Պուտին են ընտրում. հերթեր եվրոպական տարբեր քաղաքներում՝ ՌԴ դեսպանատների մոտ (լուսանկարներ)

Լուսանկարում՝ Գյումրու ընտրատեղամասի մոտ կուտակումներն են

Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում նախագահի ընտրություններ էին: Արդյունքների ամփոփմամբ, երկրի նախագահի պաշտոնում ձայների գերակշռությամբ վերընտրվեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ քաղաքացիները քվեարկել են աշխարհի145 երկրների 401 ընտրական տեղամասերում:

Ընտրատեղամասերը հիմնականում տեղակայված են եղել ՌԴ դեսպանատներում ու ներկայացուցչական այլ կառույցներում:

Դատելով սոցցանցերում տեղադրված լուսանկարներից ու հրապարակումներից, մի շարք երկրների դեսպանատների տարածքներում ընտրողների մեծ կուտակումներ են գրանցվել:

Ռուսաստանի բնակիչ Եվգենի Ցվիլիլյովը լուսանկարներ է հրապարակել Բեռլինի, Պրահայի, Միլանի եւ Փարիզի ընտրատեղամասերի առաջ գոյացած հերթերից:

Հերթեր են գոյացել նաեւ Հայաստանում, որտեղ ընտրություններն անցկացվել են Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի ու ՌԴ հյուպատոսարանի, Երեւանում ՌԴ դեսպանատան շենքերում տեղակայված ընտրատեղամասերում:

Աշխարհի տասնյակ երկրներում ապրող ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց՝ քվեարկություններին մասնակցելու համար գոյացած հերթերի մասին լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվել նաեւ ռուսական ԶԼՄ-ներում, նշվել է ընտրողների առանձնակի ակտիվության մասին:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, ավելի քան 97 հազար ընտրական տեղամասեր էին բացվել Ռուսաստանի տարածքում ու նրա սահմաններից դուրս: Ավելի վաղ արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու համար Գյումրիում 5 ընտրատեղամաս է ձեւավորվել, 3-ը տեղակայված են եղել ՌԴ 102-րդ ռազմաբազայում, մեկը՝  ՌԴ հյուպատոսարանում, մեկը՝ Երեւանում ՌԴ դեսպանատան շենքում: Այնտեղ ընտրության են մասնակցել ՀՀ մարզերից ու նաեւ Վրաստանից ժամանած ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք:

Տպել
4152 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան