ԱՄՆ-ում դատախազները դադարեցրել են Էրդողանի 11 թիկնապահի դեմ քրեական հետապնդումը

Միացյալ Նահանգների դաշնային դատախազները դադարեցրել են քրեական հետապնդումը Թուրքիայի նախագահի 15 թիկնապահից 11-ի նկատմամբ, որոնց ավելի վաղ մեղադրանքներ էին առաջադրել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ ցուցարարներին ծեծի ենթարկելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ըստ պարբերականի, ամերիկացի դատախազները դեռ անցած նոյեմբերին են միջնորդություն ներկայացրել թիկնապահներից 4-ի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, եւս 7-ի մեղադրանքներն էլ հանվել են փետրվարին՝ այժմ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցի նախօրեին, հայտնում է Ազատությունը:

Թերթի հետ զրույցում քննությանը մոտ կանգնած աղբյուրները հավաստիացրել են, թե որոշումը կայացվել է ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ՝ բավարար ապացույցներ չգտնելու հիմքով:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը խստիվ դատապարտել ու լուրջ սկանդալ էր որակել իր թիկնազորին մեղադրանք առաջադրելու՝ ամերիկյան դատարանի որոշումը:

Դիվանագիտական սկանդալը ծագել էր անցած տարվա մայիսին, Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ, երբ նրա թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրանց:

Տպել
1407 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան