Ի՞նչ սկզբունքով է Վիգեն Սարգսյանն ընտրում թե որ զինծառայողի բուժման համար դրամահավաք սկսել

Որոշ ժամանակ առաջ «Հայկական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել ՊՆ՝ ճշտելու ժամկետային զինծառայող, 2016 թվականին դժբախտ պատահարի հետեւանքով վիրավորում ստացած Դավիթ Բաղիկյանին տրվող կենսաթոշակի վերաբերյալ որոշ հարցեր: Մասնավորապես՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բաղիկյանի հորեղբայրն ասել էր, որ զինծառայողին տրվող կենսաթոշակը ցածր է, իսկ հինգ միլիոն դրամի փոխհատուցումը չեն ստացել: Մեր հարցմանը պատասխանել է ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը:

Հարցին, թե առաջին կարգի հաշմանդամության համար որքա՞ն թոշակ են ստանում զինծառայության ժամանակ վիրավորում ստացած անձինք եւ որքա՞ն է ստանում Դավիթ Բաղիկյանը, ՊՆ-ից պատասխանել են, որ զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած եւ դրա հետեւանքով առաջին խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց զինվորական կենսաթոշակի ամսական չափը 55.000-ից 121.000 դրամի սահմաններում է՝ կապված զինվորական կոչումից եւ հաշմանդամության ձեռք բերման պայմաններից.

«1-ին խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակառու Դավիթ Սամվելի Բաղիկյանը հանդիսացել  է պարտադիր ժամկետային շարքային կազմի զինծառայող, պատճառական կապ է տվել որպես զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքի պատճառով, որի հիման վրա նրա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը կազմում է 55.000 դրամ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարության 2000 թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման  համաձայն՝ որպես առաջին խմբի զինհաշմանդամ Դ. Բաղիկյանին 2017 հոկտեմբեր ամսին սահմանված կարգով փոխանցվել է 500.000 դրամի չափով միանվագ պետական պարտադիր ապահովագրման գումարը»,- ասված է պատասխանի մեջ:

Մեր մյուս հարցին՝ հինգ միլիոն դրամի միանվագ օգնություն ստանալու համար Բաղիկյանի հարազատերը ՊՆ դիմե՞լ են, ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, որովհետեւ Դավիթ Բաղիկյանի հորեղբայրը պնդում է, որ դիմել են այդ օգնության համար, եւ հունվար ամսի դրությամբ չեն ստացել: Եթե դիմել են, ապա ինչ պարզաբանմամբ չի տրամադրվել տվյալ գումարը, ՊՆ-ից պատասխանել են, որ հարցը կարգավորվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողներ կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով: Ըստ այդ օրենքի՝ հատուցման գումարները վճարվում են հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 28-ից հետո, իսկ Դավիթ Բաղիկյանը վնասվածք է ստացել մինչեւ 2017 թվականի հունվար ամիսը:

Քանի որ Վիգեն Սարգսյանի աղմկահարույց գրառման մեջ հիշատակվող զինծառայող Ալբերտ Դալլաքյանը եւս դժբախտ պատահարի պատճառով էր վիրավորում ստացել, մենք հետաքրքրվեցինք՝  ինչ սկզբունքով է պաշտպանության նախարարն ընտրում, թե ֆեյսբուքյան իր էջում որ զինծառայողի համար դրամահավաքի խնդրանք-հորդորի մասին գրառում կատարի: Ինչու՞ Դավիթ Բաղիկյանի համար նույնը չի արվել, եթե վերջինս եւս դժբախտ պատահարի հետեւանքով է վիրավորում ստացել: ՊՆ-ից մեր հարցին պատասխանեցին, որ ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ սոցցանցերի ցանկացած օգտատեր, ազատ է ֆեյսբուքյան իր էջում գրառումներ կատարելու առումով.

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Դավիթ Բաղիկյանը վերականգնողական բուժումը շարունակելու նպատակով 2017 թվականի դեկտեմբեր ամսից տեղափոխվել է ԵՊԲՀ N1 համալսարանական կլինիկայի վերականգնողական կենտրոն, որտեղ մինչ այժմ շարունակում է վերականգնողական բուժումը»:

ՊՆ-ից տեղեկացրին, որ մոտ մեկ ամիս առաջ Բաղիկյանին այցելել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպան, ով տեղում ծանոթացել է Բաղիկյանի վերականգնողական բուժման ընթացքին, որի վերաբերյալ իր գոհունակությունն է հայտնել զինծառայողի հայրը՝ Սամվել Բաղիկյանը:

Մեր զրույցում Դավիթ Բաղիկյանի հորեղբայրը հաստատեց, որ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական սպան այցելել է Բաղիկյանին: Նա նշեց, որ այս պահին եւս շարունակվում են վերականգնողական բուժման աշխատանքները:

Սամվել Բաղիկյանը ծառայության յոթերորդ ամսում վնասվածք է ստացել Արցախի Ներքին Հորաթաղի զորամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի հետեւանքով՝ մեքենայի վրա ջրով լի տարան տեղադրելու ժամանակ, գլուխը մնացել է տարայի եւ մեքենայի արանքում, ինչի հետեւանքով Բաղիկյանը ստացել է բաց ծանր թափանցող գանգուղեղային վնասվածք: 

ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

Տպել
3533 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ