Գործող տեխնոլոգիաները թույլ են տալիս գազը «տարանցել» ոչ ֆիզիկապես. Աշոտ Մանուկյան

Լուսանկարում՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան Ազգային Ժողովում, 21.03.18.

Մարտի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցավ էներգետիկ ոլորտին վերաբերող «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանի քննարկումը: Հարցապնդման պատասխանը ներկայացնում էր ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Պատասխանը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանեց պատգամավորների հարցերին:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունն անընդհատ նշում է Հայաստանն ամենագազիֆիկացված երկրներից է, սակայն ըստ առողջապահության նախարարության՝ այլ առիթով արված զեկույցի գյուղական բնակչության 72.2 տոկոսը տները ջեռուցում է վառելափայտով: Նա նաեւ հարց ուղղեց նախարարին, կապված դեռեւս 2008 թ. հոկտեմբերին Սերժ Սարգսյանի խոստացած նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ:

Ա. Մանուկյանը նախ նշեց, որ գազիֆիկացումը եւ գազի օգտագործումը տնային տնտեսությունների կողմից տարբեր երեւույթներ են, եւ հավելեց որ «մեր երկրի գազիֆիկացումը հասնում է ընդհուպ 98 տոկոսի»:

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ Մանուկյանը նշեց, որ  գործող ատոմակայանը, որոշակի արդիկանացման աշխատանքներից հետո, ի զորու է շարունակել իր աշխատանքը:

 ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը խոսեց երկար տարիներ գոյություն ունեցող մշտական խնդրի մասին՝ գազը սահմանին 150 դոլարով գնելու եւ սպառողին 290 դոլարով վաճառելու մասին: Աշոտ Մանուկյանը նշեց, որ ինքը տիրապետում է այլ թվերի՝ «100 հազար դրամ, 139 հազար դրամ, 212 դոլար եւ 242 դոլար»: Այլ հարց է, որ նախարարի նշած 139 հազար դրամը կազմում է գրեթե 290 դոլար: Այդուհանդերձ նա պատրաստակամություն հայտնեց մանրակրկիտ քննարկելու հանձնաժողովի սահմանած սակագների բաղկացուցիչ մաս հանդիսացող եւ Մարուքյանի կարծիքով ուռճացված ծախսային հոդվածները:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն անդրադարձավ  արեւային էներգետիկային, նշելով, որ ոլորտը յուրաքանչյուր երկու տարին մեկ կրկնապատկում է հզորությունը, իսկ նույն տեմպերով շարունակվելու դեպքում 12 տարի հետո, հնարավոր է, ապահովի ողջ աշխարհին անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Նրան հետաքրքրեց, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում մեկ անհատին թույլատրվող արեւային էլեկտրաէներգիայի աղբյուրի սահմանափակումը:

Մանուկյանը նշեց, որ առաջիկա ամիսների ընթացքում պատասխան կտրվի հետեւյալ հարցերին. արեւային կայանները կառուցել խոշո՞ր, թե՞ մանր, կուտակիչներո՞վ, թե՞ առանց, կուտակիչները պետք է լինեն կենտրոնացվա՞ծ, թե՞ յուրաքանչյուր կայանի համար առանձին: «Այս հարցերի պատասխանը կտրվեն այս տարի եւ կբացենք», - ասաց նախարարը, նկատի ունենալով, որ արեւային կայանների լիցենզիաները կլինեն անսահմանափակ, սակայն հստակ կարգավորումներով:

«Առաջիկա 10 տարիների ընթացքում արեւային կայանների ստեղծումով մենք ներքին սպառման կառուցվածքում ամբոջղապես կհրաժարվենք գազային կայանների արտադրած էլեկրաէներգիայից», - հավելեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը, իր եզրափակիչ խոսքում նշեց, որ քանի դեռ հարցապնդման քննարկման արդյունքներով վարչապետի անվստահության, կամ կառավարության անդամի պաշտոնանկության հարց բարձրացնելու հնարավորություն տվող դրույթները չեն մտել ուժի մեջ, հարցապնդումների քննարկման հիմնական նպատակը լինելու է հարցեր եւ խնդիրներ բարձրաձայնելը: Այդ առումով քննարկումները կայացան:

«Մենք արձանագրեցինք, որ բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր էներգետիկ համակարգը ունեցել է մի քանի տարի առաջ այս պահին դեռեւս լուծված չեն, կամ ինչ-որ բան չի գնում այն սցենարով, որի մասին երկու-երեք տարի առաջ այս դահլիճում խոսում էին ՀԾԿՀ-ի եւ կառավարության ներկայացուցիչները», - ասեց պատգամավորը:

Պատգամավորը հիշեցրեց, որ այն 36 միլիարդ դրամի ճեղքվածքը, որի պատճառով բարձրացավ սակագինը, եւ որի մասին 2013 թ. խոսում էր կառավարությունը, այլեւս փակված է՝ բաժանորդների վճարումների հաշվին:

«Կառավարությունը չի պատասխանել այն հարցին, թե ինչպիսի՞ վիճակում են այսօր ատոմակայանը, Երեւանի ՋԷԿ-ը, ի՞նչ պարտքեր ունեն, այնպես որ մի օր կարող են գալ, ասել՝ 35 միլիարդ ճեղքվածք կա, ժողովուրդ ջան, «քցվեք» տեսնենք ինչ է լինում», - եզրափակեց Փաշինյանը:

Աշոտ Մանուկյանը եզրափակիչ խոսքում ժամանակի սղության պատճառով չհասցրեց պատասխանել մտքերի փոխանակության ընթացքում հնչեցված բոլոր հարցերին: Նա անդրադարձավ Արամ Սարգսյանի մտահոգիչ ահազանգին, ըստ որի 10 տարուց Մեծամորի ատոմակայանի ռեակտորի շահագործման ժամկետը լրանալու է, եւ այդ բացը հնարավոր չի լինի որեւէ կերպ լրացնել: Պատգամավորի խոսքով, եթե մենք այսօրվանից չմտածենք նոր ատոմակայան կառուցելու մասին՝ 10 տարի հետ մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու:

Նախարարի խոսքով երկրորդ էներգաբլոկի ռեակտորի իրանի ջերմամշակումը, ինչի ուղղությամբ քայլեր կատարվում են, կբերի իրանի նորացմանը: Դա հնարավորություն կտա շահագործել ռեակտորը դեռ երկար ժամանակ, իսկ թե կոնկրետ ինչքան՝ կարող են ասել ՌոսԱտոմի եւ ՄԱԳԱՏԵ-ի անկախ եւ փորձառու փորձագետները: 2020-2021 թթ. որոշում կկայացվի նոր էներգաբլոկի կառուցման մասին ժամկետների վերաբերյալ:

Անդրադառնալով Փաշինյանի այն մտահոգությանը, թե «արդյո՞ք կառավարությունը երկու տարի հետո, կամ վաղը, կամ  մյուս օրը չի գա ասի՝ ժողովուրդ «քցվենք»՝ պետք է սակագինը բարձրացնենք», նախարարը պատասխանեց՝ «միանշանակ ոչ»:

Քննարկումների ընթացքում նախարարը ապառիչ պատասխաններ տվեց տեխնիկական եւ արտադրողական առումով, սակայն քննարկվող հարցի կարեւորագույն դրվագները մնացին անպատասխան: Այդուհանդերձ, ինչպես իր եզրափակիչ խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հարցապնդման քննարկման հիմնական նպատակը հարցեր եւ խնդիրներ բարձրաձայնելն էր:

Վլադիմիր Մարտիրոսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

Տպել
3007 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին