Այսպիսի ճշմարտություն. ձյաձյա Ստյոպան բարցովկա չունի

20/03/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 18-ի համարում

Խորհրդարանական վերջին երկու նիստերի ընթացքում միայն «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» ընդդիմադիր խմբակցությունները միասին վերցրած մոտ երկու տասնյակի հասնող հայտարարություններ էին հնչեցրել երկրում առկա քրեածին մթնոլորտի, «Տեցի կռուգի» հանրահայտ ռազբորկայի ու բարձրաստիճան օլիգարխների թիկնապահների սանձարձակ պահվածքի  վերաբերյալ: Որպես կանոն, խորհրդարանական սույն աղաղակող հայտարարություններն ավարտվում էին՝ «ո՞ւր են երկրի ոստիկանապետն ու  դատախազը, որոնք պատասխան պետք է տան երկրում առկա այս բեսպրեդելի համար» հարցով:

Իսկ վերջին քառօրյայի հայտարարությունների օրը ընդդիմությանը ձայնակցեց նաեւ իշխանական կոալիցիայի անդամ ՕԵԿ-ը, որի երկու անդամներն այնպիսի խստությամբ դատապարտեցին երկրի քրեածին մթնոլորտն ու իշխանության հետ սերտաճած կրիմինալին, որ համարձակ այդ պատգամավորները մինչ օրս ԱԺ միջանցքներում ման են գալիս որպես մեր ժամանակի հերոսներ: Եւ, թվում էր, թե՛ ընդդիմությունը, որը, վստահ ենք, առաջիկա քառօրյայում կրկին կխոսի «Տեցի կռուգից», թե՛ «Օրինաց երկիրը» պետք է ներկա լինեին երեկ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումներին, որի թեման էր պայքարը կազմակերպված հանցագործության դեմ ու երկրում առկա քրեածին մթնոլորտը: Ի դեպ, վերջիններս ոչ միայն պետք է մասնակցեին, այլ պետք է, մեղմ ասած, բզկտեին իրավապահ մարմինների ղեկավարներին, որոնք երեկ շատ հանգիստ կանգնած էին ամբիոնում եւ պատրաստ էին պատասխանել ցանկացած պատգամավորի ցանկացած հարցին:

Մինչդեռ, ընդդիմությունն ընդհանրապես չէր բարեհաճել ներկայանալ լսումներին, իսկ ՕԵԿ-ը, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ վստահ էր, թե երկրում բեսպրեդելն ու կրիմինալը հասել են վտանգավոր չափերի, պարզվեց, որ ՀՀ Ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ընդամենը մեկ հարց ուներ՝  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն այդ ի՞նչ լավ տեխնիկա է նվիրել Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքին: Ինչ վերաբերում է բացակա ընդդիմությանը, ապա այդ ճամբարից երեկվա լսումներին ներկա էր ընդամենը երկու պատգամավոր, որոնցից մեկն «Ազգային միաբանության» անդամ Գագիկ Կոստանդյանն էր: Իսկ ի՞նչ էր ասում Կոստանդյանը. նա հայտարարեց, թե թույլ չի տա որեւէ մեկին ոստիկանությանը դարձնել քավության նոխազ: Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաեւ ոստիկանի դաժան կյանքի կարճ տեւողության, նրա անքուն գիշերների, թերսնվածության ու ցածր աշխատավարձի մասին:

Բայց ամենակարեւորը դեռ առջեւում էր. պարզվեց՝ խորհրդային տարիներին ոստիկանին անվճար բարցովկա էին տալիս, որ նա կարողանար վազել, հետապնդել ու բռնել հանցագործին՝ դրանով նպաստելով հանցագործությունների բացահայտմանը: Մինչդեռ այսօր մեր ոստիկանին անգամ այդ ձրի բարցովկան են շատ համարում այս իշխանությունները:  Ուստի, այս չարքաշ պայմաններում Գագիկ Կոստանդյանն արդար չի համարում հայ ոստիկանից հանցագործությունների բացահայտում պահանջելը: Իսկ երբ ընդդիմության ներկայացուցիչը մի քիչ էլ ջղայնացավ ու որոշեց համեմատություն անցկացնել ոստիկանության պետավտոտեսչության եւ կաշառակեր կոալիցիայի միջեւ, նա հանկարծ եզրակացրեց, որ բոլոր ոստիկանները սրբեր են:

Ոստիկանի բարձր ու վեհ կերպարի մասին խոսեց նաեւ «Օգոստոս-23» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պուշկին Սերոբյանը: Անկեղծ լինելու համար նշենք, որ, ի տարբերություն նախորդ բանախոսի, Սերոբյանը մի քանի քննադատական խոսք ուղղեց հայրենի ոստիկանության հասցեին, որ վերջինս անհրաժեշտ մակարդակի վրա չի պահում սեփական PR-ի հարցն, ու մեր ոստիկանները չեն կարողանում իրենց արած լավ գործերը ճիշտ ներկայացնել եւ ժողովրդի մեջ վերակենդանացնել Ձյաձյա Ստյոպայի լուսավոր կերպարը:

Տեսնելով, որ խորհրդարանական լսումների արդյունքում հնարավոր է՝ մեր իրավապահ համակարգի ղեկավարների ուսերին հրեշտակի լուսապսակներ աճեն, իրավիճակը փորձեց փրկել երկրորդ ընդդիմադիր պատգամավորը՝ Հմայակ Հովհաննիսյանը: Երբ իր մեկ ժամանոց ելույթում ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ամենայն մանրամասնությամբ պատմեց երիտասարդ սերնդի դաստիարակության, հանցագործությունների կանխարգելման, հունվար-փետրվար ամիսներին առգրավված փամփուշտների եւ մարմնավաճառների դեմ պայքարի մասին, Հմայակ Հովհաննիսյանը չդիմացավ.

«Այս դահլիճում թեւածում է հեղձուցիչ մթնոլորտ: Դո՛ւք, պարո՛ն ոստիկանապետ, թվերով խեղդեցիք ներկաներին, ու հիմա լեզուս պապանձվում է: Մինչդեռ այսօր մեզ ոչ թե մարմնավաճառներն են անհանգստացնում, այլ այն թիկնապահները, որոնք «Տեցի կռուգում» ռազբորկա են կազմակերպում: Մեզ անհանգստացնում է այն «Համմերը», որի տերը վրաերթ կատարեց ու անպատիժ մնաց: Մենք ձեզանից ահա այս հարցերի պատասխանն էինք սպասում»,- բողոքեց պատգամավորը: Ոստիկանապետն անմիջապես վստահեցրեց, որ «Տեցի կռուգի» գործն ամենայն մանրամասնությամբ քննվում է, եւ այդ գործում ոչ մի թիկնապահ չկա: Ինչ վերաբերում է «Համմերին», ապա, ըստ ոստիկանապետի, այն հաստատ չի պատկանում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի: Այլ հարցեր ո՛չ ոստիկանապետին, ո՛չ էլ գլխավոր դատախազի եւ ԱԱԾ պետի տեղակալներին, որոնք եւս մասնակցում էին երեկվա լսումներին, չտրվեցին:

Այսքանով ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած շատ կարեւոր խորհրդարանական լսումներն ավարտվեցին: Ոչ մի րոպե չենք կասկածում, որ եկող քառօրյայի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները դարձյալ կփարվեն խորհրդարանի ամբիոնին ու դարձյալ բարձրագոչ հայտարարություններ կանեն երկրի կրիմինոգեն մթնոլորտի վերաբերյալ՝ պահանջելով խորհրդարան հրավիրել ՀՀ ոստիկանապետին ու գլխավոր դատախազին: Իսկ ընդդիմության լիդերները խորհրդարանական շաբաթի իրենց հասանելիք երեք րոպեների ընթացքում դեմքի շատ ջղայն արտահայտությամբ գլխավոր դատախազին կոչ կանեն բաց թողնել Արագածի փեշերն ու զբաղվել հանցագործությունների բացահայտմամբ: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1532 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին