Հուսիկ Արան զարմացած է, որ իր գործը նախարարությունը ներկայացրել է միջազգային տոնավաճառում

Մարտի 15-ից 18-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ այս տարի առաջին անգամ մասնակցեց նաեւ Հայաստանը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը «ՀԺ»-ին փոխանցեց, որ Տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն առավել ընդլայնելու նպատակով ներկայացրել են հայ դասական եւ ժամանակակից գրողների այն ստեղծագործությունները, որոնք ենթակա են թարգմանության: Ավելի քան 150 գործ է ներկայացված եղել միջազգային տոնավաճառում:

«Հրատարակիչներին առաջարկեցինք՝ տալ իրենց հրատարակած գործերը, որոնք թարգմանության համար առավել նպատակահարմար կլինեին: Հիմնական նպատակն է, որ գործերը թարգմանվեն տարբեր լեզուներով եւ հատկապես գերմաներենով»,- ասաց Ներսես Տեր-Վարդանյանը: Ներկայացվել են հայ դասականներից՝ Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Թումանյանի, Համո Սահյանի, Ավետիք Իսահակյանի եւ այլոց գործերը: Իսկ ժամանակակիցներից ներկայացվել են Արամ Պաչյանի, Հուսիկ Արայի, Գուրգեն Խանջյանի եւ եւս մի քանի գրողների գործեր:

Ժամանակակից գրողներից խոսեցինք Հուսիկ Արայի հետ, որը տեղյակ չէր, որ իր գործերից էլ են ներկայացված միջազգային գրքի ամենամյա տոնավաճառում, սակայն վերջինս դա դրական առաջխաղացում համարեց: Ըստ Հուսիկ Արայի՝ ՀՀ-ում հանձնաժողովներն այնքան էլ անաչառ չեն եւ միշտ առաջնորդվում են ծանոթ-բարեկամական համակրանքով կամ շփումներով, որի արդյունքում տուժում է արվեստը, գրականությունը:

«Սա նշանակում է, որ առողջանալու միտումներ կան»,-ասաց Հուսիկ Արան, որի մտահոգություններից մեկն է, որ ամբողջ աշխարհում գնահատվում է հեղինակի գործը, իսկ Հայաստանում դա այնքան էլ այդպես չէ: Հուսիկ Արան անկեղծացավ, որ նմանատիպ ծրագրի հրավեր երբևէ չի ստացել, չի էլ մասնակցել, նշեց, որ թարգամությունների կամ դրսում հանրահռչակման նմանատիպ քայլեր իր կողմից էլ չեն արվում. պասիվ է:

Մեր հարցին, թե որ լեզուներով կցանկանար, որ իր գործերը թարգմանվեին եւ արդյո՞ք ունի հատուկ ընտրած մի քանի բան, որոնք կուզենար Գերմանիայում ներկայացված լինեին, Հուսիկ Արան ասաց. «Բնականաբար, ունեմ մի քանի գործ, որ հավանում եմ, լեզվի նախընտրություն չունեմ, բայց կուզենայի ասել, որ հայ գրողն ավելի շատ խնդիր ունի ներկայանալու հայ ընթերցողին»:

Գրողը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում գրքերի տպաքանակը  չափազանց փոքր է, քիչ է նաև գրական մամուլը, որի պատճառով հաճախ շատ տաղանդավոր ժամանակակից գրողներ փակ շրջանակում են մնում եւ ճանաչում չեն գտնում: Հուսիկ Արան նշում է, որ ինքը նախ եւ առաջ գրում է հայ ընթերցողի համար, նրա հետ է ուզում առաջինը կիսել իր գործը:

Վստահեցնում է, որ բոլոր դարերում է այդպես եղել՝ նախ ցանկացել են իրենց ընթերցողի, իրենց ժամանակակցի հետ կիսվել, ապա նոր՝ դրսի: «Եթե ժամանակն անցնում է, ապա գործը դառնում է ոչ արդիական: Ես գերմանացու համար չեմ գրում, ես հայ ընթերցողի համար եմ գրում», -ասաց Հուսիկ Արան: Նրա ցանկությունն է, որ իր գրածը հետաքրքրի նախ իր ընթերցողին, ապա գերմանացուն կամ մեկ այլ ազգի ներկայացուցչի: 

Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարում: 

Տպել
5554 դիտում

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով