Եղեք իմ անդամը. կուսակցական անդամաորսը սկսված է

17/03/2018 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 17-ի համարում

Եւս երկու ամիս ու հանրապետությունում պաշտոնապես գրանցված 68 կուսակցությունից հայտնի չէ, թե քանիսը գոյություն ունենալու իրավունք կստանան: Դեկտեմբերին խորհրդարանը փոփոխություն կատարեց «Կուսակցությունների մասին» օրենքում, համաձայն որի, կուսակցություն համարվում է գաղափարակիցների այն խումբը, որն ունի նվազագույնը 2000 անդամ, իսկ տարածքային կառույցներում՝ նվազագույնը 100-ական անդամ: Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունումից վեց ամիս անց, եւ արդեն հուլիսին այն կուսակցությունները, որոնք չեն կարողանա ապահովել 2000-անոց գլխաքանակ, կա՛մ ստիպված կլինեն ինքնալուծարվել, կա՛մ վերջիններիս կլուծարեն դատական կարգով:

Եւ քանի որ վերջին տարիներին ձեւավորված ավանդույթ է, որ կուսակցությունները շատ դեպքերում ստեղծվում են մի կտոր հացի սեղանի շուրջ՝ 5-6 հոգով, ուստի ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ  գրանցված 68 կուսակցությունների մեծ մասն, այսպես կոչված, մարդ-կուսակցություններ են՝ մի քանի հոգով համախմբված այս կամ այն կուսակցությունից հեռացած աբիժնիկ գործչի շուրջ: Նման  կուսակցությունների օրինակները բազմաթիվ են՝ Սադոյանի ԱԺԴ-ն, Շավարշ Քոչարյանի ԱԺԿ-ն, Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ը եւ այլն: Ու ինչպես անկեղծորեն խոստովանեց Արշակ Սադոյանը՝ արդեն իսկ սկսվել է կատաղի մարդաորս՝ կուսակցության անդամների թիվը 2000-ի հասցնելու համար: Ինքը՝ Սադոյանը, իր գլխավորած ԱԺԴ-ի համար չի անհանգստանում:

Չնայած այսօր ԱԺԴ-ն դեռ 2000 անդամ չունի, սակայն Սադոյանը մինչեւ հուլիս կհասցնի կատարել օրենքի պահանջը, քանզի երկրում գնալով շատանում են սադոյանիզմի հետեւորդները: Սա, բնականաբար, Արշակ Սադոյանի կարծիքն է:  Այդուհանդերձ, երբ խորհրդարանում ընդունվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում առաջարկվող այս փոփոխությունը, միակ քաղաքական ուժը, որը բուռն դիմադրություն ցույց տվեց առաջարկվող նախագծին, ՄԱԿ խմբակցությունն էր: Եւ չնայած ՄԱԿ-ում վստահ են, որ իրենք օրենքի հետ պրոբլեմներ չեն ունենա, սակայն ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը ողջ այս պատմությունից հավատաքննության հոտ է առնում ու զգուշացնում, որ սխալ այս օրենքի միջազգային արձագանքները մենք դեռ լսելու ենք, երբ օրենքի պահանջը չկատարելու համար մեկը մյուսի ետեւից կփակվեն կուսակցություններ.

«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մենք կլսենք այս օրենքի արձագանքները, երբ հերթական անգամ Հայաստանի իշխանություններին կմեղադրեն մեխանիկական ճանապարհով կուսակցությունների վրա ճնշում գործադրելու եւ կուսակցություններ փակելու մեջ: Եւ հերթական անգամ կվնասվի երկրի միջազգային վարկը: Այսինքն, այս օրենքով պետական ինչ-որ մի մարմին իրավունք է ստանալու թույլատրել կուսակցության լինել-չլինելը: Կուսակցությունը գաղափարակիցների միություն է, որը կարող է լինել եւ հինգ հոգուց բաղկացած: Մինչդեռ, այս օրենքը ենթադրում է, որ ինչ-որ մեկի մոտ  լինելու է ցուցակ, ուր նշված է լինելու, թե այս կամ այն մարդն ինչ գաղափարախոսության կրող է: Մինչդեռ, ուրիշի գաղափարախոսությամբ հետաքրքրվելն անառողջ հետաքրքրություն է: Դա նույն բանն է, որ հետաքրքրվես ուրիշի ճաշակով, կամ հավատքով: Այս ամենից հավատաքննության հոտ է գալիս: Ու ես կցանկանայի տեսնել, թե ով է Հայաստանում այդ հավատաքննիչը լինելու: Տեղը չգիտեմ. իմանամ՝ շան օրը կգցեմ»,- ասում է ՄԱԿ նախագահը:

Եւ քանի որ «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությամբ հստակեցված չէ, թե ով է հավատաքննիչը, որի վրա  դրվելու է կուսակցությունների անդամներին հաշվելու գործընթացը, երեկ զրուցեցինք նաեւ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի հետ. միգուցե իրենց նախարարությո՞ւնն է հավատաքննիչը. «Անկեղծ ասած, օրենքով դեռեւս հստակեցված չէ, թե ով  պետք է ստուգի՝ այս կամ այն կուսակցությունը ճի՞շտ է ներկայացրել իր անդամների թիվը, թե՞ ոչ»,- ասում է փոխնախարարը: Համաձայն օրենքի,  մինչեւ հունիսի վերջը կուսակցությունները պետք է արդարադատության նախարարություն տեղեկանք ներկայացնեն իրենց կուսակցության թվի եւ տարածքային կառույցների մասին: Իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկի մտքով անցնի չհավատալ այս կամ այն կուսակցության ներկայացրած թվին, ապա այս պահին դեռ որոշված չէ այն պետական մարմինը, որը պետք է բոլորին  հաշվի: Համենայնդեպս, ըստ Գուրգեն Արսենյանի, պետական այդ հավատաքննիչն իր հայեցողությամբ պետք է որոշի ցանկացած կուսակցության գոյության հարցը: Իսկ դրանից, ըստ ՄԱԿ-ի, խիստ վտանգավոր հոտեր են գալիս:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2149 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան