ՍԴ մյուս անդամները ևս արժանի էին այստեղ կանգնած լինելու. ՍԴ նախագահի թեկնածու Հ. Թովմասյան

ԱԺ հերթական նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննարկման ներկայացրեց Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը:

«Մարտի 12-ին հանդես եմ եկել հայտարարությամբ` ՍԴ-ի կազմից նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ասաց նա:

Թովմասյանն էլ շնորհակալություն հայտնեց Բաբլոյանին ՍԴ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար և նշեց, որ ՍԴ-ի անդամ ընտրվելու ժամանակ արդեն հայտնել է, որ դա պատիվ և պատասխանատվություն է, իսկ ՍԴ նախագահի պարագայում թե՛ պատիվն է ավելի բարձր, թե՛ պատասխանատվությունը:

«ՍԴ մյուս անդամները ևս արժանի էին այսօր այստեղ կանգնած լինելու և ներկայանալու որպես ՍԴ նախագահ, բայց այսօր այդ պատիվն ինձ է տրված: Սահմանադրական հանձնաժողովից յուրաքանչյուրը, որ մշակեցին 2015 թվականի փոփոխությունները` թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Գեորգի Կուտոյանը, թե՛ Վարդան Պողոսյանը, թե՛ Դավիթ Հարությունյանը, թե՛ Գևորգ Կոստանյանը, թե՛ Գևորգ Դանիելյանը, թե՛ Գրիգոր Մնացականյանը, թե՛ Գագիկ Ղազինյանը, ինչ էլ որ այսօր աշխատեն, միևնույն է՝ լինելու են փոփոխված Սահմանադրության պաշտպանները ու դրա լիարժեք կյանքի կոչման առաջամարտիկները»,- ասաց նա:

Թովմասյանի խոսքով` ՍԴ նախագահի կամ դատավորի աշխատանքն այս հարցում ամենաուղղակի հնարավորությունն է տալիս:

«Փաստորեն, ստացվեց այնպես, որ այդ բախտն ինձ է վիճակվել, որտեղ ամենաուղղակի հնարավորությունն է տրված՝ իրականացնելու այդ առաքելությունը, համոզված եմ, որ մասնագիտական հանձնաժողովի անդամներից ով էլ լիներ իմ տեղը, այստեղ կանգնած, նույն զգացմունքներն էր ունենալու և նույնքան արդյունավետ աշխատելու մղումն էր ունենալու: ՍԴ նախագահի պաշտոնը չի ենթադրում քաղաքական անելիքներ, ծրագրեր: ՍԴ նախագահի լիազորությունն արդարադատությունն իրականացնելուց զատ, ունի մեկ գլխավոր առաքելություն` դա ՍԴ-ի բնականոն գործունեության ապահովումն է»,- ասաց նա:

Տպել
2444 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ