Ալիեւը մառազմատիկ պահանջներ կներկայացնի նաեւ մյուս հարեւան պետություններին. Ռուբեն Սադոյան

Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ։

Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Անդրադառնալով շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ այդ հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի շարք խնդիրներ լուծում ստանան, ստեղծվեն նոր աշխատատեղեր և այլն։

Հարցեր հնչեցին Հայաստանի սահմանակից մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության, մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների հետ կապված։

Դեսպան Սադոյանն իր խոսքում ընդգծեց Թբիլիսիի հետ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության կապի ամրապնդման և վրացերեն լեզվի ուսուցման կարևորությունը։

Ներկաներից մեկին հետաքրքրում էր Իլհամ Ալիևի արած վերջին հայտարարությունը, որ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական պատմական հողեր են։ Հարցին ի պատասխան՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ Ալիևի հայտարարություններն արդեն մառազմատիկ բնույթ են կրում, և եթե այսպես շարունակվի, ապա Ալիևն իր հաջորդ տարածքային պահանջները կներկայացնի Ադրբեջանի հարևան մնացած պետությունների նկատմամբ։

Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ և Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: 

Տպել
1193 դիտում

Այս պարագայում պետք է շատ արագ ազատ արձակենք այն մորը, ով կալանավորված է 3-4 անգամ գողություն անելու համար. Թանդիլյան

Ոստիկանները գրպանահատության 2 դեպք են բացահայտել. գրպանահատները բերման են ենթարկվել

Բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամի վնասի դեպք. հարուցվել է քրեական գործ

Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ

Վարդան Պետրոսյանը նոր ներկայացում է պատրաստում. պրեմիերան կլինի Լոս Անջելեսում

Ucom-ում բոլոր սմարթֆոնները տրամադրվում են շա՛տ-շա՜տ ինտերնետով

Դեկտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին կաշխատեն Երևան-Գյումրի-Երևան լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ

Նորածիններին կորցրած 500 մայրերի բողոք-դիմումները հանձնվեցին Առողջապահության նախարարություն եւ Գլխավոր դատախազություն

Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրատիսլավայում (տեսանյութ)

Երևանում Նիդերլանդների դեսպանություն կբացվի. Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը

Դպրոց կառուցելը առաջնահերթ է, բայց չի նշանակում, որ ձեր առաջարկածը պետք է լինի առաջնահերթ. Ջանջուղազյանը՝ Սամսոնյանին

ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարարին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ

ԱԺ պատգամավորները 2020 բյուջեի նախագծում 368 մլրդ դրամի առաջարկներ են ներկայացրել․ 264,4 մլրդ՝ միայն ԲՀԿ-ն

Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Մարտի 1-ի գործով Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի դատավճիռների դեմ

«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Մարկոս Պիզելիի ծառայություններով

Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով վկան մեկնել է ՀՀ-ից

Չենք բացառում, որ էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին. Աղաջանյան