Ֆիլիպ Մորիսը պնդում է, որ IQOS-ը կապ չունի հակածխախոտային օրենքի նախագծի հետ

Աշխարհում հայտնի ծխախոտային արտադրանք թողարկող Ֆիլիպ Մորիս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պնդում է, որ իրենք որեւէ կապ չունեն կառավարության կողմից նախաձեռնած ծխելու դեմ պայքարի մասին օրենքի նախագծի հետ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ֆիլիպ Մորիս» ընկերության կոորպորատիվ բաժնի հաղորդակցության գծով գործադիր Տաթեւիկ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կապ կա օրենսդրական նախաձեռնության եւ ձեր ընկերության կողմից թողարկվող նոր ծխախոտային արտադրատեսակի միջեւ:

«ՀԺ»-ն մարտի 6-ին գրել էր, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանում արդեն իրականացնում է իր ստեղծած «IQOS» անունը կրող արտադրանքի մանրածախ վաճառքը եւ հարց էին բարձրացրել, թե ի՞նչ կապ կարող է ունենալ այդ արտադրանքը ծխելու դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնության հետ:

Ծխախոտի շուկայում նոր ապրանքը նման է էլեկտրական ծխախոտներին, սակայն արտադրողը բազմաթիվ առավելություն ու տարբերություններ է ներկայացնում: Էլեկտրական սարքը այնպես է հարմարեցված, որ դրա վրա ավելացվում է ծխախոտի նոր տիպի գլանակը: Սարքի միջոցով ծխախոտը չի այրվում, այլ ջեռուցվում է այնքան, որպեսզի գոլորշի առաջանա: Դրա արդյունքում ծուխ եւ մոխիր չի առաջանում: Այսինքն՝ այրում չի լինում: Դասական իմաստով սա ծխախոտ չէ, բայց բովանդակային առումով ծխախոտ է, քանի որ ծխախոտային այս արտադրանքի հիմքում նույն նիկոտինն է: 

«Օրենքի նախագծի հոդված 1-ի առաջին մասը, որտեղ սահմանվում են օգտագործվող հասկացությունները, ներառում է բոլոր տեսակի այլընտրանքային արտադրատեսակները, այդ թվում՝ IQOS սարքը եւ սարքի հետ օգտագործվող HEETS գլանակները։ Հետեւաբար, նախագծով առաջարկվող բոլոր սահմանափակումները վերաբերում էին նաեւ ցանկացած տեսակի նորարարական արտադրանքին»,- ասաց Տաթեւիկ Հովհաննիսյանը:

IQOS սարքը եւ դրա համար արտադրված գլանակները չեն դասակարգվում որպես դասական ծխախոտ: Ընկերության ներկայացուցիչը այդ հարցը հետեւյալ կերպ է բացատրում, որ տաքացվող ծխախոտի գլանակաները պարունակում են ծխախոտ եւ դասակարգվում են որպես ծխելու համար չնախատեսված արդյունաբերական մշակման այլ ծխախոտ։ «Այս գլանակները Հայաստանից բացի նույն կերպ դասակարգվել են 40-ից ավելի երկրներում, այդ թվում՝ Իտալիան, Հունաստանը, Ռուսաստանը,Ղազախստանը։ Ինչպես տեսնում եք, սա միջազգային պրակտիկա է ու բխում է արտադրանքի այլընտրանքային բնույթից»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ արտադրանքի տուփերի վրա գրված չի, որ ծխելը վտանգավոր է առողջության համար, այլ պարզապես նշված է, որ այն առաջացնում է կախվածություն, Տաթեւիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Բառիս ուղիղ իմաստով IQOS-ի օգտագործումը ծխել չէ։ IQOS-ը չի այրում թութունը, այլ տաքացնում է այն, այդ իսկ պատճառով օգտագործման արդյունքում առաջանում է ոչ թե ծուխ, այլ գոլորշի։ Չկա ծուխը, չկա եւ ավանդական ծխելը։ Մյուս կողմից, Heets գլանակների մեջ առկա է թութուն, որը պարունակում է նիկոտին։ Ու, չնայած նիկոտինը չէ ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման առաջնային պատճառը, ընկերությունն իր պարտքն է համարում սպառողներին զգուշացնել, որ նիկոտինը առաջանցում է կախվածություն»:

Նրա խոսքով, IQOS-ը նորարարական արտադրանք է, որն ունի ծխելու վնասը նվազեցնելու պոտենցիալ՝ այրումը տաքացումով փոխարինելով։ Միեւնույն ժամանակ, չկա նիկոտին պարունակող արտադրանք, որ բացարձակապես անվտանգ լինի սպառողի համար։ Այդ իսկ պատճառով արտադրանքի վրա առկա է մակնշում, որ վերջինս զերծ չէ ռիսկերից։

Մեր նախորդ հրապարակման մեջ փաստել էինք, որ «Ֆիլիպ Մորիս»-ի նոր արադրանքի տուփերի վրա նույնիսկ ակցիզ չկա, որը հանդիպում ենք անխտիր բոլոր ծխախոտների տուփերը զննելուց: «Բնականաբար, լինելով թութուն պարունակող արտադրանք, HEETS գլանակները ենթաակցիզային ապրանք են հադիսանում եւ դրանց համար Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերությունը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վճարում է ակցիզային հարկ։ Ինչ վերաբերվում է տուփերի վրա կցվող ակցիզային դրոշմանիշերին, ապա համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի, HEETS գլանակները ընդգրկված չեն ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։ Մեկ անգամ եւս ընդգծենք, որ դա չի նշանակում, որ նշված ապրանքի համար ակցիզային հարկ չի վճարվում»,- հակադարձում է ընկերության ներկայացուցիչը:

Անդրադառնալով միջազգային մամուլում առկա բազմաթիվ հրապարակումներին, որ նոր արտադրանքը նույնպես քաղցկեղածին է, Տաթեւիկ Հովհաննիսյանը առաջ է քաշում «Ֆիլիպ Մորիս» ընկերության անցկացրած հետազոտության եզրակացությունը: Քանի որ Հայաստանում համապատասխան փորձաքննության ենթարկված չէ այդ արտադրանքը նաեւ այն պատճառով, որ նման լաբորատորիաներ պարզապես չկան, կներկայացնենք իրենց հետազոտության արդյունքները:

IQOS-ի գոլորշին միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան, հատուկ հետազոտական նպատակներով ստեղծված ստանդարտ սիգարետը: Լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որ IQOS-ի գոլորշին զգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը։ Մինչ օրս  կատարված կլինիկական հետազոտությունները մատնանշում են,  որ ամբողջությամբ IQOS-ի անցած ծխողների մոտ զգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը: IQOS-ը երկրորդական ծխի աղբյուր չի հանդիսանում: Օդի որակի հետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա։ «Հետազոտությունը ցույց է տալիս IQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակ այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ դադարեցրել են ծխելը, մինչդեռ չափահաս ծխողների շրջանում նրանց՝ IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա»,- նշեց Տաթեւիկ Հովհաննիսյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 24-ի համարում:

Տպել
3673 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում