«Արհեստ և արվեստ» ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ գերմանական ծրագրի շրջանակներում

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում  տեղի է ունեցել «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ,միջոցառմանը մասնակցել են արհեստների և արվեստի մասնագիտություններով կրթություն իրականացնող 17 ՄԿՈՒ  հաստատություններ:  Քոլեջների և ուսումնարանների սովորողները  ներկայացրել են նկարների, ոսկեգործության,  արծաթագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտի գեղարվեստական մշակման, կարի արտադրության տեխնոլոգիայի, դիզայնի, գորգագործության, կարպետագործության և մի շարք այլ ձեռագործ  աշխատանքների ցուցադրություն: Միաժամանակ թատերական և երաժշտական մասնագիտությունների  ուսանողները հանդես են եկել  գեղարվեստական կատարումներով:

Բացման խոսքում ՀՀ ԿԳՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի  նպատակը ստեղծագործական մասնագիտությունների հանրայնացումն է:

Ցուցահանդեսը նախաձեռնել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» ծրագրի աջակցությամբ:  

Կազմակերպիչները լիահույս են, որ ցուցահանդեսը կնպաստի ՄԿՈւ համակարգի գործընթացին գործատուների ներգրավմանը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի երիտասարդների զբաղվածության և աշխատաշուկայի պահանջների, կարիքների ապահովման հարցում:

Նշենք նաև, որ Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» ծրագրի աջակցությամբ տեղի է ունեցել նաև ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների խոհարարական մրցույթ: Հաղթող ուսանողները վարպետության դասերի կմասնակցեն Լեհաստանում:

«Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել երիտասարդների զբաղվածությունը տնտեսության տարբեր ոլորտներում, ամրապնդել կրթություն-աշխատաշուկա կապը, նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, գերմանական դուալ կրթական համակարգի ներդրման միջոցով :

«Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսին մասնակցել են ՄԿՈՒ մի շարք հաստատություններ, մասնավորապես.  Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի, տարածաշրջանային թիվ 1, Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական, Հումանիտար, Մշակույթի, Տեխնոլոգիական, Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջները,  Զարդարվեստի արհեստագործական ուսումնարանը, Գյումրու թիվ 1, թիվ 3, թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանները, Վանաձորի տարածաշրջանային, Մ. Թավրիզյանի անվան արվեստի և Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական  քոլեջները, Վայոց ձորի և Արարատի պետական քոլեջները, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը և  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Տպել
2235 դիտում

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը