Հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ԿԳՆ-ն հակադարձում ու մեղադրում է «Չումբո» խմբին

ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունն ապատեղեկատվություն է:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի կողմից շատ հստակ պահանջ է դրվել՝ նախարարություն ներկայացնել գրավոր ծրագիր: Մինչ օրս ՀՀ ԿԳՆ-ն որեւէ ծրագիր չի ստացել, հետեւաբար պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող, ուստի ուսումնական հաստատություններին չի խրախուսվում համագործակցել մի կազմակերպության հետ, որը չունի ԿԳ նախարարության կողմից համաձայնեցված եւ հաստատված ծրագիր:

««Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է էթիկայի նորմերը՝ հրապարակելով աշխատանքային հանդիպման մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն եւ մոնտաժված տեսագրություն, որը չի բխում ընդհանուր հանդիպման տրամաբանությունից եւ հանրային շրջանակներում թյուրընկալումների տեղիք է տվել:

Հանրության շրջանում ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար՝ ԿԳՆ-ն պահանջում է տվյալ նախաձեռնող խմբից՝ համացանցից հեռացնել իրականությունն աղավաղող տեսանյութը եւ հաղորդագրությունը»,- ասված է ԿԳՆ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրության շրջանում անհանգստության առիթ դարձավ Չումբո նախաձեռնող խումբ կոչված կազմակերպության հայտարարությունն առ այն, որ միջոցառումների նոր շարք է սկսելու, որոնց աջակցելու է ԿԳՆ-ը՝ նախարարի գլխավորությամբ:

Մամուլում նշվում է, որ անցյալ տարի, օրինակ, այս նախաձեռնող խումբը ռեստորանային փարթի էր կազմակերպել ավելի քան 40 հազար տարբեր տարիքային աշակերտների համար:

«Չումբո նախաձեռնող խմբի»- ի նախագահ՝ Սմբատ Հակոբյանը, հանդիպել է ՀՀ ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանին եւ փոխնախարար՝ Մանուկ Մկրտչյանին: Երկու ժամ տեւած ջերմ զրույցի ավարտին, ըստ խմբի հայտարարության, որոշվել էր ՀՀ բոլոր հիմնական եւ ավագ դպրոցների,  բուհերի եւ այլ կրթական հաստատություների միջոցառումների կազմակերպումը, կրթամշակութային միջոցառումների զարգացումը , վերջին զանգի տոնախմբությունների մեր տարբերակով փոփոխված եւ ավելի միասնական ու հետաքրքիր կազմակերպումները վստահել «Չումբո նախաձեռնող խմբին» Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ:

Չումբո նախաձեռնող խմբի կազմակերպած փարթիներից մեկը

Չումբո նախաձեռնող խմբի կազմակերպած փարթիներից մեկը

«ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շատ բարձր գնահատեց Սմբատ Հակոբյանի իրականացրած բոլոր նախաձեռնություններն ու ապագա կազմակերպվելիք խոշոր ծրագրերը , նաեւ նախարար Մկրտչյանը իր եւ նախարարության անունից հայտնեց պատրաստակամություն «Չումբո նախաձեռնող խմբի» կողմից կազմակերպված հայանպաստ ծրագրերին հովանավորելու եւ աջակցելու նախաձեռնությունների իրականացմանը»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

Մամուլում քիչ չեն հրապարակումներն առ այն, որ իրականում հայրենասիրական փարթիների անվան տակ պարզ բիզնես պրոեկտ է կյանքի կոչվում: Սխեման հետեւյալն է՝ մի վայրում հավաքել հազարավոր պատանիների եւ ատեղծել տպավորություն, որ կազմակերպվել է ժամանցային միջոցառում, իսկ իրականում ներկաների վրա արագ սնունդ եւ գազավորված հեղուկ վաճառել, որը մեկ օրվա կտրվածքով կարող է մի քանի միլիոնի հասնող եկամուտ ապահովել կազմակերպիչներին: Ի դեպ, այն, որ կազմակերպիչները սնունդ եւ հեղուկ են վաճառում ներկաներին, հայտնի է դառնում Ազատություն ռ/կ նախորդ տարի նկարահանված ռեպորտաժից:

Հետաքրքիր է, որ այս նույն խումբը` նույն անվամբ, տարիներ շարունակ փարթիների կազմակերպմամբ է զբաղվել Երեւանի գիշերային ակումբներում:

Տպել
2389 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է