Համակենտրոնացում կենտրոնում եւ, բնականաբար, ոչ առանց գազախցիկի

20/03/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 18-ի համարում

Ինչպիսի՞ն է լինելու Երեւանի կենտրոնը մի քանի տարի անց: Եթե ասենք, որ այս հարցը օր ու գիշեր հանգիստ չի տալիս երեւանցիներին, թերեւս, չափազանցրած կլինենք: Բայց այն, որ գոնե Երեւանի փողոցներով քայլելիս մերթ ընդ մերթ ծագում է այս հարցը, հաստատ է: Եթե հարցին մոտենանք կենտրոնի ապագա արտաքին տեսքի տեսանկյունից, ապա կարծիքները հաստատ տարբեր կլինեն: Ոմանց կարծիքով, կլինի գեղեցիկ, գրավիչ ու յուրահատուկ, մյուսների կարծիքով՝ տգեղ ու անհրապույր: Սակայն տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի կենտրոնը, պատկերավոր ասած, տեխնիկական տեսանկյունից՝ ինչպիսին է լինելու կենտրոնի ծանրաբեռնվածությունը, արդյո՞ք կենտրոնը կարողանալու է մարսել այն հետեւանքները, որ կլինեն այսօր իրականացվող փոփոխությունների արդյունքում: Սա արդեն ճաշակի հարց չէ եւ սուբյեկտիվիզմի մասին խոսելն ավելորդ է: 

Ակնհայտ է, որ Երեւանի կենտրոնի հարկայնությունը բարձրանում է: Մասնավորապես, Հյուսիսային պողոտայում շենքերը միջինը լինելու են 9 հարկանի: Ըստ նախնական հաշվարկների, Հյուսիսային պողոտայի մասում բնակիչների թիվը լինելու է գրեթե նույնը, ինչ նախկինում էր՝ 500 ընտանիք՝ մոտ 2-2,5 հազար մարդ: Այսինքն, առաջին հայացքից միավոր տարածքի վրա բնակչության թիվը չի մեծանում եւ ծանրաբեռնվածության ավելացում այս առումով պետք է որ չլինի: Բայց պետք է հաշվի առնել, որ Հյուսիսային պողոտայի գրեթե բոլոր շենքերի առաջին երկու հարկերը լինելու են գրասենյակներ ու խանութներ, ամբողջական շենքեր հյուրանոցներ են լինելու, եւ դրանք բոլորը ունենալու են հաճախորդների մեծ հոսք: Այսպիսով, մայրաքաղաքի՝ նախկինում բնակելի առանձնատներով պատված եւ գործարար ակտիվություն չցուցաբերող այդ հատվածը դառնալու է ամենամարդաշատ վայրերից մեկը:

Հասկանալի է, որ պողոտայում բնակվողները աղքատ մարդիկ չեն լինելու, եւ դժվար թե չափազանցված հնչի, որ յուրաքանչյուր ընտանիք կունենա երկու ավտոմեքենա: Իհարկե, ստորգետնյա ավտոկանգառները, հնարավոր է, որ լուծեն դրանց կայանատեղման հարցերը: Բայց այդ մեքենաները օրը մի քանի անգամ պետք է մտնեն Հյուսիսային պողոտայի տարածք եւ դուրս գան այնտեղից: Այդ հոսքին պետք է ավելացնել խանութների ու գրասենյակների աշխատողների ու հաճախորդների մեքենաների անընդհատ տեղաշարժը: Եւ այս աննկարագրելի հոսքը պետք է ավելանա այն երթեւեկությանը, որը կա այսօր Երեւանի կենտրոնում: Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կարծիքով, ծանրաբեռնվածությունը, անշուշտ, կմեծանա, բայց դրա ծանր հետեւանքները ինչ-որ չափով կմեղմվեն մի քանի լրացուցիչ ճանապարհների բացման արդյունքում:

Պողոտայի կնքահայրը համարվող Նարեկ Սարգսյանի այս պնդումը, չգիտես ինչու, այնքան էլ համոզիչ չի թվում: Այսօր, երբ Հյուսիսային պողոտայում չկա բնակչություն, չկան գրասենյակներ ու հյուրանոցներ, դրան հարակից փողոցներն արդեն իսկ գրեթե անանցանելի են դարձել: Եւ պարզապես ակնհայտ է, որ մի քանի փոքր ու միջին փողոցների բացումը որեւէ կերպ չի կարող ազդեցություն թողնել: Չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհների վրա մեկը մյուսի ետեւից կառուցվում են այլ բազմահարկեր, որոնք եւս լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնելու: Ի դեպ, այդպիսի բազմահարկերի մասին: Նախկին գլխավոր ճարտարապետը ափսոսանքով է խոսում այդպիսի՝ առնվազն մի շենքի կառուցման թույլտվություն տալու մասին: Խոսքը Ամիրյան-Սարյան փողոցների հատման կետում կառուցվող 17 հարկանի ահռելի շենքի մասին է:

Պրն Սարգսյանը այսօր արդեն համոզվել է, որ նման մասշտաբի շենք այդտեղ չպետք է կառուցվեր, եւ համոզված է, որ այն ծանր հետեւանքներ է թողնելու մայրաքաղաքի այդ հատվածի վրա: Մի խոսքով, բոլորովին իրական է վտանգը, որ մայրաքաղաքի կենտրոնը տարիներ անց կդառնա ամենաանհրապույր, մեծ բազար հիշեցնող մի վայր, ուր մարդիկ ստիպված են լինելու գնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Միակ հույսը մնում է այն, որ շուկան ինքն իրեն կարգավորի այս հարցը: Մասնավորապես կարելի է սպասել, որ, ասենք, Հյուսիսային պողոտայի շենքերը  հետագայում ամբողջությամբ դառնան տարբեր ֆիրմաների գրասենյակներ: Այսպիսի կանխատեսումներ անում է նաեւ Նարեկ Սարգսյանը: Սակայն սա արդեն ոչ թե տարիների, այլ տասնամյակների հարց է:

Իսկ մինչ այդ մենք ստիպված ենք լինելու ընբոշխնել Երեւանի մի այնպիսի կենտրոն, որտեղ միախառնված են գործարար, առեւտրային եւ բնակելի գործառույթները: Ժամանակակից մայրաքաղաքներում այդ գործառույթները հստակ տարանջատվել են. քաղաքի բնակելի հատվածը պետք է լինի այլ տեղում, գրասենյակներն ու խանութները՝ այլ: Իսկ թե ինչու են այդպես արել, մի քանի տարի անց պարզ կդառնա յուրաքանչյուրին, ում բախտ կվիճակվի այցելել Երեւանի կենտրոն: Եթե, իհարկե, շնչահեղձ չլինի խցանման մեջ կանգնած մեքենայում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1062 դիտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան