Հայտարարում եմ՝ չի կարող լինել տեսագրություն, որտեղ ցուցարարը կրակի, եթե կա՝ թող ցույց տան

Ինչպես արդեն նշել ենք, «Ազատության» եթերի հյուրը քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն էր, զրույցի հիմնական թեման՝ մարտի 1-յան իրադարձություններն ու սպասվող հանրահավաքը:

2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԵԼՔ խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի այսօրվա քննարկումներին անդրադառնալով, Փաշինյանը նշեց, որ այն չի ընդունվի, սակայն շատ կարեւոր բան է տեղի ունեցել:

«Երբ անհրաժեշտություն առաջացավ ՀՀ գլխավոր դատախազությանն առաջարկել՝ հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, ու մերժվեց այդ առաջարկությունը, իսկ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մինչ այդ նշել  էր՝ կանչենք, որ ի՞նչ ասի, ես այսօր մարտահրավեր նետեցի Կոստանյանին ու գլխավոր դատախազին, ասելով, որ չի կարող լինել տեսանյութ, որտեղ ցուցարարը դուրս է գալիս ու կրակում, թող կամ ցույց տան, ներկայացնեն, կամ Քոչարյանին հարցաքննեն: Այնուհետ ինձ մոտեցավ Գեւորգ Կոստանյանն ու ասաց, որ նման հայտարարություն չի արել, ասաց՝ ես չեմ արել նման արտահայտություն, որ կա այդպիսի տեսագրություն, որտեղ ցուցարարները կրակում են մեքենայի հետեւից, այլ ասել եմ, որ կան բազմաթիվ տեսագրություններ»:

Այս խոսքերից հետո «Ազատությունը» եթերում կրկնեց տեսանյութը, որտեղ Գեւորգ Կոստանյանը նշում էր հենց այդ մասին, ինչից հետո Փաշինյանը նորից կրկնեց իր խոսքը, ասելով. «Ես հիմա էլ ասում եմ, մարտահրավեր եմ նետում գլխավոր դատախազին, քննչական կոմիտեին, նախկին գլխավոր դատախազին. չի կարող լինել նման տեսագրություն, որտեղ այն ցույցը, որտեղ ես հարթակում կանգնած էի, ցուցարարը դուրս գար եւ կրակեր, նման բան չի կարող լինել, թող կամ ցույց տան այդ տեսագրությունը, այլապես թող հարցաքննեն Քոչարյանին: Ես ասում եմ՝ չէր կարող նման բան լինել, տեսագրություն՝ առավել եւս, արդեն կարծում եմ՝ կարիք կա քննել նաեւ Գեւորգ Կոստանյանին, որովհետեւ ինքը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության չհրավիրելը հիմնավորում է գոյություն չունեցող փաստերով»:

Տպել
2581 դիտում

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Յուրաքանչյուր հաճախորդից 1000 դրամ՝ հյուրանոցի աշխատակցին. պոռնկությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական տարին

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի է նետվել կպչուն ժապավենով պարուրված թմրանյութի փաթեթ

Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպքի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Վաղվանից կտաքանա 7-9 աստիճանով. փետրվարի 20-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի հետ

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին

105 սուբվենցիոն հայտ է ստացվել Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը