018թ. մարտից մեկնարկել է դրա կանոնավոր շահագործումը, իսկ այս տարվա ընթացքում կանխատեսվում է նաև ձեռք բերել երկրորդ էլեկտրագնացքը: 

Վահան Մարտիրոսյանը Նախագահին ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ պետական բյուջեի միջոցներով իրագործվող հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը դարձել է 5 տարի, կատարվել են նաև միջպետական, հանրապետական, համայնքային նշանակության ավտոճանապարհների կառուցման և վերականգնման, ինչպես նաև 5 կամրջի հիմնանորոգման աշխատանքներ: Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվել են հազարից ավելի ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Արգելափակոցներ են տեղադրվել նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում: Այս գործընթացը, նախարար Մարտիրոսյանի հավաստմամբ, լինելու է շարունակական:
Վահան Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի և Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին: 
Ներկայացնելով ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նախարար Մարտիրոսյանը նշել է, որ 2017թ. ստեղծվել է 570 ընկերություն, որից 281 ընկերություններին տրամադրվել է հարկային արտոնությունների հավաստագիր:2018 թվականին նախատեսվող ծրագրերի շարքում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ներկայացրել է 2018-2019թթ. պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ճանապարհաշինական ծրագրերը, միասնական երթուղային ցանցի ձևավորման ծրագիրը, ուղևորափոխադրումների, այդ թվում՝ տաքսոմոտորային փոխադրումների անվտանգության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջպետական ճանապարհների շինարարության ընթացքը և իրականացվող աշխատանքների որակը:

Տպել
2225 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն