Արդեն կոշտ պատասխան կտամ. տարածքներ հանձնելու հարցը հունից հանեց ԱԳՆ փոխնախարարին

ԱԺ-ում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ թե արդյո՞ք բանակցային սեղանին դրված է Ադրբեջանին հինգ տարածքների հանձնելու հարցն, ասաց.

«Մենք պետք է միշտ գիտակցենք, որ բանակցություններն ունեն երկու հարթություն, մեկը՝ ստեղծել հնարավորություն բանակցություններում առաջընթաց ապահովելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Բնական է, որ ԵԱՀԿ նախագահները ուղղակի հայտարարել են, որպեսզի բանակցությունների գործընթացում խոսվի առաջընթացի մասին, անհրաժեշտ է վստահություն: Վստահությունը կայանում է նրանում, որ կողմերը չկրակեն: Այդ իսկ պատճառով խոսվել է հետաքննության ձեւավորման մեխանիզմի մասին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտական խմբի առերեսման մասին»,- ասաց նա, իսկ լրագրողների հարցապնդմանը, թե տարածքներ հանձնելու մասին է խոսվում, Քոչարյանն ասաց.

«Այսօր խոսել առաջընթացի մասին, անհնարին է: Այն ինչ վերաբերվում է ձեր ասածներին, ապա դա Ադրբեջանի ցանկությունն է, որ ինքը պարբերաբար փորձում է սփռել, մենք դրան լուրջ չենք վերաբերվում, նման բան գոյություն չունի»:

Լրագրողի դիտարկմանը, որ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն է տարածքներ հանձնելու մասին հայտարարություն անել՝ վկայակոչելով Սերժ Սարգսյանին, Քոչարյանն ասաց.

«Դուք ուզում ենք, որ կոպիտ պատասխանեմ, քանի որ ադրբեջանական ցանկություններն եք տիրաժավորում: Չկա նման բան, չկա»:

ՀԺ-ի հարցին, թե ապրիլից հետո, բանակցային սեղանի շուրջ ո՞վ է նստելու մեր կողմից, նա ասաց.

«Ինչո՞ւ եք անհամբեր, շատ շուտ կիմանանք: Ինչո՞ւ եք շտապում: Կունենանք ոչ պակաս ներկայացնող»:

Մամուլը գրել էր, որ ԱԳՆ գլխավոր քարտուղարի լիազորությունները մեծանալուն են եւ նա հակակշիռ է լինելու նախարարին, նա է վերջինիս փոխարեն որոշումներ կայացնող լինելու: Քոչարյանը չհերքեց, որ քարտուղարի գործառույթները ընդլայնվում են, բայց վստահեցրեց, որ բանը նախարարին հակակշիռ լինելուն չի հասնելու:

«Քարտուղարի պաշտոնը՝ որպես դիվանագիտական պաշտոն, ընդլայնվում է, բայց ձեր ասածը կապ չունի փոփոխության հետ»,- ասաց նա:

Փոխնախարարն անդրադարձավ նաեւ երեկվա ՌԴ նախագահի քվեարկության ժամանակ Հայաստանում ցուցաբերված քաղաքացիների ակտիվությանը:

«Դա խոսում է նրա մասին, որ քաղաքացիները մասնակցում են ընտրություններին»,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ հիմնականում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված եւ ՌԴ քաղաքացիություն ստացածներն էին ակտիվ քվեարկում, Քոչարյանն ասաց.

«Նման հարցերում պետք է նրբանկատ լինենք: Մեր մոտ էլ, որ ընտրություն է լինում, ՀՀ քաղաքացիություն ունեցող այլազգիներն էլ են ակտիվ մասնակցում»:

Տպել
1864 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի